TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավարին

11:07 18.04.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Ուորեն Վիլսոնին։ Հարությունյանն ընդգծել է հանքարդյունաբերության կարևորությունը ՀՀ կառավարության համար և շնորհակալություն հայտնել հյուրին այդ ոլորտում համագործակցության ԱՄՆ պատրաստակամության համար։ Նախարարի տեղակալը նաև շեշտել է Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում ամերիկյան կապիտալի ներգրավվածության հանգամանքը և կարևորել հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակման […]

̰
Տեղի է ունեցել քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ

10:58 18.04.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ։ Ներկաներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ: Առաջարկվող օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի […]

̰
36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ նրանցից 5–ը կալանավորվել է. ՔԿ

10:52 18.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա․Ս․–ն, մի խումբ անձանց հետ, մասնակցել է զենքի գործադրմամբ հարձակմամբ […]

̰
Գագիկ Սուրենյանը՝ ցուրտ մարտի և շոգ ապրիլի մասին

10:40 18.04.2024

Եղանակի կտրուկ տաքացմամբ պայմանավորված՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նոր մեկնաբանություն է արել: «Մարտին ձմեռ էր, ապրիլին ամառ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

̰
ՀՀ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև կայունության ու խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը

10:35 18.04.2024

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ժամանակն է […]

̰
Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

10:16 18.04.2024

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի համագործակցության շրջանակում իրականացվող «Երիտասարդների աջակցման GO East» ծրագիրը, որն այս տարի ուներ «Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. հայացք Հայաստանի և Գերմանիայի անցյալին՝ ներկան և ապագան ձևավորելու և արժևորելու նպատակով» կարգախոսը, նպատակ ունի խթանել պատմական հիշողության պահպանման մշակույթը՝ որպես հետագա ցեղասպանությունների բացառման […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում

23:00 17.04.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում։ Կոմիտեի պատասխանատուներն ու մարզպետը նախ քննարկել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքն ու արձանագրված թերացումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ կոմիտեն հետևողական է լինելու՝ պատշաճ […]

̰
Լայնամասշտաբ պատերազմ չի լինելու. Արամ Սարգսյան

19:55 17.04.2024

Հայաստանում հանրությունն ամենօրյա պատերազմի վտանգով է ապրում: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը սկսում է ապատեղեկատվություն տարածելը, թե հայկական կողմը կրակել է իրենց ուղղությամբ, սկսում է այդ տագնապը՝ ուր որ է նորից պատերազմ է սկսվում: Արդյո՞ք այսօր կա այդ վտանգը և այդ խուճապը որքանո՞վ է արդարացված. այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել «Հանրապետություն» կուսակցության նախագահ […]

̰
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

19:48 17.04.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուս կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 17-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպումը մեկնարկել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների քննարկմամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգային իրավիճակին Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում: Ալեն Սիմոնյանը լիտվացի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` […]

̰
Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր

19:33 17.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականցվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին: […]

̰
Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա

19:21 17.04.2024

Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա: Սպաների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները՝  «Զինուժ»-ի տեսանյութում:

̰
Ավարտվել է ապագա քրեական ոստիկանների հարցազրույցի փուլը

19:07 17.04.2024

Ապրիլի 3-16-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը, որին մասնակցում էր 920 դիմորդ: Հարցազրույցներն ավարտվեցին ապրիլի 16-ին՝ Ոստիկանության համար խորհրդանշական օրը։ Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալներ […]

̰
Թումո կենտրոնում կկայանա NVIDIA Girls’ Day միջոցառումը

18:59 17.04.2024

Ապրիլի 23-ին NVIDIA ընկերությունը «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպում է տեխնոլոգիաներով, արհեստական բանականությամբ, խաղերի ստեղծմամբ հետաքրքրված աղջիկների համար միջոցառում՝ NVIDIA Girls’ Day, որին կարող են մասնակցել 11-16 տարեկան աղջիկները: Ինչպես տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միջոցառման նպատակն է բարձրացնել աղջիկների տեղեկացվածությունը և հետաքրքրությունը տեխնիկական մասնագիտությունների և նորարարությունների նկատմամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը

