TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.24 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լեռնակերտ գյուղում 40 հա հողատարածքում 150 հազար ծառ է տնկվել

20:22 17.06.2022

40 հա հողատարածքում 150 հազար ծառ․ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ բնակավայրում համայնքապատկան հողատարածքների անտառատնկման աշխատանքներն ավարտված են։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Շիրակի մարզպետարանի ոլորտային պատասխանատուների դիտարկման պահին ծառերի կպչողականությունը կազմել է մոտ 90%։ Անտառատնկման աշխատանքներն իրականացվել են Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ և «Էյ Թի ՓԻ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ։

̰
Սյունիքի մարզպետը ծանոթացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորություններին

20:25 16.06.2022

Հունիսի 15-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային այց է կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Ընկերության վարչական շենքում կայացած քննարկումից հետո մարզպետը «ԶՊՄԿ»-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է կոմբինատի բաց հանք եւ արտադրական փուլի տարբեր ենթակառուցվածքներ, շրջել հարստացուցիչ ֆաբրիկայում, այլ արտադրամասերում, ծանոթացել հանքահանումից մինչեւ հարստացման ու պատրաստի արտահանվող խտանյութի ստացման գործընթացին։ Մարզի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

20:18 16.06.2022

Փոխարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բախիտ Սուլթանովը: Պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետը խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարը և KFW բանկի ներկայացուցիչները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման մրցութային գործընթացի մանրամասները

19:52 16.06.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական բանկի ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին KFW բանկի Կոմունալ ենթակառուցվածքների ծրագրերի ղեկավար Յենս Հագենը, Կոմունալ ենթակառուցվածքների ծրագրերի պորտֆոլիոյի համակարգող Ռոբերտ Ռոթը և KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։ Երկուստեք արձանագրվել է, որ համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքները բավարար ընթացք ունեն, դժվարությունները հաղթահարված են և հույս […]

̰
Բունդեսթագի պատգամավորը հայտարարել է Գերմանիայի համար ռուսական գազի անհրաժեշտության մասին

19:30 16.06.2022

Եթե ​​անգամ Գերմանիայի գազապահեստարանները ներկայումս բավարար չափով լցված լինեն, ձմեռային շրջանի համար 55%-ը չի բավարարի։ Այս մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» Բունդեսթագի պատգամավոր Յան Նոլտեն՝ հավելելով, որ Գերմանիան ապագայում կշարունակի Ռուսաստանից գազի կարիք ունենալ։ «Եթե անգամ գազի պահեստարաններն այս պահին բավականաչափ լիքն են, 55 տոկոսը բավարար չէ ձմռանը։ Մեզ պետք է առնվազն 90%: Կարծում […]

̰
Աշոցքի անջրդի հողերում՝ 40 հեկտար տարածքում ցրտադիմացկուն սերմեր են աճեցնում

19:17 16.06.2022

Նախկինում պաշտոնյա, իսկ հիմա ակտիվ գյուղատնտես․․․Սիզավետի նախկին գյուղապետ Արարատ Պողոսյանը 6 տարի է՝ սերմարտադրությամբ է զբաղվում։ Սկզբնական շրջանում փորձարկումները 3 հեկտար հողատարածքում է սկսել, հիմա այն 10 անգամ ավելին է։ 40 հեկտար ցանքատարածքի վրա ամեն տարի մի նոր բուսատեսակ է փորձարկում։ Հյուսիսային ցուրտ տարածաշրջանում՝ Աշոցքում, մշակում է հացիկ-ընդեղենի ցրտադիմացկուն տեսակներ և համոզվել է, որ անջրդի […]

̰
Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը և Գեղարքունիքի մարզպետը քննարկել են գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրերը

18:43 16.06.2022

Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանին ու ՄԱԿ-ի այլ փորձագետների։ Հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Գեղարքունիքի մարզպետը ողջունեց հյուրերին՝ մարզ այցելելու համար, կարևորելով ՄԱԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի դերը Գեղարքունիքի մարզի և հատկապես սահմանամերձ […]

