17:45 18.04.2024
Երկու տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ «Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա երկու տղամարդու մեղադրանք է […]
17:40 18.04.2024
Ապրիլի 15-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը 72-ամյա մի տղամարդու վերաբերյալ էր։ Ըստ տեղեկության՝ նա տանը կից արհեստանոցում պահում էր կանեփի չորացված զանգված։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողությունների ընթացքում տղամարդը իրավապահներին է ներկայացրել կանեփից պատրաստած մոտ 87 գրամ թմրանյութ։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ […]
17:33 18.04.2024
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փելոնը Միացյալ Նահանգներին կոչ է անում ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, որպեսզի վերինս կարողանա իրականացնել սեփական պաշտպանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փելոնը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ժամանակ։ Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ […]
17:25 18.04.2024
Ապրիլի 18-ին՝ ժամը 12:59-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ա. Գ.-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
17:20 18.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Արմենուհի Հարությունյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են «Պատվավոր հյուպատոսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված Կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը նպատակ ունի իրավական կարգավորումներ տալ մի շարք հարցերի, որոնք կարգավորման տեսանկյունից բաց են մնացել կամ թերի են և տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: […]
17:14 18.04.2024
Մի շարք հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր, վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:
17:03 18.04.2024
ՄԱԿ-ի գրասենյակում այսօր ամփոփվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձարկման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացված հետազոտական ուսումնասիրության արդյունքները: Առողջապահական կրթության կարճաժամկետ և միջանկյալ արդյունքների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի երկու դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների շրջանում՝ պարզելու, թե ինչ գիտելիք, հմտություններ և վերաբերմունք են նրանք զարգացրել […]
16:54 18.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ 2024թ․ մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Սյունիքի մարզի Քաջարան-Կապան ավտոճանապարհից ձերբակալվել էին 42-ամյա կին ու 27-ամյա երիտասարդ։ Վերջինիս վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել […]
16:46 18.04.2024
Ապրիլի 13-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով։ Նպատակը ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնված բարեփոխումների շրջանակում՝ անձը հաստատող փաստաթղթերի, մասնավորապես՝ միգրացիայի և անձնագրի կապի, նորաստեղծ կառուցվածքային միավորների, դրանց ինստիտուցիոնալ հիմքերի քննարկումն էր։ Մասնակցում էր նաև ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության ղեկավար անձնակազմը: Քննարկվել են անձը […]
16:30 18.04.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 13-ին և 14-ին, Արաբկիրում չի գերազացնել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոնում՝ ապրիլի 11-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի […]
16:23 18.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է մարդու իրավունքների կրթության բնագավառում առկա խնդիրներին, սոցիալ-տնտեսական իրավունքների, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների պաշտպանությանը, իրավահավասարությանը, խտրականության արգելքին և հանդուրժողականությանն առնչվող մի շարք […]
16:12 18.04.2024
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի […]
16:00 18.04.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը հանդիպել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ։ Նշենք‚ որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագիրը։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այս շաբաթ այցելել էին […]
15:44 18.04.2024
Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային […]
15:18 18.04.2024
ՀՀ դեսպանությունը Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին ստացված հարցումների կապակցությամբ հայտնում է, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։ «Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
15:12 18.04.2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու […]
14:55 18.04.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը, ազատվելով գավազանակրի պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում։ Հոգեշնորհ Տ․ Եսայի աբեղա Գրիգորյանը, ազատվելով Արարողակարգային բաժնի գործավար-քարտուղարի պարտականություններից, նշանակվել է գավազանակիր։ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն […]
14:34 18.04.2024
Ս. թ. ապրիլի 7-14-ը Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ տեղի է ունեցել Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների այցելություն Ֆրանսիա` ծանոթանալու ջրային ոլորտի ինստիտուցիոնալ համագործակցության, ոռոգման ջրի կառավարման, կիրառվող գյուղատնտեսական մոդելների, հողերի կառավարման և ֆերմերների աջակցության ֆրանսիական փորձին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և ՏԿԵՆ ջրային կոմիտեի ներկայացուցիչներ։ Շրջակա միջավայրի նախարարությունից […]
14:21 18.04.2024
այաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Հարություն Գալուստի Միքայելյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի մարտի 22-ին, Երևան քաղաքում: 2010թ. ավարտել է […]
14:02 18.04.2024
Օրենսդրական փոփոխությամբ դպրոցներում վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից և վերանայվել է տնօրենների նշանակման կարգը: Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն լրացուցիչ փոփոխություններ՝ ամրագրելու հանրակրթության ոլորտի կառավարման տարանջատման այս գործընթացը, որպեսզի, նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ոլորտին ուղղված ամբողջ բարեփոխումը հասցվի իր տրամաբանական ավարտին: Նախագիծը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:55 18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ եւ չինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն օրեցօր առավել ամրապնդվում է պետական մակարդակով սերտ […]
13:34 18.04.2024
Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին տեղեկությունները, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախկինում Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, հաշվի առնելով այս գործոնների համադրությունը՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի […]
13:04 18.04.2024
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]
12:38 18.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խորը խնդիրներ է տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։ Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։ «Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, […]
12:16 18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար: Կողմերը քննարկել են անվտանգային եւ տնտեսական […]
12:12 18.04.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանն ապրիլի 17-ին աշխատանքային այց են կատարել «Ինժեներական քաղաք»: Այցի ընթացքում ծանոթացել են ինտենսիվ կերպով ընթացող շինարարական աշխատանքներին, գերհամակարգչային կենտրոնի շենքային պայմաններին, որտեղ այս պահին ընթանում են ենթակառուցվածքի մոնտաժման աշխատանքները:
12:07 18.04.2024
Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Թոմ Մըքքլինթոքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիշում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնգրեսականն այդ մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։ «Մենք հիշում ենք […]
11:56 18.04.2024
Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ժամանակ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը շեշտել է Արցախից բռնի տեղահանված հայերին օգնության ընդլայնման և Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունների կրճատման կարևորությունը: Նա հայտարարել է. «Դա իրական արդարադատություն չէ: Իսկական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կարող են […]
11:35 18.04.2024
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։ Տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է: Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է […]
11:12 18.04.2024
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը։ Նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա այն, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա: «Ինչպես գիտեք, մենք մասնակից չենք եղել եռակողմ բանակցությունների, որով ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին և […]