18:52 17.04.2024

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KFW)՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում էներգետիկայի և ռեսուրսների կառավարման բաժնի տնօրեն Թոմաս Այզենբախի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Նախարարը ողջունել է գործընկերներին և մեկ անգամ ևս ընդգծել Գերմանիայի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ

18:44 17.04.2024

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահին

18:39 17.04.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տնօրեն, փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման, […]

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմպիական կոմիտե

18:33 17.04.2024

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Վրաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Մամուկա Խաբարելիի հրավերով այցելել է Վրաստանի օլիմպիական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Կոմիտեում ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանին ներկայացվել են 2025թ. Բակուրիանիի եվրոպական երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնի (EYOF Bakuriani 2025) կազմակերպման մանրամասները։ Փառատոնին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 48 երկրներ՝ այդ […]

̰
Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ «Ազատություն» ռադիոկայան

18:24 17.04.2024

Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։ Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև […]

̰
Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն առնչվող հարցեր

18:18 17.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության, մասնավորապես՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

18:12 17.04.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին և կոմիտեի պատասխանատուներին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքին ու արձանագրված թերացումների վերացմանն առնչվող հարցեր։ «Մեզ համար կարևոր է, որ համագործակցված աշխատանքով […]

̰
Ոստիկանության նախկին պետի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել

18:06 17.04.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

17:54 17.04.2024

Ապրիլի 17-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Խորհրդակցություններն անցկացվել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ: Կողմերը անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակին: Ընդգծվել է Հայաստանի և […]

̰
Հայաստանում 25 հազար հուշարձան կա. ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության օրն է

17:48 17.04.2024

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական […]

̰
Աշտարակի ոստիկանները բացահայտել են տնկիների գողությունը

17:39 17.04.2024

Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ապրիլի 1-ին: Կարբի գյուղի բնակիչը հայտնում էր, որ առավոյան ժամը վեցի սահմաններում իր տնկարանից գողացել են 300 տնկի: Նախաձեռնվեց քրեական վարույթ, դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը: Գողացել էին վաճառքի պատրաստ խրձերով տնկիներ` պատճառելով 300 հազար դրամի վնաս: Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել […]

̰
Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին

17:28 17.04.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում այսուհետ աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։ ԿԱՐԵՎՈՐ Եթե Դուք նշված […]

̰
Մի քանի դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

17:22 17.04.2024

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրիի Թբիլիսյան խճուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2,71 գրամ զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է։ Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի […]

̰
Պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ

17:16 17.04.2024

Ինչպես արդեն տեղեկացվել է, իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը: Ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել առկա պատրաստի արտադրանքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ստացված արդյունքներով՝ «տոմատի մածուկ Эко Солт» 1կգ (արտադրված 06.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ Браво» 1կգ (արտադրված 12.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 […]

̰
ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

17:12 17.04.2024

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև Ոստիկանության 106-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլի 17-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Մինչ պարգևների հանձնումը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։ Արամ Հովհաննիսյանը ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար «Համագործակցության համար» մեդալներ է հանձնել ոստիկանության […]

̰
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի նորանշանակ դեսպանին

17:06 17.04.2024

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շոայբ Կասուին (նստավայրը` Կիեւ): Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում: Խոսելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին` հանձնաժողովի նախագահն առաջարկել է […]

̰
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն

17:00 17.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուն (նստավայրը՝ Կիև): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը լրացուցիչ լիցք կհաղորդի մեր երկու երկրների հարաբերություններին: Նաև առիթն օգտագործելով ուզում եմ նախապես շնորհավորել Ձեզ և հարավաֆրիկյան ժողովրդին ապրիլի 27-ի՝ ձեզ համար […]

̰
BACK_TO_TOP