̰
Glovo-ն արդեն Գյումրիում է

17:11 16.06.2022

Glovo պատվերով առաքման ծառայությունն սկսել է իր գործունեությունը Գյումրիում: Glovo-ն ամեն ինչի հավելված է, որը կարող է օգտագործվել ամեն ինչ՝ սննդից մինչև մթերքներ և դեղագործական ապրանքներ առաքելու համար, այժմ այն ընդլայնում է իր ներկայությունը Գյումրիում, համագործակցելով տոպ բրենդների հետ և շուտով կարող է մեկնարկել բոլոր խոշոր քաղաքներում: Գյումրիում Glovo-ի գործընկերների շարքում կարող եք գտնել տոպ […]

̰
ԵՄ պատվիրակությունը և Սյունիքի մարզպետը քննարկել են մարզի համար ծրագրային առաջնահերթությունները

19:47 15.06.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի թիմի ղեկավար Բելլա Նեստորովային, ԵՄ պատվիրակության ու Եվրոպական հանձնաժողովի այլ ներկայացուցիչների։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանի գրասենյակի ղեկավար Գիորգի Ախալկացին, բանկի այլ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում խոսվել է «Թիմ Եվրոպա» նախաձեռնության «Դիմակայունություն […]

̰
«Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը նոր ներդրումային ծրագրեր է նախատեսում Լուսաձոր և Աչաջուր բնակավայրերում

19:25 15.06.2022

Հունիսի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանին, հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նարինե Մելիքյանին, ամերիկյան գրասենյակի տնօրեն Լինդա Յեփոյանին և հիմնադրամի ճարտարագետ Հայկ Պետրոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են ոռոգման և խմելու ջրի համակարգերի արդիականացմանն ու կառուցմանը: Քննարկվել […]

̰
Շիրակի մարզում անասնագլխաքանակի պատվաստումները կատարվել են թերացումներով, անճշտություններ են հայտնաբերվել հաշվառման գործընթացում

18:40 15.06.2022

Այսօր մարզխորհրդի հերթական նիստում քննարկված հարցերի մեծ մասը վերաբերել է  գյուղատնտեսության ոլորտին: Լավ նորությունն այն էր, որ մարզի ջրամբարներում կուտակված ջրի պաշարները բավարար են, ու առայժմ շատ քիչ ծավալի ոռոգման ջրի պահանջ կա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հաջողվել է  կուտակել  մոտ երկու անգամ ավելի  ջուր, միայն  Վարդաքարի ջրամբարում դեռ անհրաժեշտ ծավալ չկա։ Հավաստիացում եղավ, […]

̰
ԵՄ-ն, Իսրայելը և Եգիպտոսը համաձայնագիր են ստորագրել իսրայելական գազի՝ Եվրոպա մատակարարման վերաբերյալ․ ԶԼՄ-ներ

16:48 15.06.2022

Եվրամիությունը, Իսրայելը և Եգիպտոսը չորեքշաբթի օրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հրեական պետությունից Արաբական Հանրապետության տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Փաստաթղթի համաձայն՝ պայմանագիրը նախատեսված է երեք տարով՝ ևս երկու տարով ավտոմատ երկարաձգմամբ։ Ինչպես Կահիրեում ստորագրման արարողության ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, «համաձայնագրի նպատակն […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Լարսում. լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա

16:18 15.06.2022

Վերին Լարսում ստեղծված իրավիճակին խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Գնել Սանոսյանը նկատել է, որ սրված հարց է՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, երբ միրգ-բանջարեղենի արտահանման հարց կա, բայց, ըստ նրա, խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սև ծովում նավով շատ բեռների տեղափոխումը փոխադրվել է ցամաք, ինչի […]

̰
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

19:39 14.06.2022

Հայաստանի ֆոնդային բորսայում հունիսի 14-ին տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով տեղաբաշխման աճուրդ։ Տեղեկացնում է Հայաստանի ֆոնդային բորսան։ Պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 25 մլրդ ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35,3 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 41%-ով։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.9690%, իսկ արժեկտրոնի տարեկան […]

̰
Պուտինը հավանություն է տվել Աֆղանստանին հացահատիկի խմբաքանակ հրատապ հատկացնելուն

19:32 14.06.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն հավանություն է տվել Աֆղանստանին անհրաժեշտության դեպքում որոշակի քանակության հացահատիկ հատկացնելուն,- ասել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովը։ «Միջգերատեսչական հանձնաժողովը, հետևելով Աֆղանստանում իր աշխատանքի արդյունքներին, իր տեսակետները զեկուցեց նախագահին, և Վլադիմիր Վլադիմիրովիչը սկզբունքորեն կանաչ լույս վառեց անհրաժեշտության դեպքում հացահատիկի որոշակի քանակ հատկացնելու համար՝ հաշվի առնելով Ռուսաստանում սպասվող լավ բերքը։ […]

