18:23 06.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Հարցաքննվել է վկան` «Արարատբանկի» վարչության նախկին նախագահ Աշոտ Օսիպյանը։
Նա դատարանին հայտնել է, որ Արման Մկրտումյանին վարկը տրամադրվել է օրենքին համապատասխան․
«Ոչ մի խնդիր չենք ունեցել, Արման Մկրտումյանը եղել է «Ֆլեշ Մոթորս»-ի փոխտնօրեն, «Ֆլեշ Մոթորս»-ը եղել է «Արարատբանկի» կորպորատիվ հաճախորդ։ Արման Մկրտումյանին ճանաչում են էնտեղից, որ որպես կոֆլիկտային հաճախորդ, դիմել է հաշտարարին»։
Վկան ասել է, որ 2006-ից մինչև 2019 թվականը Բարսեղ Բեգլարյանի հետ եղել է աշխատանքային հարաբերությունների մեջ: Արման Մկրտումյանը վարկ ստնալու համար դիմել է Բարսեղ Բեգլարյանին:
«Բարսեղ Բեգլարյանին ասել եմ` քո փոխտնօրենը դիմել է, ինքը պրոբլեմատիկ անձնավորություն է, ասել է` մի´ անձնավորիր, դիմել է, սահմանված կարգով տրամադրի»,- պատմել է վկան:
Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ինքնիրավչություն:
Հիշեցնենք՝ Բարսեղ Բեգլարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրված: Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։
Փաստական տվյալների համաձայն՝ Բ. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի համար ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։
16:40 15.08.2025
Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է16:27 15.08.2025
Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համարՆիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...
16:15 15.08.2025
Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess TourGrand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...
16:03 15.08.2025
Մակրոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետոՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո: Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Ֆրանսիայի առաջնորդի գրասենյակը նշել է, որ հանդիպումը «կկայանա այն պահին, երբ այն կլինի առավել օգտակար և արդյունավետ՝ Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո և կախված ժամանակացույցից»։ Մակրոնը և Զելենսկին վարում են […] ...
15:50 15.08.2025
Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊՊարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...
15:37 15.08.2025
Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիսԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...
15:26 15.08.2025
NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...