Սա ազգային մեծամտություն չէ, մենք առավելություն ունենք ապագայի տեխնոլոգիաներում․ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

Սա ազգային մեծամտություն չէ, մենք առավելություն ունենք ապագայի տեխնոլոգիաներում․ նախագահ

16:00 08.02.2020

«Հավատում եմ, որ ամեն երկրի ապագան պետք է լինի համաչափ զարգացումը։ Հայաստանը պետք է ունենա և՛ լավ զարգացած արդյունաբերություն, և՛ լեռնարդյունաբերություն, և՛ լավ զարգացած տուրիզմ, և՛ գյուղատնտեսություն․ ամեն ինչ։ Բայց այն լոկոմոտիվները, որ պետք է մեզ առաջ տանեն, կարծում եմ`երկու-երեքն են։ Դրանցից մեկը նոր տեխնոլոգիաներն են», – այս մասին նախագահ Արմեն Սարգսյանը ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։

Նա տարբերակել է տեղեկատվական տեխնոլոգիաները՝ դրանք համարելով առանձին մասնագիտություն, և դրանում Հայաստանը չի կարող հաղթող լինել, որովհետև չի կարող մրցել Հնդկաստանի նման երկրի հետ։ Այնտեղ, ըստ Սարգսյանի, մի քաղաքում կամ շրջանում կարող է կես միլիոն ծրագրավորող լինել։ Նույնկերպ, ըստ Սարգսյանի, հնարավոր չէ մրցել Բելառուսում գործող ընկերության հետ, որն ունի 50 հազար ծրագրավորող և հարկային այնպիսի արտոնություններ, որ զրո տոկոս հարկ է վճարում։

Նախագահի խոսքով՝ Հայաստանի հաջողությունը կարող են լինել այն տեխնոլոգիաները, որոնք գալու են 5-10-20 տարի հետ, քանի որ այդ ոլորտներում հիմա բոլորը սկսնակներ են՝ հավասար պայմաններում են։ Նախագահի խոսքով՝ այդպիսի ոլորտներ են արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը, մեքենայական ուսուցումը և այլն։

«Սա ազգային մեծամտություն չէ։ Ինչո՞ւ եմ կարծում, որ առավելություններ ունենք։ Նախ` մենք մեր տեսակով գոյատևող մարդիկ ենք, այսինքն` ստարտափի գաղափարը մեր մեջ նստած է։ Այսինքն` չհաջողել, նորից սկսել, չհաջողել, նորից սկսել։ Ստարտափ պետություն ենք, ստարտափ ազգ ենք, դրա համար ենք կարողանում գոյատևել։ Գնում ենք օտար երկրներ, ոչինչ չունենք, զրոյից մի բան ենք ստեղծում, իսկ սա 21-րդ դարի չափանիշներից մեկն է՝ լինել արագ, հարմարվող, նոր գաղափարներ ձևավորող և չլինել կոնսերվատիվ»,- ասել է նախագահը։

Դրանից բացի, ըստ Սարգսյանի, Հայաստանը լավ մասնագետներ, լավ դպրոց է ժառանգել այս ոլորտում և ինչ-որ չափով կարողացել է պահպանել։ Ավելին, ըստ նախագահի, հիմա երիտասարդների շրջանում կա նաև հավատ սեփական ուժերի նկատմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

12:53 15.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր […] ...

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

12:40 15.08.2025

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

12:27 15.08.2025

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին  ժամը 12:30- 19:00-ն  կդադարեցվի    Չուխաջյան ՇԵՆՔ  8-12-1 զույգերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

12:15 15.08.2025

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

12:05 15.08.2025

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր,  դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP