Գյումրիում վերականգնվել է «Մեր մանկության տանգոյի» լուսանկարվելու տաղավարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Գյումրիում վերականգնվել է «Մեր մանկության տանգոյի» լուսանկարվելու տաղավարը

23:49 20.10.2018

Գյումրիի Գորկայի այգում վերականգնվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի լուսանկարվելու տաղավարը: Մտահղացման հեղինակը ռուսաստանաբնակ Արթուր Գալստյանն է: Նրա նախաձեռնությամբ ամռանը Մարմաշենի վանական համալիրի տարածքում վերականգնվել է պատմական «Հեղնար աղբյուրը»: «Մեր մանկության տանգոն», որը համարվում է հայկական կինոյի դասականներից, հարուստ ու դրամատիկ է բոլոր կերպարների հրաշալի խաղով: Գյումրվա  պատմական ու կոլորիտային միջուկում նկարահանված ֆիլմի բացօթյա տաղավարները վերածվել են տուրիստական այցելությունների վայրերի, որտեղ յուրաքանչյուրը գտնում է ֆիլմից իր սիրելի դրվագն ու հիշում հայտնի արտահայտությունները։

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի ամենահայտնի դրվագները նկարահանվել են Գորկայի զբոսայգում: Այն զբոսանքի ու ժամադրությունների վայր էր ջահելների համար, իսկ պաստառը սիրահար զույգերի նկարվելու ամենասիրելի տեղն էր: Ֆիլմի նկարահանումներից 35 տարի անց, ճիշտ նույն տեղում, արձանի ու շատրվանների հարևանությամբ վերականգնվել է պաստառը: Այգի մտնողների համար այս  տեսարանը ֆիլմից հայտնի արտահայտությունները հիշելու, լուսանկարվելու առիթ է։

Պաստառը ֆիլմի դեկորի կրկնօրինակն է: Վերարտադրված են նկարի բոլոր մանրուքները, միայն թե մտահղացման հեղինակները ավելացրել են  ֆիլմի գլխավոր հերոսների ՝ Ռուբենի և Սիրանույշի դիմանկարները:

«Այս ֆիլմից ահագին բաներ պահպանվել են, պահպանվել է բալկոնը, բակը, էս մի բանը չկար, մենք էլ վերականգնեցինք»,- իրենց  ձեռնարկի մասին է պատմել նախագծի համահեղինակ Համլետ Գևորգյանը։

Հայկական կինոյի լավագույն դրվագների վերականգնման հեղինակները փնտրել են ֆիլմի համար պատրաստված դեկորի բնօրինակը ու չեն գտել, այն որևէ տեղ չի պահպանվել: Իսկ այն, ինչ մնացել է «Մեր մանկության տանգոյի» իրերից ու դեկորներից Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում է: Ցուցանմուշների շարքում է Ռուբենի մոխրագույն պիջակը:

«Այս պիջակով Ֆրունզը խաղացել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմում և հենց այս պիջակն է հագին,երբ նա այգում դեկորի հետևում լուսանկարվում է Վարդուշի հետ», – պատմում է Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը։

Ֆրունզիկի՝ հայկական մյուս ֆիլմերում խաղացած դերերից շատ դրվագներ հիշեցնում են թանգարանի իրերը: Տաղանդավոր դերասանի անձնական հավաքածուից ևս շատ իրեր ցուցադրության են դրված: Դրանց շարքում առանձնանում է 18-րդ դարի հայտնի կոմոդը, որը «Մեր մանկության տանգոյի» առանցքային էքսպոնատներից է: Ասում են, որ այն Ֆրունզիկենց ընտանիքի կոմոդն է եղել: Ի դեպ, ֆիլմի նկարահանումների ընթացքում օգտագործվել է վեց նմանատիպ կոմոդ։

Մհերի ֆիլմերի դրվագների փոքր ցուցադրությունները միայն թանգարանում չեն: Գորկայի այգու մոտ՝ Սլոբոդկա թաղամասի հին բակերում, որոնք  մինչև հիմա կոլորիտային տեսարաններ նկարահանելու համար լավագույն բաց տաղավարներ են համարվում, պահպանվում է հայտնի ֆիլմի միջավայրը: Զբոսաշրջիկներին այդ բակերն ու թաղամասերն են ձգում,  գալիս են տեսնելու «Մեր մանկության տանգոյի» «վառեմ-մարեմ»-ի պատշգամբը, Սիրանուշենց տան ընդհանուր բակն ու բանտի փողոցը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:12 07.08.2025

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

18:51 07.08.2025

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

18:36 07.08.2025

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

18:27 07.08.2025

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:21 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:16 07.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...

BACK_TO_TOP