Նա իր փոքրիկ ծնկների վրա է պահել հոր գլուխը. Արսինե Խանջյանը` ցեղասպանությունը վերապրած պապի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Նա իր փոքրիկ ծնկների վրա է պահել հոր գլուխը. Արսինե Խանջյանը` ցեղասպանությունը վերապրած պապի մասին

19:00 26.10.2019

Աշխարհահռչակ  հաջորդ հայը, ում նախնիները ևս վերապրել են Հայոց ցեղասպանությունն ու Օսմանյան կայսրության ոճրագործության հետևանքով հայտնվել օտար ափերում, Արսինե Խանջյանն է. РУСАРМИНФО-ն ներկայացնում է նաև Եղեռնից փրկված նրա նախնիների պատմությունը:

Արսինե Խանջյան

Հայտնի կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը, ինչպես նաև նրա ամուսինը` Ատոմ Էգոյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներից են: Արսինեի պապը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից էր, նա ևս 1915թ. թուրքական ոճրագործություններին է ականատես եղել:

«Նա այդ ժամանակ 5 տարեկան է եղել, նա իր փոքրիկ ծնկների վրա է պահել հոր գլուխը, որը կտրել էր թուրքը: Հետագայում նա իր երեխաներին տվել է ընտանիքի սպանված անդամների անունները՝ Մարի (մոր պատվին), Գրիգոր (հոր), Նշան (եղբոր) և Զաբել (քրոջ): Զաբելն իմ մայրն էր»,- պատմել է Խանջյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Վաղարշապատի ոստիկանների պայքարի երկու դրվագ

18:36 29.04.2024

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Վաղարշապատի ոստիկանների պայքարի երկու դրվագ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Մեծամոր գյուղի տարածքում գտնվող իր շինությունում 64-ամյա տղամարդը պահում է թմրանյութ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 23-ին կատարվեց զննություն: Տանտերն իրավապահներին ներկայացրեց 158 գրամ զանգված, որն ըստ իրեն` մարիխուանա է: Նա հայտնեց նաև, որ կանեփն ինքն է մշակել` անձնական օգտագործման համար: Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին

18:25 29.04.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն […] ...

Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

18:17 29.04.2024

Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջինիս նախաձեռնած «Գիտության շաբաթ» փառատոնի ծրագիրն ու կազմակերպական հարցերը: Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը: «Գիտուժի» անդամները ներկայացրել են «Գիտության շաբաթ» փառատոնի նախնական ծրագիրը՝ նշելով, որ հիմնական նպատակը գիտության հանրահռչակումն է՝ […] ...

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

18:10 29.04.2024

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

18:04 29.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։   ...

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրենին

17:55 29.04.2024

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման […] ...

BACK_TO_TOP