ՄԱԿ-ը ևս պատասխանատվություն ունի․ «Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՄԱԿ-ը ևս պատասխանատվություն ունի․ «Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

18:54 07.06.2024

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին՝ չեղարկել աջակցությունը Ադրբեջանին՝ կլիմայական COP29 վեհաժողովն անցկացնելու հարցում։ Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որի ղեկավարը պարբերաբար ցեղասպանական գաղափարներ է հնչեցնում հայերի հասցեին՝ նրանց անվանելով «շներ», «շնագայլեր» և «ահաբեկիչներ»։

Լեմկինի ինստիտուտը հորդորում է միջազգային հանրությանը՝ մերժել ցեղասպանական գաղափարախոսությունը և դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ վեհաժողովի անցկացման հարցում։

«Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի անցկացումը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերին Բաքվում։ Նման լայնամասշտաբ միջոցառումը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, պետք է ուղղված լինի գլոբալ մակարդակի խնդրի համար լուծումներ որոնելուն։ Մինչդեռ Ադրբեջանը այն ծառայեցնում է նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Ադրբեջանն անցած տարիներին բազմիցս շահարկել է «բնապահպանական խնդիրները» (2022 թ․ վերջին, բնապահպանական պատրվակով, սկսվեց Արցախի լիակատար շրջափակումը)։ Ադրբեջանը նաև պարբերաբար կրակ է բացել է Երասխում կառուցվող գործարանի վրա՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքները։ Այս երկիրը շարունակում է քարոզել, որ իբր Արցախում զարգացնում է կանաչ էներգետիկան և մինչև 2050 թ․ այն դարձնելու է «ածխաթթու գազից ազատ գոտի»։

Այն միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ինչպես նաև տարբեր երկրների քաղաքական գործիչներ, որոնք հրապարակային աջակցություն են հայտնել Ադրբեջանին՝ կլիմայական վեհաժողովի անցկացման գործում և մասնակից են Ադրբեջանի «կանաչ կերպարի» գովազդին, պետք է հորդորեն Բաքվին՝ չօգտագործել կլիմայական միջոցառումն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։ Հակառակ դեպքում՝ նրանք ևս ուղիղ պատասխանատվություն են կրում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության համար։

«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի թիրախային հայտարարությունը։ ՄԱԿ-ը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի իր հովանու ներքո անցկացվող միջոցառումը չօգտագործվի որպես հերթական առիթ՝ Հայաստանին հանիրավի մեղադրանքներ ներկայացնելու համար»,-նշված է «Գեղարդ» հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

19:14 23.05.2025

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

Երևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

19:09 23.05.2025

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

19:07 23.05.2025

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմին

19:05 23.05.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։ ...

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց

19:00 23.05.2025

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց

Մայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։ ...

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ Փաշինյան

18:58 23.05.2025

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ Փաշինյան

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP