14:39 27.07.2018
Հայաստանում հանգստի շրջանը մեկնարկել է: Այս շրջանում է, որ զբոսաշրջային երկիր դառնալու հավակնություններ ունեցող Հայաստանում ավելանում է զբոսաշրջիկների թիվը: Դեռ վիճակագրություն չկա, բայց ոլորտի պատասխանատուներն են ասում՝ Շիրակի մարզն ընտրողների թիվն ավելացել է:
Այնուամենայնիվ, Հայաստանն ու Գյումրին դեռ ճանաչելիության ցածր մակարդակ ունեն: Որո՞նք են մարզի գրավիչ կողմերն ու ինչպես ճանաչելի դարձնել դրանք: Ոչ միայն առաջարկում, նաև կիրառում են երիտասարդ զբոսավարները:
«Երբ մարդը գնում է մի երկիր, ուզում է հանգստանալ, իսկ մեր ճանապարհները մի փոքր ագրեսիվ են տուրիզմի զարգացման տեսանկյունից, բայց դրանց փոխարինող կա ջիպ, հեծանվային տուրերն ու քայլարշավները, որոնք որոշակի առումով գալիս են փոխարինելու, սակայն եթե ենթակառուցվածքներն ամուր լինեին, հնարավոր կլիներ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել»,- ասում է Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի ղեկավար Արսեն Վարդանյանն ու ավելացնում, որ խնդիրները միայն վատ ճանապարհներով չեն սահմանափակվում:
Տեղեկատվական վահանակներ, ճանապարհային նշաներ, քաղաքի ճարտարապետությանն ու պատմությանը ծանոթ մասնագետներ չկան, ովքեր կարող են օտար լեզուներով հաղորդակցվել և ներկայացնել քաղաքը, փոխարենն ունեն կոլորիտային գյուղական համայնքներ, էժան խոհանոց ու հումոր, որն էլ ճանաչելի դարձնելու խնդիր կա: Արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանն ու մանավանդ Գյումրին պատահական են ընտրում:
«Գյումրի գալիս են հիմնականում Վրաստանից: Երբ խնդրում ենք տպավորություններով կիսվել, ասում են՝ նոր ենք եկել, չգիտեինք ձեր քաղաքի մասին»,- նշել է Գյումրիի այցելուների տեղեկատվական կենտրոնի գլխավոր համակարգող Արաքս Մարտիրոսյանը:
22:21 12.08.2025
Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետՕգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...