Այսօր Կենդանիների պաշտպանության օրն է. ի՞նչ խնդիրներ ունենք Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+13.09 oC

Այսօր Կենդանիների պաշտպանության օրն է. ի՞նչ խնդիրներ ունենք Հայաստանում

14:41 04.10.2018

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Տոնը նշվում է 1931-ից, սակայն ողջ աշխարհում մեծ շուքով այն սկսել են նշել 2008-ից:

Այսօր աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են համաժողովներ, միջոցառումներ՝ նվիրված Կենդանիների պաշտպանության խնդիրներին:

Տոնի առթիվ SHANTNEWS.AM-ը խոսել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բնապահպան Սիլվա Ադամյանի հետ:

Բնապահպանն անդրադարձել է այն հիմնական խնդիրներին ու սպառնալիքներին, որոնք օրհասական լուծում են պահանջում:

«Ցավոք, այս ոլորտում մենք իսկապես լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները հիմնականում պայմանավորված են շրջակա միջավայրի հետ: Չեմ ընդունել այն տեսակետը, երբ առանձնացրել են մարդ, կենդանական աշխարհ, շրջակա միջավայր շղթան: Նրանք երեքը փոխկապակցված»,- նշել է բնապահպանը:

Սիլվա Ադամյանը կետ առ կետ առանձնացրել է մի քանի գլոբալ խնդիրներ.

Լանդշաֆտների ավերում

Այս խնդրի արդյունքում կենդանիների շատ պոպուլյացիաներ, որոնք հաճախ ներառված են լինում Կարմիր գրքում, մեկ վայրից մեկ այլ վայր են տեղափոխվում:

Հանքաարդյունաբերություն

Այս երևույթը հանգեցնում է նրան, որ բազմաթիվ միջատներ, կրծողներ պարզապես վերանում են: Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքերով՝ պետք չէ հավատալ այն զեկույցներին, որտեղ գրված է, թե հանքաարդյունաբերությունը չի վնասում կենդանական աշխարհը, դա բացարձակ սուտ է:

Անտառահատումներ

Դրանց արդյունքում ավերվում են լանդշաֆտները և կենդանու տեսակը վերանում է:

Ջրային տարածքներ

Բնապահպանը նշել է, որ Հայաստանն ունի հետաքրքիր և ունիկալ թռչնատեսակներ, որոնք, օրինակ, երբ Գիլի լիճը չորացրին, տեսակներից 120-ը հեռացան երկրից:

Որսագողություն

Խնդիրն առկա է ողջ աշխարհում, սակայն քանի որ Հայաստանի տարածքը փոքր է, դա ավելի ցայտուն է նկատվում: Բնապահպանի խոսքերով՝ պետք է լուրջ պետական վերահսկողություն սահմանվի, իսկ պետությունն այդքան ռեսուրս այսօր չունի, որպեսզի հսկվեն բեզուարյան այծ, անգղ, մուֆլոն և այլ արժեքավոր տեսակների կենդանիները:

Անազատության մեջ գտնվող կենդանիներ

Սիլվա Ադամյանը նշել է, որ սա ևս մեծ խնդիր է իրենից ներկայացնում.

«Այն ժամանակ խնդիրը ծագել էր դելֆինների հետ կապված, այժմ խոսքը վերաբերում է կոկորդիլոսներին: Բնապահպանության նախարարությունը չունի համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնցով Հայաստանում կարողանա կոկորդիլոսաբուծարան ունենալ: Մեր օրենքում նախատեսված չէ նման կենդանիներ պահել»,- ասել է նա:

Կլիմայական փոփոխություններ

Վերջին գլոբալ խնդիրն աշխարհում տեղի ունեցող կլիմայական փոփոխություններն են, որոնք վնասում են թե՛ շրջական միջավայրը, թե՛ կենդանական աշխարհը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանի լուսանկարը՝ «Բարսելոնայի» հրապարակած  պաստառին

20:30 06.05.2025

Մխիթարյանի լուսանկարը՝ «Բարսելոնայի» հրապարակած պաստառին

Կատալոնական «Բարսելոնան» սոցիալական ցանցերում հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին նվիրված պաստառ, որի վրա նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն է: «Ինտերից» պաստառի վրա ներկայացված են նաև Դենզել Դյումֆրիսի, իսկ «Բարսելոնայից»՝ Վոյցեխ Շչեսնիի, Լամին Յամալի ու Դանի Օլմոյի լուսանկարները: ⭐️ MATCHDAY! ⭐️#InterBarça @ChampionsLeague pic.twitter.com/9mwNhzM4nb — FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2025 ...

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից

20:22 06.05.2025

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից

Այսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...

Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al Arabiya

20:15 06.05.2025

Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al Arabiya

Yemenia Airways ավիաընկերության առնվազն երեք ինքնաթիռներ խոցվել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը։ «Ինքնաթիռներից մեկի ֆյուզելաժն ու թեւերը գրեթե ամբողջությամբ այրվել են կրակի մեջ։ Մյուս երկու ինքնաթիռների վնասների չափի մասին տեղեկություն չի […] ...

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

20:05 06.05.2025

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

Հռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...

SHANTNEWS

20:00 06.05.2025

SHANTNEWS

Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» ցուցահանդեսին

19:47 06.05.2025

Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնում են նախարարությունից և նշում, որ ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ […] ...

BACK_TO_TOP