ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվային անհասկանալի է Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լավրովի մեկնաբանությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվային անհասկանալի է Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լավրովի մեկնաբանությանը

01:00 06.11.2020

Ռուսաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգարժան Իլհամ Հեյդար Ալիևի էմոցիոնալ արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը։ Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ուրիշ նյութ են ցույց տվել, կամ ներկայացրել են սեփական մեկնաբանությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

«Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Անդրկովկասում վարձկանների ներթափանցումը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը»,- ամփոփել է զրուցակիցը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել էր

«Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի։ Այս թեման, մասնավորապես, շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը»:

Ադրբեջանի ղեկավարը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարարի խոսքերը, ասել էր, որ անկեղծորեն ափսոսում է, որ «այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործում են ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրամադրված մանդատի հիման վրա», օգտվում են հաստատում չգտած տեղեկատվությունից: Ալիևն ընդգծել էր, որ Ադրբեջանը վարձկաններ չունի։ Նա նաև նշել էր, որ չկա ոչ մի ապացույց, որ Ադրբեջանի կողմից մարտնչում է որևէ օտարերկրացի մարտիկ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

SHANTNEWS

22:00 19.08.2025

SHANTNEWS

«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմին

21:54 19.08.2025

«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմին

Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է և դուրս եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Դորտմունդցիներն առաջին փուլում հանդիպել են Երրորդ լիգան ներկայացնող «Ռոտ Վայս Էսենի» հետ և հաղթանակ կորզել մեծ դժվարությամբ: ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

21:43 19.08.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։ Քննարկվել են քաղաքական այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյույթում: ...

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

21:29 19.08.2025

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

Երկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

BACK_TO_TOP