12:38 15.03.2018
Աժ պետաիրավական և մարդու իրավունքների պաժտպանության հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել է ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Պողոսյանին հետ տանել ու լրամշակել իր հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
12:30 15.03.2018
Այսօր հայտնի դարձավ, որ Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ անտառի տեղամասերից մեկի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել։
12:21 15.03.2018
«Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայտարարել է, դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:
12:06 15.03.2018
Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի դատապարտող հայտարարության մասին SHANTNEWS-ն արդեն հայտնել է:
12:01 15.03.2018
Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչություն անելու իրավունքից մասնակի զրկել նաև մանկավարժներին, բուժաշխատողներին և այլն
11:44 15.03.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 15-ին կհոսանքազրկվեն
11:44 15.03.2018
Ամեն տարի մարտի 15-ին միջազգային հանրությունը նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, որին նվիրված է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի ելույթը Կոնգրեսում 1961-ին: Հայաստանում սպառողի իրավունքների պաշտպանվածությունից է խոսել ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ում սպառողի իրավունքները շարունակում են լիարժեքորեն չպաշտպանված մնալ: «Սպառողը կարող է բացառապես […]
11:27 15.03.2018
Հանձնաժողովի ղեկավարը պարզաբանեց, որ դա ոչ միայն աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակահատվածն է, այլև ընդհանրապես բոլոր այն դեպքերը, երբ մարդը հանդես է գալիս որպես ուսուցիչ, մանկավար, բուժաշխատող և այլն։
10:58 15.03.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստին ներկայացրեց մի նախագիծ, որով սահմանվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնված հարյուր հիսունութ միլիոն հարյուր տասնչորս հազար երեք հարյուր չորս դրամ գնահատված արժեքով, պետական սեփականություն հանդիսացող գույքը հետ վերցնել և նվիրաբերել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին։
10:40 15.03.2018
Եթե փորձնական կիրառման ժամանակ այս համակարգն իրեն արդարացնի, նախատեսվում է այն օգտագործել ավելի խոշոր ընտրական գործընթացներում։
10:35 15.03.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին կդադարեցվի.
10:15 15.03.2018
Ըստ Կարեն Կարապետյանի՝ սպառողի պաշտպանվածությունն առաջին հերթին իրազեկվածությունն է սեփական իրավունքների մասին, ուստի այդ առումով մեծ է հատկապես հասարակական կազմակերպությունների ԶԼՄ-ների դերակատարությունն ու ակտիվությունը:
20:05 14.03.2018
Իսկ թե որքանով ենք պահպանում այդ ավանդույթներն ու բաղադրատոմսերը, կարելի է պարզել՝ կարդալով ներքևում ներկայացված ուտեստների բաղդրատոմսերն ու փորձելով հիշել, թե երբ ենք մենք նշվածներից որևէ մեկը պատրաստել վերջին անգամ:
19:35 14.03.2018
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանի լիազորությունները:
19:29 14.03.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանի երկու բնակիչների դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
18:48 14.03.2018
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՊՊԾ գնդի գործի անջատված մասը քննող դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները։
18:40 14.03.2018
Կոպենհագենում տեղի է ունեցել Հայաստանի և Դանիայի արտգործնախարարների հանդիպումը:
Ողջունելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը հույս հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի և Դանիայի միջև փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը:
18:19 14.03.2018
Գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Անդրադարձ է եղել նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման նպատակով կատարված աշխատանքներին:
18:10 14.03.2018
Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի: