Հայաստանը տեխնոլոգիական մեծ ապագա ունի. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Տակեո Կանադեին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Հայաստանը տեխնոլոգիական մեծ ապագա ունի. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Տակեո Կանադեին

15:49 06.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:

Շնորհավորելով ճապոնացի գիտնականին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. 

«Ցանկացած նորարարություն, նույնիսկ մեծագույնը, չի կարող լուծել խնդիրները, այն կարող է պատասխանել միայն հարյուրավոր հարցերից մեկին։ Ձեր՝ տեխնոլոգիաների զարգացման համար այդքան մեծ բան արած մարդու գործունեությունը առաջ է բերում նոր հարցեր՝ ի՞նչ է լինելու հետո։ Ինչպես Դուք նշեցիք, այդ հարցերից որոշներն այս պահին փիլիսոփայական են, սակայն արդեն վաղը դրանք լինելու են գործնական։

Ուրախ եմ, որ Հայաստանն այժմ ապրում է տեխնոլոգիական հանգույց դառնալու շրջան։ Ուրախ եմ, քանի որ դա ուղղակիորեն չի ուղղորդվում կառավարության կամ այլ ինստիտուտների կողմից, այլ՝ կան բազմաթիվ էնտուզիաստներ։

Նախագահական ինստիտուտն իր ուժերի առավելագույն չափով աջակցելու է տեխնոլոգիաների զարգացմանը։ Մենք ունենք մեր սեփական նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM։ Մենք հրավիրել ենք բազմաթիվ խոշոր ընկերությունների, կարծում եմ՝ այդ ընկերություններն այստեղ կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով»։

 

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ճապոնական Mitsubishi Heavy Industries-ի ղեկավարության հետ, քննարկել Հայաստանում համատեղ ծրագիր իրականացնելու հնարավորությունը։

«Մենք նաև հետաքրքիր հանդիպում ունեցանք վարչապետ Աբեի հետ,- նշել է նախագահ Սարգսյանը։- Քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել միասին և առանձնացրինք նոր տեխնոլոգիաները, որտեղ Հայաստանն ու Ճապոնիան կարող են համագործակցել»։

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայերով: Աշխարհահռչակ գիտնականն ասել է, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա՝ նկատելով, որ Հայաստանում, ինչպես Ճապոնիայում ծնողները ցանկանում են, որ երեխաները լավ կրթություն ստանան:

Համաձայնելով Տակեո Կանադեի հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Հայերն ամենուր մեծ կարևորություն են հատկացնում կրթությանը, ցանկանում են, որ իրենց երեխաները լավ կյանք ունենան, իսկ լավ կյանքի համար լավ կրթություն է հարկավոր»։

Հայաստանի նախագահը և ճապոնացի գիտնականը զրուցել են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, գիտակրթական ծրագրերի, ուսանողների փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Տակեո Կանադեին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որի հիմնական քննարկումները ընթանալու են 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության թեմաների շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

16:27 15.08.2025

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

Նիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

16:15 15.08.2025

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...

Մակրոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո

16:03 15.08.2025

Մակրոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո: Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Ֆրանսիայի առաջնորդի գրասենյակը նշել է, որ հանդիպումը «կկայանա այն պահին, երբ այն կլինի առավել օգտակար և արդյունավետ՝ Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո և կախված ժամանակացույցից»։ Մակրոնը և Զելենսկին վարում են […] ...

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

15:50 15.08.2025

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

Պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

15:37 15.08.2025

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

15:26 15.08.2025

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...

BACK_TO_TOP