00:00 10.08.2018
2009 թվականից սկսած մինչ այսօր ՀՀ ՊՆ ժամկետային զինառայողներն օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանությունների տարածքում իրականացնում են պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին «Հետք»-ին հայտնել են ՊՆ-ից: Տարիներ շարունակ գործել է պարտադիր զինվորական ծառայության մի տեսակ, երբ զինծառայողն իր ծառայությունն անցնում է այլ երկրում ՀՀ դեսպանության տարածքում: Նախարարությունից հայտնել են, որ ծառայության այս տեսակով որևէ «պատահական անձ» […]
23:08 09.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ կարևորում է կառավարության և տարբեր ոլորտների շահերը ներկայացնող միությունների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը և հավելել, որ այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել առկա խնդիրներն ու լսել տեսակետներ՝ դրանց լուծման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում բիզնես […]
22:39 09.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև պատմականորեն ձևավորվել է սերտ համագործակցություն: Հիշատակելով, որ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև պատրաստվել է ագրարային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որն արդեն ներկայացվել է լիբանանյան կողմին` նախարարը վստահություն […]
22:30 09.08.2018
Քարաթափման հետևանքով փակված Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 9-ին՝ ժամը 17:02-ի դրությամբ, «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն ավարտել է մաքրման աշխատանքները: Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Օգոստոսի 4-ին՝ ժամը 06:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք […]
21:59 09.08.2018
ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանի տեղեկություններն այն մասին, որ ՊՆ գնումների մրցույթները շահում են 300 ընկերություններ, բայց շահույթն ի վերջո հասնում է 10 խոշոր ընկերությունների, մասնակիորեն հաստատում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով, սակայն, 10 խոշոր ընկերությունների առկայությունը դեռ չի նշանակում, որ այդտեղ կոռուպցիա կա, պարզապես անհրաժեշտ է շարունակել քննությունը։
21:47 09.08.2018
ՀՀ կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 9-ի նիստում «Բոնվառոն» ՍՊԸ-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն տրամադրվեց: Նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի հետ աշխատանքային շրջափուլի մեջ են: Մինասյանը նշեց, որ «Բոնվառոն» ՍՊԸ-ն ցանկանում է ստանալ շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, լոգիստիկ ծառայությունների ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով, ապա մասնավորեցրեց՝ դա վերաբերում է […]
21:16 09.08.2018
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները պայմանական հակառակորդին բացահայտելու, նրա բազան հայտնաբերելու և ոչնչացնելու վարժանքներ են իրականացրել Հայաստանում։ Այս մասին նշվում է ռազմաբազայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Օգտագործելով հսկման և կապի հետախուզության համալիր միջոցները՝ ռազմաբազայի զինծառայողները փոխանցում են պայմանական հակառակորդի զինուժի գտնվելու վայրի կոորդինատները և մշակում գործողություններ` հակառակորդի հավանական տեղաշարժի ճանապարհին դարան դնելու և մոտ տարածություններից […]
21:04 09.08.2018
2008 թվականի մարտի մեկի դրությամբ Դավիթ Տոնոյանը նույնպես աշխատում էր պետական համակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց պաշտպանության ներկայիս նախարարը։ Հարցին՝ եղե՞լ է այդ ժամանակ ռազմական հեղաշրջման փորձ, Տոնոյանը պատասխանեց, որ դրան գնահատական կտա միայն դատարանը։
20:55 09.08.2018
Այսօր ՀՀ ԱԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին: Քննարկման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Իրանը տարիների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ քաղաքական […]
20:27 09.08.2018
«Մարտի 1»-ի գործը, կարելի է ասել, նորից քննվում է՝ բոլոր իր հանգամանքներով: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա շեշտեց այն հանգամանքը, որ այնպիսի կարևոր փաստաթուղթ, ինչպիսին 0038 հրամանն էր, նախաքննության մարմնի կողմից այս 10,5 տարիների ընթացքում փորձ չէր արվել հայտնաբերել ու կցել գործին: «Մենք ունենք կասկածներ, որ կան […]