̰
Տավուշի մարզպետը մթերող կազմակերպությունների հետ քննարկել է խաղողի մթերման հարցերը և պետական աջակցության ծրագրերը

19:20 14.06.2022

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես խաղողի մթերման հետ կապված հարցերը, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտի խաղողի մթերման պետական աջակցության ծրագրերը։ Քննարկմանը մասնակցել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարտին Մարտիրոսյանը, «Էկոգարդեն» […]

̰
Թուրքիան 2026-ին արդեն սեփական ռեսուրսներով կբավարարի գազի իր ներքին պահանջարկի 25-30%-ը

18:47 14.06.2022

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ 2020թ. Սև ծովում գտնվող Սաքարյա գազի հանքավայրում հայտնաբերված բնական գազի առաջին արդյունահանումը կսկսվի 2023 թվականից։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Դոնմեզը նշել է, որ իրենք նախատեսում են առավելագույն արդյունահանման հասնել մինչև 2026 թվականը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ 2023-ի առաջին քառորդում օրական արտադրված […]

̰
«Գազպրոմը» նախազգուշացրել է «Հյուսիսային հոսքով» գազի ծավալների նվազեցման մասին

18:20 14.06.2022

«Գազպրոմը» այժմ կարող է «Հյուսիսային հոսքի» միջոցով մատակարարել օրական ոչ ավելի, քան 100 միլիոն խորանարդ մետր վառելիք՝ նախատեսված 167 միլիոնից, հայտնել են ընկերության Telegram ալիքում։ Պոմպային ծավալների նվազումը պայմանավորված է Պորտովայայի կոմպրեսորային կայանում սահմանափակումներով, քանի որ այժմ այնտեղ կարող են օգտագործվել գազի միայն երեք կոմպրեսորային ագրեգատներ, այդ թվում՝ գերմանական Siemens ընկերության աշխատանքի ուշացման պատճառով, որը […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ

12:12 14.06.2022

Հունիսի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է, իսկ ԿԲ-ից կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:  

̰
Ռուսաստանը մեկ որոշմամբ կարող է կանգնեցնել ամերիկյան բոլոր ատոմակայանները. The Hill

11:34 14.06.2022

Եթե ​​Ռուսաստանը դադարեցնի հարստացված ուրան մատակարարել ամերիկյան էներգետիկ ընկերություններին, դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ատոմակայանների ռեակտորների դադարեցմանը: Այս մասին նախազգուշացրել են Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի հետազոտողներ Մեթ Բոուենը և Փոլ Դաբարը։ The Hill ամերիկյան հրատարակությունում տպագրված հոդվածում փորձագետները նշում են, որ Ռուսաստանը վերահսկում է ուրանի արդյունահանման համաշխարհային շուկայի 6%-ը և դրա վերամշակման 40%-ը։ […]

̰
Կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արցախի Մարտակերտի և Ասկերանի շրջանների բնակավայրերին

19:43 13.06.2022

Կարկտահարություն Մարտակերտի և Ասկերանի շրջաններում։ Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը: Տեղեկացնում ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, […]

̰
Ուկրաինայի կառավարությունն արգելել է ածուխի, մազութի և տեղական արտադրության գազի արտահանումը

19:13 13.06.2022

Ուկրաինայի կառավարությունն արգելել է ածուխի, մազութի և տեղական արտադրության գազի արտահանումը։ Այս մասին հունիսի 13-ին ասվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։ Բանաձևն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից։ Փաստաթուղթը լրացնում է այն ապրանքների ցանկը, «որոնց արտահանումն ու ներմուծումը ենթակա է 2022 թ-ին լիցենզավորման և քվոտաների»։ Այս էներգակիրների համար սահմանված են զրոյական քվոտաներ։ Հունիսի 7-ին Ուկրաինայի […]

̰
Հայաստանում անցկացվել է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի ազգային համաժողով

