16:19 06.12.2019
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են կազմակերպել բույսերի առողջության պահպանման միջազգային տարվա շրջանակներում:
Բույսերի առողջության պահպանումը գործունեություն է, որը կանխում է բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների վնասակար օրգանիզմների ներթափանցումը, դրանց դեմ պայքարը, ներառյալ՝ ներմուծման և արտահանման կարգավորումը մի շարք ընթացակարգերի միջոցով, որոնք ուղղված են նոր տարածքներում վնասակար օրգանիզմների տարածման կանխարգելմանը՝ հատկապես միջազգային առևտրի, զբոսաշրջության և պարենային օգնության ուղիներով: Բուսասանիտարիան գյուղական վայրերում սովի, աղքատության վերացման և ապրուստի աղբյուրների ապահովման ցանկացած ռազմավարության առանցքային տարրն է: Գյուղատնտեսական ապրանքների միջազգային առևտրի ծավալի մեծ աճը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքները հանգեցնում են վնասակար օրգանիզմների ներթափանցման ռիսկի կտրուկ աճի և բույսերի առողջության համար նոր լուրջ խնդիրների առաջացման:
«Բույսերի առողջության պահպանման միջազգային տարին կբարձրացնի բույսերի առողջության կարևորության մասին իրազեկությունը և դրա ազդեցությունը գլոբալ նշանակության խնդիրների լուծման համար: Վնասակար օրգանիզմների տարածման գոտու ընդլայնմանը զուգահեռ, աճում են սննդամթերքի, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության համար սպառնալիքները։ Մասնավորապես, վնասակար օրգանիզմները, որոնք ներթափանցում են նոր էկոհամակարգեր, կարող են կործանարար ազդեցություն ունենալ պարենային անվտանգության և շրջակա միջավայրի անվտանգության տեսակետից»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:
Նա նաև ներկայացրել է վնասակար օրգանիզմների ներգործությամբ առաջացած բերքի կորուստները վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ, դրանք կարող են զգալի լինել՝ ըստ հաշվարկների հասնելով 50 տոկոսի: Միայն տնտեսական առումով՝ բույսերի հիվանդությունները համաշխարհային տնտեսությանը տարեկան մոտ 220 մլրդ դոլարի վնաս են պատճառում, իսկ վնասատու միջատները՝ շուրջ 70 մլրդի:
Այդ խնդիրների լուծման համար Ֆինլանդիայի Հանրապետությունը 2016 թվականին պաշտոնապես դիմել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ)՝ առաջարկելով 2020 թվականը հռչակել Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի: Պատվիրակներն ընդունել են միաձայն ներկայացված առաջարկը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018 թվականի դեկտեմբերի 20-ին հաստատել է 2020 թվականը որպես Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի:
Պարենային անվտանգության և էկոհամակարգերի գործունեության համար առողջ բույսերի նշանակության մասին հանրային իրազեկության բարձրացումը հրատապ անհրաժեշտություն է և նման միջոցառումները կհանգեցնեն ոլորտի քաղաքականության հարթակի ստեղծմանը և կնպաստեն համաշխարհային բուսական ռեսուրսների պաշտպանման և պահպանման գործունեության խթանմանն ու իրականացմանը, ինչպես նաև սովը, աղքատությունը և շրջակա միջավայրին սպառնացող խնդիրները լուծելու համար բույսերի առողջության կարևորության մասին իրազեկության բարձրացմանը:
Բուսասանիտարական ոլորտում Հայաստանի Հանրապետության ողջ գործունեությունը լուսաբանված է «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գրքում, առկա է նաև էլեկտրոնային տարբերակը snund.am կայքի Բուսասանիտարիայի բաժնում:
16:27 15.08.2025
Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համարՆիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...
16:15 15.08.2025
Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess TourGrand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...
16:03 15.08.2025
Մակրոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետոՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո: Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Ֆրանսիայի առաջնորդի գրասենյակը նշել է, որ հանդիպումը «կկայանա այն պահին, երբ այն կլինի առավել օգտակար և արդյունավետ՝ Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո և կախված ժամանակացույցից»։ Մակրոնը և Զելենսկին վարում են […] ...
15:50 15.08.2025
Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊՊարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...
15:37 15.08.2025
Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիսԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...
15:26 15.08.2025
NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...