TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը շախմատային գերտերություն. BBC

09:26 20.02.2018

BBC-ն անդրադարձել է Հայաստանին՝ այն որակելով շախմատային գերտերություն: Բրիտանական հայտնի լրատվամիջոցը գրում է, որ 2011 թ-ից հետո շախմատը պարտադիր դպրոցական առարկա է 6-8 տարեկան բոլոր երեխաների համար, իսկ Լևոն Արոնյանը դարձել է գերաստղ և ազգային հերոս:

̰
Էջմիածինն այսօր Աթեշյանի հարցն է քննարկում

08:48 20.02.2018

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայ Առաքելական եկեղեցին Գերագույն հոգևոր խորհրդի նիստ կգումարի: Դռնփակ նիստի օրակարգում Պոլսի պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակն է:

̰
2017թ. Սևանա լճի ցանցավանդակների 116 տոննա ձկնապաշարից 112 տոննան լցվել է Սևանա լիճը. Ecolur

20:40 19.02.2018

2017թ. Սևանա լճի սառելու հետևանքով վնասվել են լճում տեղակայված արհեստական ցանցավանդակները, ինչի արդյունքում ցանցավանդակներում առկա 116 տոննա ձկնապաշարից մոտ 112 տոննան` 97%-ը, լցվել է Սևանա լիճը, իսկ մնացած 3%-ը ոչնչացել է ցանցավանդակների դեֆորմացիայի պատճառով:

̰
Հայաստանը և Իրաքը կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կստորագրեն

20:35 19.02.2018

Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ փետրվարի 19-22-ը նախատեսված բանակցությունները հանդիսանում են նախաստորագրման փուլ, և նրանց ավարտից հետո տեղի կունենա համաձայնագրի միջպետական ստորագրումը:

̰
ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցում հաշիշի յուղ է հայտնաբերվել

20:00 19.02.2018

Ոստիկանությունը փոստային առաքման միջոցով թմրամիջոցի ապօրինի փոխադրման դեպք է հայտնաբերել: Ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ից փոստային առաքման միջոցով ստացված ծանրոցում Հայաստան ներթափանցած ապօրինի թմրամիջոց կար:

̰
Մեծ քանակությամբ ներարկիչներ, թմրանյութ և զենք է հայտնաբերվել

19:52 19.02.2018

ՀՀ ոստիկանությունից այսօր հաղորդել են առանձնապես խոշոր չափի թմրանյութ ու զենք հայտնաբերելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Հովհաննես Այվազյանը, ով հայտնի է Լոշտ մականվամբ, թմրանյութ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում: Հովսեփ էմինի փողոցի բնակարաններից մեկից, որտեղ Այվազյանը վարձակալությամբ է ապրում, խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ ներարկիչներ, թմրանյութ և զենք […]

̰
Հումանիտար բլոկը պետք է մնա նախագահի լիազորությունների սահմաններում. Ռուբեն Բաբայան

19:33 19.02.2018

Ռեժիսորի խոսքով՝ այն ժամանակ, երբ Սարգսյանը վարչապետ էր, վարչապետի լիազորություններն ավելի քիչ էին, քան ապագա նախագահինը։

̰
Երևանում կգործի չինարենի դպրոց և պլանետարիում

19:27 19.02.2018

Լևոն Մկրտչյանը նշել է, որ չինական կողմը պատրաստվում է դպրոցի վրա 11 մլն դոլար ներդնել:

̰
«Ռոսիա. Կուլտուրա» հեռուստաալիքը ներկայացրել է երկրորդ ֆիլմը Հայաստանի մասին

19:08 19.02.2018

«Հայաստանին եւ Ռուսաստանին կապում են պատմությունը, մշակույթը, կրոնը: Հայկական պետությունը մկրտվել է IV դարի սկզբին, այն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է: Այսօր մենք ուղեւորվում ենք առաքելական Հայաստան»: Այս տողերն են նշված հաղորդման անոնսում, որը նվիրված է Հայաստանին:

̰
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

19:01 19.02.2018

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

̰
Երևանի քաղաքապետարանում խոչընդոտել են ինձ հետ հարցազրույցի եկած լրագրողների աշխատանքը. Զարուհի Փաստանջյան

18:58 19.02.2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փաստանջյանը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է տարածել, ըստ որի՝ իր հետ հարցազրույցի եկած լրագրողներին արգելում են քաղաքապետարանի ներսում հարցազրույց ունենալ:

̰
Այդ մարդիկ պետք է նստեն բանտում. Ռուբեն Բաբայանը քաղաքապետարանի դեպքի մասին

18:55 19.02.2018

Խոսքը քաղաքապետարանի քաշքշուկի ու ծեծկրտուքի դեպքիմասին է։

̰
Հայ խոհարարը Ռուսաստանում նոր ռեկորդ է սահմանել` զարմացնելով Յակուբովիչին

18:40 19.02.2018

Անապա քաղաքի ռեստորաններից մեկի խոհարար Արտյոմ Գինոսյանը ռեկորդ է սահմանել՝ 3 րոպեում ամենաշատ շաուրմաները պատրաստելով: Այդ ռեկորդը նա սահմանել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» հեռուստաշոուի ժամանակ:

̰
Արմեն Սարգսյանն անգլիական թագուհու դեր չի պատրաստվում ստանձնել. Ռուբեն Բաբայան

18:38 19.02.2018

Հանդիպումները նպատակ ունեին հայաստանյան հասարակությանն ու Սփյուռքին համոզել, որ ինքն այդ պաշտոնի համար է։

̰
Ինչո՞ւ է «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև վիճաբանություն և ծեծկռտուք ծագել

