23:32 11.05.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչքանով կարող է գործարարներին վանել այն հագամանքը, որ մարզերոմ կազմակերպվող տնտեսական համաժողովներն, այսպես ասած, քաղաքական անուն ունեն: Արարատի մարզի դեպքում, օրինակ, այն կոչվել է՝ «Իմ քայլը» հանուն Արարատի մարզի»:
«Շուրջ մեկ տարի է, ինչ Արարատի մարզում աշխատում եմ մարզպետի կարգավիճակով: Գործարարների հետ հանդիպման ժամանակ իրենք իրենց խոսքում են ակնարկում, թե ինչ քայլեր է անհրաժեշտ անել իրենց կողմից, որպեսզի մեր մարզի համար ավելի նպաստավոր պայմաններ, աշխատատեղեր ստեղծվեն: Մենք քննարկում ենք նրանց կողմից առաջարկները, փորձում ենք ուղիներ գտնել»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ համաժողովի անունը որևէ խնդիր չի առաջացնում: Իսկ էքսպոյին մասնակցել են նաև այնպիսի ընկերություններ, որոնց անունը նախկին իշխանությունների հետ է ասոցացվել:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք մասնակցությունը քծնանքի մասին չի, ասել է.
«Ոչ, ամենևին այդ գործելաոճի կողմնակից չենք: Գործարարների հետ հարաբերվում ենք միայն ի պաշտոնե: Փորձում ենք ուղղակի ուղիներ հարթել, որպեսզի բիզնեսը մեր մարզում առաջընթաց ունենա: Կնունքի, ծնունդի էլ փորձում ենք մասնակցել այնքանով, որքանով մեզ կապում են հարազատական կապերը: Ամեն առիթ-անառիթ հրավերների սեղանի շուրջ ներկա չենք լինում»,- հավելել է մարզպետը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...