22:13 20.10.2018
Գյումրեցի մարզիկները մեդալներով են վերադարձել թաեքվանդոյի Եվրոպայի առաջնությունից, որին մասնակցում էին 16 երկրների 600 ներկայացուցիչներ: Հայաստանում առաջին անգամ անցկացված Թաեքվանդոյի միջազգային մրցաշարում տարբեր տարիքային խմբերում գյումրեցի տղաներն ու աղջիկները նվաճել են 19 մեդալ՝ 10-ը ոսկե, վեց արծաթե և երեք բրոնզե: Թաեքվանդոյի «Սկարպիոն» ակումբի սաները Եվրոպայի առաջնությանը թիմային հաշվարկում ևս ճանաչվել են լավագույնը և արժանացել գավաթի:
«Բոլորն էլ գիտեն, որ մենք երկու քույրիկներ ենք, երկուսս էլ հաճախում ենք թաեքվանդոյի»,- պատմել է Ռիտա Վարդանյանը։
Աննային ու Ռիտային արևելյան մարզաձևով զբաղվել խորհուրդ է տվել նրանց մայրը: Նա ևս մարզական ուղի է անցել: Եղել է ըմբշամարտիկ, իսկ մեծ հաջողությունների հասնել չի ստացվել ընտանիք կազմելու պատճառով: Ութ երեխա է մեծանում նրանց ընտանիքում, հինգը՝ թաեքվանդոյի մարզիկներ են, երկու քույրն էլ դարձել են Եվրոպայի չեմպիոններ:
«Մենամարտեցի մեկ հոգու հետ, մնացածը հրաժարվեցին և ես հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն»,- մրցաշարից իր տպավորություններով է կիսվել Աննա Զուռնաչյանը։
Երկու քույրերի արդյունքը 10 -14 տարեկանների տարիքային խմբում լավագույնն էր: Աղջիկների մեջ Եվրոպայի առաջնության ամենակրտսեր չեմպիոն է ճանաչվել վեց տարեկան Աստղիկ Պետրոսյանը: Սա ընդամենը 8 ամսվա մարզումների արդյունքն էր և փոքրիկ աղջնակի առաջին հաղթանակը։ 6 տարեկանների խմբում Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել նաև Լևոնն ու Նարեկը: Լևոն Սահակյանը ոսկե մեդալից բացի՝ արծաթե մեդալ է նվաճել մեկ այլ ՝ տուլ ոճում։
Գլոբալ թաեքվանդոյի Եվրոպայի առաջնությանը ամենաշատ մասնակիցներով ներկայացել էր Գյումրիի թիմը: 36 -ից 18-ը մեդալակիրներ են դարձել: 16 երկրներից ներկայացված թիմերի շարքում Գյումրին ճանաչվել է լավագույնը: Եվրոպայի այս մրցաշարին մեծահասակների խմբում հանդես են եկել Հայաստանի կրկնակի չեմպիոն Արթուր Մանուկյանը , Հայաստանի եռակի, Անդրկովկասի ու Կովկասի չեմպիոն Մարտին Իգիթյանը: Երկուսն էլ հերթական մեդալներն են նվաճել:
Եվրոպայի առաջնությունում հաղթական արդյունքները, որոնք 36 հոգանոց թիմին նաև գավաթ պարգևեցին , թաեքվանդոյի ակումբը պատրաստվում է կրկնել հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 1- ը Կիպրոսում կայանալիք Եվրասիայի առաջնությանը: Մասնակցելու հրավերը մի քանի օր առաջ են ստացել, իսկ նույն կազմով մեկնելու հնարավորությունը ակումբի նախագահը ասում է՝ կախված է ֆինանսներից, եթե անհրաժեշտ գումարը չգտնվի, առաջնությանը կմասնակցեն փոքր կազմով, գոնե այն մարզիկներով, որոնք Եվրոպայի առաջնությանը մեդալներ են վաստակել:
:
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...
21:11 12.08.2025
Վթար Գեղի գյուղ տանող խաչմերուկում․ մեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը. կան տուժածներՕգոստոսի 12-ին, ժամը 17:05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը […] ...
21:00 12.08.2025
Չեխիան Գերմանիայից կգնի 44 Leopard 2A8 տանկՉեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Գերմանիայից առաջին 44 Leopard 2A8 տանկերի գնումը։ Պայմանագիրը կներառի հրամանատարական և մարտական մեքենաներ, գնման արժեքը կկազմի 34,2 միլիարդ կրոն (մոտ 1,6 միլիարդ դոլար), և ապագայում նախատեսվում է գնել այդ տանկերի ևս չորս մոդիֆիկացիա, հաղորդում է CTK գործակալությունը։ «Չեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Leopard 2A8 […] ...
20:50 12.08.2025
Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիա«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե», հայտնում է TRT Sport-ը: Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է, որ ուկրաինացին հնարավորինս շուտ միանա իրենցին: «Ֆեներբահչեն» արդեն պաշտոնական հարցում է ուղարկել «Արսենալին»՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Ալեքսանդր Զինչենկոն 2022 թվականից ի վեր «Արսենալի» կազմում մասնակցել է 91 հանդիպման, խփել 3 գոլ և […] ...
20:40 12.08.2025
Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունումՕգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։ Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու […] ...