18:15 19.02.2018

Բժիշկների ու բուժքրոջ պահվածքն ու վիճաբանության պատճառները վաղը քննելու է «Գյումրի» բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովը, որի կազմում հիվանդանոցի բժիշկներն են: Այդ հանձնաժողովի եզրակացությունից է կախված, թե վիճաբանության մասնակիցներից ով է մեղավոր: Իսկ պատիժը նման դեպքերում սահմանվում է մինչև աշխատանքից ազատում:

̰
Երևանում անհատական տներն էժանացել են. զեկույց

17:35 19.02.2018

2017 թվականին անհատական տների մեկ քառակուսի մետրը վաճառվել է միջինը 280,2 հազար դրամով

̰
ՀՀ նախագահն ընդունել է  ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

17:24 19.02.2018

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:

̰
Ծնողներն ինչ ասես, որ չեն լցնում իրենց երեխաների պայուսակի մեջ. նախարար

17:16 19.02.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է դպրոցականների պայուսակների քաշի խնդրին՝ նշելով, որ դա տևական ժամանակ հանրակրթական ոլորտի համար առաջին խնդիրն է:

̰
Արմեն Սարգսյանի ու քաղաքական էլիտայի միջև կան քաղաքակրթական հակասություններ. Ռուբեն Բաբայան

17:11 19.02.2018

Մինչ այդ` Արմեն Սարգսյանը նշել էր, որ այդպիսի հակասություններ չունի գործող իշխանությունների հետ։

̰
Կարմիր գծերը խանգարում են երթևեկությանը և խցանումներ են առաջացնում. տնտեսագետ

17:04 19.02.2018

«Կարմիր գծերը» ապօրինի վճարի ձև են, որը հակասում է Սահմանադրությանը և 13 իրավական ակտերին: Այս կարծիքին են «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը և փաստաբան Արտակ Խաչատրյանը։ Բանախոսները նշեցին, որ սա շատ կարևոր հարց է հասարակության համար, և ամեն օր նրանք ծանոթանում են մի շարք գործերի, որոնցում վարորդները մեղավոր չեն, սակայն մեծ չափի […]

̰
ՄԻՊ-ի աջակցությամբ մաքրվել են դիտահորեր

16:12 19.02.2018

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից չվերանորոգված դիտահորի խնդրի մասին մամուլի հրապարակումների հիման վրա մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

̰
Պարտադիր դարձող դեղատոմսը թույլ կտա դեղը հաբով գնել

15:07 19.02.2018

Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS-ը, մարտի 1-ից դեղերը պետք է վաճառվեն դեղատոմսով: Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնալ պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի համար, հուլիսի 1-ին պարտադիր դեղատմոսով կվաճառվեն բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից դեղատոմսը պարտադիր կդառնա մնացած բոլոր դեղերի, այդ թվում՝ ցավազրկողների ու ջերմիջեցնողների որոշ չափաբաժինների պարագայում:

̰
Եթե Արմեն Սարգսյանը դառնա նախագահ, Հայաստանը շատ կշահի. ԿԳ նախարար

14:58 19.02.2018

Եթե Արմեն Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ, մեր երկիրը շատ կշահի, որովհետև նա ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական:

̰
Կրթության ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում. Լևոն Մկրտչյան

14:42 19.02.2018

Նախարարը վստահեցրել է, որ կրթական համակարգը որակական նոր մակարդակի է հասցվելու:

̰
Ծծմբաթթուն լցվում է Ախթալա գետ․ գիտնականի ահազանգը

13:51 19.02.2018

Ահազանգել է ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչը։

̰
Ի՞նչ գրքեր է ստացել նախագահ Սարգսյանը գիրք նվիրելու օրվա առթիվ

13:42 19.02.2018

Այսօր՝ փետրվարի 19-ին, գրահրատարակիչների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը գիրք է նվիրել և փոխադարձ նվեր գրքեր ստացել: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

̰
Հոկտեմբերի 1-ից դեղերը՝ միայն դեղատոմսով

13:33 19.02.2018

Դեղերը պետք է վաճառվեն դեղատոմոսով. այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Դեղերը դեղատոմոսվ վաճառելու կարգը Հայաստանում նոր չէ, ՀՀ-ում գրանցված մոտ 4700 դեղերից դեղատոմսով բաց թողման ենթակա է 2700-ը: Նոր կարգով վերահսկողությունն է ուժեղացվելու, առանց դեղատոմսի դեղ նշանակող բժիշկներն ու վաճառողները տույժերի են ենթարկվելու: Նրանց  աշխատանքը վերահսկելու են հատուկ տեսչության աշխատակիցները: […]

̰
Սերժ Սարգսյանը հանդիպել է գրահրատարակիչների հետ

13:18 19.02.2018

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

̰
Նման վարքագիծն անթույլատրելի է. ԿԳ նախարարը` փոխդեկանի հետ կապված սկանդալի մասին

12:35 19.02.2018

Տարածված տեղեկության համաձայն՝ ծեծկռտուքի պատճառը փոխդեկանի անպարկեշտ առաջարկությունն է եղել:

̰
Պետությունը «կարմիր գծերով» բյուջե է լցնում․ տնտեսագետ

12:05 19.02.2018

«Կարմիր գծերը» ապօրինի վճարի ձև են, որը հակասում է Սահմանադրությանը և 13 իրավական ակտերին: Այս կարծիքիքն են «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը և փաստաբան Արտակ Խաչատրյանը։ Բանախոսները նշեցին, որ սա շատ կարևոր հարց է հասարակության համար և ամեն օր նրանք ծանոթանում են մի շարք գործերի, որոնցում վարորդները մեղավոր չեն, սակայն մեծ չափի […]

̰
BACK_TO_TOP