22:41 05.11.2020
Դավիթ Բեկ և Ագարակ համայնքների բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար, արձանագրվել են այդ հարձակումներով նրանց կյանքի, առողջության, սեփականության և այլ իրավունքների կոպիտ խախտումներ։
Ինչպես արձանագրված է զեկույցում, ադրբեջանական զինված հարձակումների արդյունքում վնասվել է 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Զոհվել է 1 քաղաքացիական անձ, իսկ 2-ը վիրավորվել են (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով):
Ագարակ գյուղում հրետանային հարձակումների արդյունքում վնասվել են քաղաքացիական տներ և ենթակառուցվածքներ: Վնասվել են նաև գյուղի մասնավոր տրանսպորտային միջոցները և այլ գույք: 2 խաղաղ բնակիչ ստացել է մարմնական վնասվածքներ:
Վաղն առավոտյան զեկույցն ամբողջական տեսքով կլինի նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում:
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...
21:54 19.08.2025
«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմինԴորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է և դուրս եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Դորտմունդցիներն առաջին փուլում հանդիպել են Երրորդ լիգան ներկայացնող «Ռոտ Վայս Էսենի» հետ և հաղթանակ կորզել մեծ դժվարությամբ: ...
21:43 19.08.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՕգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։ Քննարկվել են քաղաքական այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյույթում: ...
21:29 19.08.2025
Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետԵրկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...