Գյումրիի հակատանկային հրետանային զորամասի նորակոչիկները երդվեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Գյումրիի հակատանկային հրետանային զորամասի նորակոչիկները երդվեցին

11:47 10.08.2018

Գյումրիի հակատանկային հրետանային ուսումնական զորամասում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հարյուրից ավելի նորակոչիկներ մի քանի շաբաթ անցել են նախազորակոչային պատրաստություն, ծանոթացել զինվորական առօրյային: Հանրապետության մարզերի բնակավայրերից ծնողները, հարազատներն ու սիրած աղջիկները առավոտ շուտ արդեն զորմասի շարահրապարակում սպասում էին իրենց զինվոր տղաներին։ Բոլորն անհանգիստ էի ու հուզված, ծնողները փորձում էին շարք կանգնած զինվորների մեջ գտնել իրենց զավակներին։ Մինչև հանդիպումը նորակոչիկների համար ամենակարևոր ու պատասխանատու պահն էր։ Հարազատների ու սպայական կազմի ներկայությամբ նրանք բարձրաձայն երդվեցին ու այդ պահից նորակոչիկից դարձան ժամկետային զինծառայող: Երդման պաշտոնական մասից հետո զինվորները քայլերթով ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ առաջին անգամ անցան շարահրապարակով:

Վերջապես  եկավ ծնողների հետ սպասված հանդիպման պահը, որոնք  իրենց զավակների համար նաև համեղ ուտեստներ, քաղցրավենիք ու թխվածքներ էին բերել: Ընդամենը երկու շաբաթ է, ինչ  տանից հեռու են  տղաները, բայց  արդեն  հասցրել  էին կարոտել մայրիկի եփածներին:

Հանրապետության հեռավոր ու շոգ եղանակներով  հայտնի բնակավայրերից Գյումրիում ծառայություն անցնող ժամկետային զինծառայողներից շատերին հատկապես հաճելի էր հյուսիսային բնակավայրի  ամառային զով եղանակը, մի քանիսը նշեցին, որ նույնիսկ հասցրել են մրսել։ Իսկ  զինվորական կյանքին  ու սննդին հարմարվելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը մի քանի օր։

Ծնողներից ու ընկերներից կարոտն առնելու համար զինվորներին տրվեց մի քանի ժամ: Բնության գրկում կամ հարազատների տանը հանդիպումից հետո զինվորական կարգապահությամբ ուղիղ ժամը 16։00-ին վերադառնալու էին զորամաս, որտեղ շարունակելու են ծառայել ևս վեց ամիս, ապա սերժանտական կոչումներով կմեկնեն ծառայության այլ զորամասեր։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

22:21 12.08.2025

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

Օգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

22:10 12.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...

SHANTNEWS

22:00 12.08.2025

SHANTNEWS

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

21:54 12.08.2025

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

21:45 12.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

21:29 12.08.2025

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP