20:26 08.02.2020
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժը համակողմանի քննարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
«Այն, ինչ վերջում դրվեց քվեարկության, իրավական առումով չէր կարող լինել: Դրա համար մենք հայտարարեցինք, որ չենք մասնակցում: Իրավական առումով խոցելի է: Ուզում ենք, որ այդ խոցելիությունը չլինի: Դրա համար առաջարկեցինք քննարկել իրավական լուծումները, գտնել միջանկյալ լուծումն ու առաջ շարժվել»,- ասաց պատգամավորը:
Իրենք հանրաքվեին դեմ չեն, որովհետև ժողովրդի կամարտահայտությունը, նրա խոսքերով, ամեն ինչից բարձր են դասում, բայց ասում է, որ դրան պետք է հասնել անթերի ճանապարհով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Կոնջորյանն էլ, ընդգծելով Սահմանադրության 2-րդ հոդվածի մասին, ասաց, որ ՍԴ նախագահի պարագայում ստեղծվել է փակուղային վիճակ, երբ որևէ կերպ հնարավոր չէ անվստահություն հայտնել ՍԴ նախագահին կամ դատավորներին.
«Երբ ժողովուրդն ասում է՝ ուզում եմ իրացնել իմ իշխանությունը, օգտվել հանրաքվեի իմ իրավունքից, նրան ասում են՝ մի րոպե, ո՞նց, ուզում ես օրե՞նք խախտել: Իրավական կազուսը ստեղծվել է միտումնավոր: Ստացվում է, որ ժողովուրդը մինչև 2035թ. չի կարող օգտվել Սահմանադրության 2-րդ հոդվածով իրեն վերապահված ազատ ընտության ու հանրաքվեի միջոցով կամքը արտահայտելու իրավունքից»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանն էլ ընդգծեց.
«Սա իրականում քաղաքական քայլ է, և օրենքին հղում անելը…»:
Նա նաև նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» միշտ էլ պնդում է և շարունակելու է պնդել, որ պայքարն անձերի դեմ չպետք է լինի, և ինստիտուտները պետք է կայուն լինեն: Պատգամավորի տվյալներով՝ նախորդ հանրաքվեի ժամանակ շուրջ 67 մլն դրամ է ծախսվել: Նրա կանխատեսմամբ, այս անգամ շուրջ 100 մլն դրամ կծախսվի:
«Ինչո՞ւ կազմակերպել հանրաքվե և այդքան ծախսել, եթե պատգամավորները, որոնց ժողովուրդը լիազորություն է տվել, կարող են որոշում կայացնել»,- ընդգծեց նա:
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...