Շիրակի մարզի 164 դպրոցներից 24-ը լիցենզիա չունի. Շիրակի փոխմարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզի 164 դպրոցներից 24-ը լիցենզիա չունի. Շիրակի փոխմարզպետ

14:16 23.08.2018

Շիրակի մարզի 164 դպրոցներից 24-ը լիցենզիա չունի: Պատճառները շատ են՝ Շիրակի մարզպետարանում ուսումնասիրություններ  են անում:  Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը նշում  է, որ հիմնական պատճառն աշակերտի թվով ֆինանսավորումն է։

«Եթե լիցենզիայով սահմանված է, որ 300 աշակերտ կարող է ընդունել դպրոցը և իրենք ընդունում են մինչև 500, այսօր մեր առջև պահանջ են դնում՝ նոր տարածք տրամադրել, այն դեպքում, երբ իրենք առավելագույնն ունեն 300 աշակերտի լիցենզիա, այսինքն՝ սա շահավետ չի եղել, որպեսզի իրենք շահագրգռություն ցուցաբերեն ու  լիցենզիա ձեռք բերեն»,- ասել է Սոֆյա Հովսեփյանը:

Մասնակի լիցենզիա, կամ, այլ կերպ ասած՝ կրթական տարակարգի ձևակերպման խնդիր ունի Գյումրիի 2-րդ ավագ դպրոցը։ Ավագ է, բայց նաև հիմնական դպրոցի կրթական ծրագիր է իրականացնում: Դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը բացատրում է, որ կառավարությունը 2015 թվականին նոր որոշում է կայացրել ու թույլատրել հիմնական դպրոցի կրթական ծրագիր իրականացնել:

«Կամայականորեն նախորդ իշխանությունների ժամանակ մի կողմից՝ հովանավորչություն ստանալով, մյուս կողմից՝ մի քանի դպրոցներ կարողացել են մանիպուլյացիա անել աշակերտների թիվ ապահովելու համար և դրա արդյունքում մյուս դպրոցները գնացել են լուծարման»,- ասել Սոֆյա Հովսեփյանը:

Հիմա պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունի թիվ 2 դպրոցը՝ ավա՞գ, թե՞ հիմնական, իսկ թիվ 27 դպրոցը միջնակարգ կրթություն է իրականացնում, բայց լիցենզիա չի ստացել: Այստեղ խնդիրը կադաստրային է՝ դպրոցը շենքի նկատմամբ սեփականության իրավունք չունի: Լիցենզիա չունենալու հանգամանքը, ըստ տնօրեն Կարինե Լալազարյանի, ազդել է աշակերտների թվի վրա:

Լիցենզիա չունենալը, սակայն, դպրոցի օպտիմալացման պատճառ չի կարող դառնալ: Սա կառավարության հստակ դիրքորոշումն է: Հիմա լիցենզավորում անցնելու համար տնօրեններին նորից ժամանակ է տրվել մինչև հաջորդ ուսումնական տարի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

21:29 19.08.2025

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

Երկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

20:48 19.08.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

Oգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:28 19.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

20:16 19.08.2025

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP