17:39 04.05.2021
Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», նախաձեռնության հեղինակներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամին և Լուկաս Ֆուրլասը:
ԵԽ պատգամավորներն իրենց նամակում հիշեցրել են, որ Հայաստանը ազատ է արձակել պահվող բոլոր ռազմագերիներին՝ հավատարիմ մնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության ոգուն: «Ադրբեջանը ոչ միայն շարունակում է պահել իր մոտ հայ ռազմագերիներին, այլև կասկած կա, որ նա նոր անձանց, այդ թվում և քաղաքացիականների է գերեվարել ռազմական գործողությունների պաշտոնական դադարից հետո: Դժվար է հստակորեն նշել ռազմագերիների ու գերիների թիվը, քանի որ մեծ թվով անձինք անհետ կորած են, իսկ ադրբեջանական կողմը պատշաճ կերպով չի համագործակցում, սակայն խոսքը 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև այն 112 անձանց մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն, և այն 61 անձանց մասին, որոնց գերեվարման փաստը, թեև Ադրբեջանը հերքում է, սակայն նրանց մասին առկա են հակառակն ապացուցող փաստեր»,- նշել են եվրապատգամավորները:
Նրանք հատուկ ընդգծել են, որ սա ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլև հակասում է հարաբերությունների կարգավորման և հաշտեցման շուրջ Ադրբեջանի պնդումներին։
Խորհրդարանականները հայտարարել են, որ ադրբեջանական կողմում պահվող հայերը պետք է ազատ արձակվեն առանց որևէ նախապայմանի:
Նրանք անդրադարձել են նաև գերության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու բռնությունների փաստերին, որոնց անհերքելի ապացույցները հենց ադրբեջանցիների կողմից այդ տեսանյութերի հրապարակումներն են համացանցում:
«Եվրոպայի բարեկամ երկիրը՝ Հայաստանը, արդեն իսկ շատ բարձր գին է վճարել այս հակամարտությունում ու շարունակում է տառապել այս անմարդկային իրավիճակում: Շատ հայ ընտանիքներ դեռևս սպասում են՝ իմանալու, թե արդյոք իրենց երեխաները զոհվել են պատերազմի ընթացքում, թե գերեվարվել են ու, հետևաբար, նրանց կյանքը սպառնալիքի տակ է:
Եվրամիությունն այլևս չի կարող միայնակ թողնել Հայաստանին այս անտանելի իրադրության պայմաններում, մենք պետք է գործենք, որպեսզի բռնությունը ևս մեկ անգամ գերակա չդառնա օրենքին: Մենք հպարտ ենք այն սկզբունքներով, որոնք միավորում են մեզ, և այդ արժեքները պետք է ստիպեն մեզ օգտագործել մեր կշիռն ու բոլոր լծակները՝ պահանջելու Ադրբեջանից հարգելու միջազգային օրենքը: Եթե Եվրոպան ցանկանում է կյանքի կոչել իր հանձնառությունները, ապա պետք է վստահեցնի, որ միջազգային իրավունքի խախտումներն իր հարևանությամբ չեն դառնա ողբերգական նախադեպ: Հակառակ դեպքում, լռությունն ու անգործությունը կվերածվեն պատմական պատասխանատվության:
Որպես Եվրախորհրդարանի պատգամավորներ՝ հորդորում ենք ձեզ գործել ու պահանջել վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին իրենց երկիր»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
16:52 13.08.2025
Ուսուցիչների կամավոր ատեստավորումը՝ նոյեմբերին. առաջին անգամ կմասնակցեն նաև հոգեբաններըԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօրվա ասուլիսում տեղեկացրել է՝ արդեն իսկ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հայտագրումը, որը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս տարի, ըստ նախնական տվյալների և վերլուծությունների, նկատվում է ուսուցիչների մեծ հետաքրքրվածություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ Գործընթացն այս տարի էլ կկազմակերպվի էլեկտրոնային ձևաչափով։ Ներկայում կահավորվում են քննական կենտրոնները, որոնք կհագեցվեն համակարգիչներով, տեսախցիկներով […] ...
16:48 13.08.2025
Արաքսիա Սվաջյանը խոսել է նոր դասագրքերի և որոշ դասարաններում դրանց բացակայության մասին2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը պատասխանել են ուսուցիչներին հուզող հարցերին, որոնք հավաքագրվել են նախապես` մինչև օգոստոսի 8-ը։ Սվաջյանը տեղեկացրել է, որ այս տարվա համար դասագրքերի տպագրության հիմնականում բոլոր մրցույթները կայացել են ոչ միայն […] ...
16:30 13.08.2025
Արմավիրիցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանաՕգոստոսի 11-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 29-ամյա բնակիչը իր հողամասում ցանում, աճեցնում, մշակում է կանեփի բույսեր և դրանցից թմրամիջոց պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, և տարբեր տարաներում ու փաթեթներում լցված ընդհանուր 104 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ […] ...
16:21 13.08.2025
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա․ ՏԿԵ նախարարԳյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ […] ...
16:13 13.08.2025
Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ խորհրդակցությունների համարՎլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ նա և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ օնլայն ձևաչափով կմասնակցեն Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ քննարկումներին: Այս մասին հաղորդում է «Օբշչեստվեննոյե. Նովոստի» հեռուստաալիքը: Ուկրաինայի վերաբերյալ առցանց հանդիպումը նախաձեռնել է Գերմանիայի կանցլերը։ Մերցը նախատեսում է նախ կապ հաստատել Ուկրաինայի ամենամոտ եվրոպական դաշնակիցների հետ՝ […] ...
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...