20:19 09.08.2018
Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի շինբարեկարգման ծրագրով շարունակվում են Կոմիտասի անվան զբոսայգու՝ պանթեոնի շարունակությունը կազմող 1,8 հա տարածքի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, քաղաքապետարանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ դրանց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը: Բարեկարգվող […]
20:11 09.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պահին շարունակում է կատարել իր պարտականությունները, սակայն գործընթաց է սկսվել նրա փոխարինման համար։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ դա քննարկումների որոշ գործընթաց է ենթադրում, որի մասին ինքը չի կարող մանրամասներ հայտնել։ Այդ գործընթացի ավարտից հետո էլ կլինեն թեկնածուների վերաբերյալ քննարկումները, որոնց անուններն, […]
19:43 09.08.2018
Օգոստոսի 9-ին Լոռու մարզում ավտովթարի հետևանքով ՀՀ ԶՈւ մայոր է մահացել, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ժամը 07:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Գրիգորյանն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե […]
19:39 09.08.2018
«Վեոլիա ջուր» ընկերությունում Ոստիկանության 6-րդ վարչության սկսած ստուգումների շարժառիթը հայտնի չէ, նպատակը՝ ևս: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: Վերջինս ասաց, որ «Վեոլիա ջուր»-ը կարգուկանոն հաստատելու կառավարության քաղաքականությանն աջակցում է, ամեն ինչ անում են, որ ոստիկաններն արդյունավետ աշխատեն: «Ամեն դեպքում, փոքր կազմակերպություն չենք, 3000 աշխատակից ունենք, գուցե ցանկացել են […]
19:32 09.08.2018
ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։ Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող […]
19:26 09.08.2018
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր Ամուլսարի տարածքում իրավիճակը լարվել է։ Բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել՝ ասելով, որ ոստիկանները եկել են Ամուլսարի պահապանների մոտ, որպեսզի թույլ չտան նրանց՝ խոչընդոտելու «Լիդիան Արմենիա»-ի տեխնիկայի տեղաշարժը դեպի շինհրապարակներ։ Ինչպես հայտնի է, երեկ ակտիվիստներին էին այցելել «Լիդիան» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները և հայտնել, որ աշխատողները մուտք են […]
19:00 09.08.2018
Այսօր կառավարության նիստին զուգահեռ Հանրապետության հրապարակում քաղաքացին միայնակ ակցիա է իրականացրել՝ ոտքերը մեխելով փայտին։ Նրան բուժօգնություն են ցուցաբերել շտապ օգնության ծառայության աշխատակիցները: A1+-ի տեղեկություններով՝ քաղաքացի Արմեն Երանոսյանը մոտ 2.5 տարի է՝ ազատվել է աշխատանքից և չի կարողանում վճարել վարկերը։ «Սոթքի ոսկու հանքում փականագործ եմ աշխատել 3 տարի։ Հորս տարեդարձն էր։ Գնացել եմ գերեզմանը բետոնապատել եմ, չեմ […]
18:44 09.08.2018
Քաղաքական գործիչ, անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի ազատ արձակման պահանջով հերթական նամակն է ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ Դուք բազմիցս հրապարակավ բարձրաձայնել եք, որ նախորդ վարչախմբի օրոք քաղաքական գործունեության համար դատապարտվածները ազատ կարձակվեն։ Այնինչ հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը բանտում է։ Որպես արվեստի և մշակույթի մարդիկ, մենք առանձնապես հասու […]
18:33 09.08.2018
2015-2016 թվականներին զոհված զինծառայողների ընտանիքներն ու հաշմված զինծառայողները նույնպես հատուցում կստանան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ Դրա համար հիմնադրամի հոգաբարձուների նիստում հիմա քննարկվում է հատուցում տրամադրելու կարգը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանն առաջարկում է այս շահառուներին վճարել միայն ամսական վճարումները, քանի որ այս զինծառայողներն ու նրանց ընտանիքները արդեն իսկ որոշ գումարներ ստացել են պետությունից։ Առաջարկվում է ամսական […]
18:24 09.08.2018
