22:50 11.05.2019
«Այս տարի ես ինձ չեմ պարգևատրել, աշխատավարձն էլ չեմ բարձրացրել», – «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային.
Հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է Գարիկ Սարգսյանին, թե որքանով է մարզպետը հաստատում այն հանգամանքը, որ մարդը հետաքրքրվում է իր աշխատավարձով, երբ «ձախ» եկամուտներ չունի:
«Միանշանակ, այդպես է: Մենք բոլորին ցույց ենք տալիս, բաց ներկայացնում ենք մեր եկամուտները, մեր աշխատավարձի չափը: Մարդիկ, հասարակությունը թող տեսնեն, որ այսօրվա՝ նոր Հայաստանի մարզպետները, նախարարները, քաղաքապետարանների աշխատողները աշխատում են զուտ էդ աշխատավարձի համար, այլ ոչ թե ակնկալիքներ ունենալով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կողքից այլ բիզնեսներ ու կաշառքներ ունենալ»,- ասել է Գարիկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով կզսպի գայթակղությունն այն մարդը, որ հարյուր հազարավոր դրամների հետ է գործ ունենում, բայց հիմա 300 հազար դրամի փոխարեն 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Արդյո՞ք նրան կզսպի հավելյալ 100 հազար դրամը.
«Միանշանակ, զսպող հանգամանք չի կարող լինել այն մարդկանց համար, ովքեր սովոր են նման գործելաոճով աշխատել: Մենք նույնպես ունեցել ենք նման դեպքեր, այդ մարդիկ այսօր հեռացված են աշխատանքից, նրանք մեզ հետ չեն աշխատում, որովհետև մենք պրակտիկայում տեսել ենք, փորձել ենք նրանց հետ աշխատել, բայց նրանք աշխատել են հին ձևերով, և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են՝ կողքից այլ եկամուտներ ակնկալելով: Մենք այդ մարդկանց հետ որոշակի խոսակցություն ենք ունեցել, ինչից հետո բաժանվել ենք իրարից»,- ասել է Սարգսյանը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...