19:00 13.03.2024
Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը քննարկվել եւ ի գիտություն է ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը եւ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանն անդրադարձել են ոլորտային ռազմավարական ծրագրերին, ներկայացրել մակրոտնտեսական միջավայրն ու 2023 թվականին գրանցված արդյունքները:
Ընդերքօգտագործման ոլորտում հատկանշական է եղել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընդունումը: Կարեւորվել է նաեւ ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիների հաշվարկման բանաձեւը, որն արդարացի բաշխում է եկամուտներն ընդերքօգտագործողների եւ պետության միջեւ:
1136 ճանապարհաշինարարական տեխնիկա եւ մեխանիզմներ են ներմուծվել հանրապետություն, որոնցից 524-ը՝ լիզինգի մեխանիզմով:
Ավիացիայի ոլորտում ուղեւորափոխադրումների ռեկորդային աճ է գրանցվել՝ 5 մլն 425 հազար: Ցուցանիշը նախորդ տարվանից 47 տոկոսով ավելի է: Գնել Սանոսյանը հատկանշական է համարել այն փաստը, որ ամեն երրորդ ուղեւոր տեղափոխվել է հայկական ավիաուղիներով:
Երկաթուղային տրանսպորտի ոլորտում 1,7 մլրդ դրամի ներդրումներ են արվել: Ուղեւորափոխադրումների 7,6 տոկոսի աճ է եղել:Մոտ 800 կմ ճանապարհ է ասֆալտապատվել կամ սալարկվել: Նախարարն այս համատեքստում առանձնացրել է Աշոցքից դեպի Բավրա տանող ճանապարհը, Թթուջուր-Նավուր հատվածը, Տաթեւ-Լծեն ճանապարհի գործարկումը:
էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքների մասով նշվել է, որ 8,8 մլրդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրվել, սպառվել է 6,4 մլրդը: Նախարարի խոսքով արեւային կայանների ընդհանուր հզորությունը հասնում է 473 մեգավատի: Նա կարեւորել բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը: Այստեղ 2022 թվականի համեմատ աճը կազմել է 504 տոկոս:
Պետական գույքի կառավարման ոլորտում նույնպես ակտիվ տարի է եղելգ ընդհանուր մուտքերը կազմել են 15,3 մլրդ` 6,4 մլրդով ավելի նախորդ տարվա ցուցանիշից:
Տրանսպորտային միջոցների օպտիմալացման ծրագրով պետական տարբեր կառույցներից օտարվել է 488 միավոր տրանսպորտային միջոց:
Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0,8 տոկոսային կետով՝ կազմելով 23,9 տոկոս՝ ներառյալ հիպոտեկի տոկոսադրույքի դիմաց եկամտային հարկի վերադարձը:
Հարկային վարչարարության ոլորտում գրանցվել է ստվերի կրճատում: 2023 թվականին արձանագրվել է 2 տրիլիոն 222 մլրդ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 296 մլրդ դրամով: Բոլոր հարկատեսակների մասով արձանագրվել է աճգ ԱԱՀ-ի աճը կազմել է 12,9 տոկոս, շահութահարկը կազմել է 98,7 մլրդ դրամ, շրջանառության հարկի գծով աճը եղել է 28,1 տոկոս, եկամտահարկինը՝ 16,8 տոկոս: Պետական տուրքի եւ ռոյալթիի մասով կա հետընթաց: Պետական տուրքի մասով դա պայմանավորված է 2022 թվականին գործող մետաղի տուրքի չեղարկմամբ, իսկ ռոյալթիի դեպքում` հիմնականում միջազգային գների հետ:
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ 2013-2017 թվականներին հարկային եկամուտների հնգամյա աճի տեմպը 279,5 մլրդ դրամ է եղել, իսկ 2019-2023 թվականներին հնգամյա աճի հանրագումարը կազմել է 963,8 մլրդ դրամ: Աճերի տարբերությունը 245 տոկոս է կազմում:
Հաշվետու տարում հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 363 մլրդ դրամ:
8,7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ է արձանագրվել: «Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով մենք Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով դարձել ենք տարածաշրջանային առաջատար»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը: Նախորդ երեք տարիների ընթացքում տնտեսությունը հանրագումարային աճել է մոտ 30 տոկոսով: Արձանագրվել է բյուջետային մուտքերի էական աճ: Մեկ միլիարդ դոլարից ավելի կապիտալ ծախս է կատարվել 2023 թվականի ընթացքում: Համեմատական անցկացնելով՝ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը հիշեցրել է, որ 2012-2017 թվականների ընթացքում բյուջետային մուտքերն էական փոփոխություն չեն կրել: 2017-2020 թվականներին տնտեսությունն աճել է 20 տոկոսից ավելի, ինչը, ըստ վերլուծությունների, պայմանավորված է կառուցվածքային բարեփոխումներով:
Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները հետաքրքրվել են ազդակիր համայնքներին տրվող թիրախային աջակցության ծրագրերով, ուղեւորափոխադրումների հարցում կատարվող բարեփոխումներով, ավիացիայի ոլորտի խնդիրներով, հարկային քաղաքականությամբ, հարկային եկամուտների աճով, ՀԴՄ-ների ցուցանիշներով, վարչարարության իրականացմամբ ու բնագավառին առնչվող այլ խնդիրներով:
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...