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի հետ շփման գծում, առաջնագծում հնարավոր սրումների հավանականությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնաբանում։ Այս մասին ինքը՝ Տոնոյանը, այսօր ասաց լրագրողներին։ Բայց պատասխանեց այն հարցին, թե ինչ կոչ է անում հանրությանը։ «Լավ տրամադրությունով շարժվել դեպի առաջ»,- կարճ պատասխանեց Տոնոյանը։ Արդյո՞ք հայկական կողմում նախահարձակ լինելու տրամադրվածություն կա հարցին, նախարարը ժպիտը դեմքին պատասխանեց. «Ես […]
18:09 09.08.2018
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում «Վեոլիա Ջուր» ընկերությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: «Մենք հակված ենք կարծելու, որ այս ստուգումները կապված են նոր Հայաստանում մեր իշխանության կողմից ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ: Մենք ամեն ինչ անում […]
17:56 09.08.2018
«Ազատություն նախագահին» պաստառը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ճակատային մասից չի կախվել հյուրանոցի ադմինիստրացիայի թույլտվությամբ: Այն հանված է, և մի քանի րոպե է մնացել: Այս մասին, Tert. am-ի տեղեկացմամբ, հայտնել են հյուրանոցի PR և լրատվության հարցերով բաժնից։ «Մենք, ճիշտն ասած, ոչ մի բանի թույլտվություն չենք տվել, և ենթադրում եմ, որ դա հյուրանոցի հյուրերից մեկը կարող էր […]
17:41 09.08.2018
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, և մեղադրանք է առաջադրվել Երևանի 38-ամյա բնակչին: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Երևանի 1998թ. ծնված բնակչի դին հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի […]
17:30 09.08.2018
ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ապօրինություններ են տեղի ունեցել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2 միլիոն 330 հազար դրամի բժշկական պարագաներ և […]
17:04 09.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալու հանգամանքը բխում է նախաքննության շահերից: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Մենք մեր միջնորդության մեջ նշել ենք, ես էլ եմ նշել՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ մնալով, հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, թաքցնել ապացույցներ՝ այդ ձևով խոչընդոտելով քննությանը»,- ասաց […]
16:51 09.08.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում արձագանքեց հնչող քննադատությանը, թե նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք են առաջադրել Վիկիլիքսի հրապարակումների հիման վրա: «Վիկիլիքս»-ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել, անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է: Ապացույցները սպառիչ թվարկված են քրեական […]
16:24 09.08.2018
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, կասկածյալի կարգավիճակ ունի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ Հենրիկ Աբրահամյանը կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ: Նա ասաց, որ կա տեղեկատվություն այն մասին, որ մարտի 1-ին, բացի կանոնավոր բանակից, բացի ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր, […]
15:58 09.08.2018
ՀՀ կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր սահմանել, որ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորություն ունեն՝ ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը. բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը. գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության […]
15:43 09.08.2018
Հանրապետության հրապարակի նստարանին ոտքերը մեխած քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է ԵՊԲՀ-ի լրատվական բաժինը: Նշենք, որ 42-ամյա Ա. Ե.-ն այսօր ոտքերը մեխել է Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող նստարաններից մեկին: Քաղաքացուն տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր: Ա. Ե.-ն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Ներկա պահին քաղաքացու կյանքին որևէ […]
15:37 09.08.2018
0038 հույժ գաղտնի հրամանը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, և հենց պաշտպանության նախարարությունը կարող է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին հորդորելով, որ վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ հնչող մեղադրանքները՝ իբր իրենք չեն ուզում […]