18:41 13.06.2022

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողով, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը և օտարերկրյա փորձագետներ Տապիո Հեյկիլան, Միրնա Բոժիչը, Իլեանա Կիսիլևիչն ու Մարտա Ռոդրիգեսը։ Եռօրյա միջոցառման առանցքում լանդշաֆտի հիմնախնդիրների և դրա վերաբերյալ կրթական ծրագրերի դիտարկումն էր։ Փորձագետները, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, Ճարտարապետության և շինարարության […]

̰
Գյումրիում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի  բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը․ կառուցվում է 9 հարկանի 2 շենք

18:30 13.06.2022

Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող երկու շենքերի շինարարությունը, այժմ կառուցապատողն իրականացնում է տարածքի բարեկարգման աշխատանքները։ Զուգահեռ, նորակառույց շենքերի հարևանությամբ, մեկնարկել են ևս 2 բազմահարկ շենքի հիմքերի փորման աշխատանքները։ Նշենք, որ հիմնադրամ բնակարանաշինական երկու ծրագրերով 88-ի երկրաշարժից հետո առաջին անգամ Գյումրիում կառուցվում են բարձրահարկ շենքեր։ Երկրորդ փուլով մեկնարկած շիննախագծով երկու […]

̰
Թուրքիան ավելի քան 10 մլրդ դոլար կծախսի ծովից գազի «առաքման» համար

18:12 13.06.2022

Թուրքիան առաջին խողովակն է բաց թողնում դեպի ծով, որով Սև ծովի Սաքարյա հանքավայրից բնական գազը կհասնի ցամաք, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ Թուրքիան գրեթե 10 միլիարդ դոլար կներդնի Սև ծովում 540 միլիարդ խորանարդ մետր գազ արդյունահանելու և փոխադրելու նախագծում, ավելի վաղ գրել էր Sabah թերթը։ Գազատարի ծովային հատվածի ընդհանուր երկարությունը […]

̰
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ճապոնացիներին զրկել է հիմնական արտադրանքից․ ԶԼՄ-ներ

16:38 13.06.2022

Ճապոնացի ֆերմերները նախատեսում են կրճատել բրնձի արտադրությունը և անցնել ցորենի ու սոյայի աճեցմանը, հայտնում է Japan Today-ը՝ վկայակոչելով կառավարությանը։ «Ֆերմերներն անցնում են ցորենի և սոյայի արտադրությանը, քանի որ համաշխարհային գները բարձրանում են»,- ասել է նախարարության ներկայացուցիչը՝ նշելով Ճապոնիայում այս մշակաբույսերի մեծ պահանջարկը: Հրատարակության տվյալներով՝ երկրի 47 պրեֆեկտուրայից 37-ում կկրճատեն բրնձի ցանքատարածությունները։ Նշվում է, որ այժմ […]

̰
Ինչո՞ւ գնաճը չի մեղմվում, եթե դրամն արժևորվել է. պարզաբանում է ԿԲ նախագահը

15:01 13.06.2022

Վերջին օրերին տարադրամն ավելի է արժեզրկվել, ինչը խուճապ է առաջացրել տնտեսությունում՝ այս մասին ԱԺ-ում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկելու ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանը: Պատգամավորը ԿԲ նախագահից հետաքրքրվել է, թե ինչու գնաճը չի մեղմվում, եթե դրամն արժևորվել է: Մարտին Գալստյանը նախ […]

̰
Վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ

15:32 12.06.2022

2022թ.-ի հունիսի 11-ին «Վերին Լարս» անցակետում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունն կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։

̰
Վայոց ձորում հերթական քննարկումն է անցկացվել հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակման շուրջ 

19:29 11.06.2022

Հունիսի 9-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչությունների և մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներ։ Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, օզոնային շերտի հարցերով ազգային […]

̰
Արագածոտնի մարզում մեկնարկել է 2022-ի առաջին սուբվենցիոն ծրագիրը

17:57 11.06.2022

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով, այս տարի ևս իրականացվում են մարզը բարենորոգելու, համայնքները զարգացնելու ծավալուն աշխատանքներ։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Մասնավորապես, 2022թ․ Արագածոտնում հաստատվել են 23 սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրագործվեն բոլոր համայնքներում։ Սույն ծրագրերի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 3 մլրդ 318 մլն 415 հազար 590 ՀՀ դրամ։ Մարզում շինարարական ակտիվ եռուզեռ է, և ուրախ ենք […]

̰
BACK_TO_TOP