09:02 22.11.2021
Աշխատանքային շաբաթը սկսվել է նավթի գների անկմամբ։ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 77․58 դոլար։ Վերջին անգամ Brent-ի արժեքը 78 դոլարից ցածր է եղել հոկտեմբերի 1-ին։ WTI նավթի գինը նվազել է 0․91 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 75,25 դոլարի։ Նավթի գինն իջնում է չորրորդ շաբաթն անընդմեջ՝ Եվրոպայից ստացվող կարանտինային […]
19:59 20.11.2021
Աֆղանստանի ազգային արժույթը՝ աֆղանին, ամեն օր արժեզրկվում է ԱՄՆ-ի կողմից երկրի ֆինանսական ակտիվների սառեցման պատճառով։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ երկրորդ Ասիայի դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։ «Հիմա մեր արևմտյան գործընկերները պետք է ինչ-որ կերպ լուծեն այդ հարցը։ Աֆղանին ամբողջությամբ փլուզվում է, օրինակ հենց երեկ մեկ […]
18:41 20.11.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այցի նպատակն է դիտարկել հընթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։ Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև Սյունիքի ճանապարհները սպասարկողների ու շինարարների հետ։ Տեղում քննարկվել են […]
18:15 20.11.2021
Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հարևան պետությունները վերջին 7 ամսում 52 տոկոս մասնաբաժին են ունեցել Իրանի արտաքին առևտրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի արտաքին առևտուրը վերջին 7 ամսում կազմել է 54,8 մլրդ դոլար: Մաքսային ներկայացուցիչը հավելել է, որ ավելի քան 61,46 մլն տոննան՝ մոտ 28,32 մլրդ դոլարի, բաժին է ընկնում […]
17:36 20.11.2021
44 օրյա պատերազմից հետո Շիրակի մարզ վերադարձան հիմնականում այն ընտանիքները, որոնք տարիներ առաջ էին Արցախ տեղափոխվել։ Ռազմական գործողությունների օրերին լքել էին իրենց բնակավայրերը նորից վերադառնալու հույսով։ Բայց երբ պարզ դարձավ, որ բնակավայրերի մեծ մասն անցել է թշնամու վերահսկողության տակ, առաջնային դարձավ այս ընտանիքների բնակարանային խնդիրը։ Բնակարանների վերանորոգման և զբաղվածության ապահովման հարցում Շիրակի և Գեղարքունիքի մարզեր […]
16:00 20.11.2021
Alibaba կորպորացիան, վեբ ծառայությունների օպերատոր Baidu-ն, մանրածախ առևտրի առաջատար ձեռնարկություններից մեկը՝ Suning-ը և ներդրումային Tencent հոլդինգը տուգանվել են 500 հազար յուանով (78,2 հազար դոլար)՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի շուկայի վերահսկման գլխավոր վարչությունը։ Վարչությունը բացահայտել է Meizu Technology Co, Yongyang Anfeng (Beijing) Technology Co և AutoNavi Software Holdings Co-ի բաժնետոմսերի անօրինական […]
10:35 20.11.2021
Բիտքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն արժանի է տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի, քանի որ հարստացրել է հարյուր հազարավոր մարդկանց ավելի լավ, քան տնտեսագետների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Celsius Network կրիպտոլենդինգային հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դանիել Լեոն Tech NY 2021-ի շրջանակում անցկացված համաժողովի ընթացքում, փոխանցում է CalcalistTech պորտալը։ Լեոնը կրիպտոգրաֆիան անվանել է վստահության ինովացիա, որը […]
20:24 19.11.2021
Ինչպես սահուն անցում կատարել մասնագիտական կրթությունից աշխատաշուկա․․․ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն աշխատաշուկայի պահանջներին ու առաջարկին ծանոթացել են Գյումրիում անցկացված աշխատանքի տոնավաճառի օգնությամբ։ 100-ից ավելի գործատուներ թափուր աշխատատեղերն են ներկայացրել, որոնք համալրելու համար պահանջվում է գործազուրկի համապատասխան կրթական որակավորում։ Եվրամիության ֆինանսավորմամբ, «Մարդը կարիքի մեջ» հկ-ն Գյումրիում իրականացրել է «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագիրը, որի արդյունքում պարզել […]
19:50 19.11.2021
Ավարտվել են Մ-2, Նորավան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Վերականգնված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 5.466 կմ է (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։ Մինչև վերանորոգումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը վատ վիճակում էին, ճանապարհի որոշ հատվածներում ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին դեֆորմացված էր, որոշ տեղամասերում բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Բացակայում էին […]
16:20 19.11.2021
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կլիմայական օրակարգը ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության նոր և հեռանկարային ուղղություններից մեկն է համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր ելույթում Միշուստինը նշեց, որ ԵԱՏՄ-ում բոլորը շատ լավ հասկանում են իրենց պատասխանատվությունը շրջակա միջավայրի վիճակի համար։ «Պետք է առավել ակտիվ լինենք և մասնակցենք գլոբալ օրակարգի ձևավորմանը։ Կլիմայի խնդիրները միայնակ […]
15:11 19.11.2021
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։ Ըստ համաձայնագրի՝ մոտ ժամանակներս Միության անդամ-պետությունների կենտրոնական բանկերը կհաստատեն այդ տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները, որոնք պահվում են վարկային պատմությունների ազգային բյուրոյում: Այդ տվյալները պետք է […]
13:37 19.11.2021
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում,- հավելեց ՌԴ վարչապետը: Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր […]
20:45 18.11.2021
Հոկտեմբեր ամսին Վրաստան ներմուծված էլեկտրաէներգիայի 98 տոկոսը Ռուսաստանից է: Հաղորդում է Aliq Media-ն։ Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերին Վրաստան է ներկրվել 8,4 մլն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 93%-ով պակաս է: Միևնույն ժամանակ նշվում է, որ ներկրված էլեկտրաէներգիայի մեծ մասը՝ 98%-ը՝ 8,27 մլն կվտ, Վրաստանը ստացել է Ռուսաստանի […]
19:20 18.11.2021
Գյումրիում ՎԶԵԲ և սուբվենցիոն ծրագրերով 33 փողոց է հիմնանորոգվում։ Մի քանի փողոցներում աշխատանքները անավարտ են, գործը ձգձգվում է տարբեր պատճառներով։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Նա նշել է, որ փողոցաշինական աշխատանքների ձգձգման պատճառները տարբեր են։ Հիմնականում ենթակառուցվածքների անցկացման խնդիրներ կան հիմնանորոգվող փողոցներում։ […]
18:55 18.11.2021
Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի, Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների, այդ գյուղերի բնակիչներին օժանդակելու, սուբվենցիոն ծրագրերի և ուսուցիչների ատեստավորմանն է վերաբերել ՀՀ կառավարության այսօրվա նիստը: Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը հաստատվել է։ Մեկ այլ նախագծով էլ պետբյուջեից ավելի քան 462 միլիոն դրամ կհատկացվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի և Շիրակի մարզպետարաններին։ Մարզերում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, համայնքները […]
14:44 18.11.2021
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Փաստացի ունենք 7 ճանապարհ: Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված՝ երթևեկելի է: Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն՝ կշտկենք, […]
14:24 18.11.2021
Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 462,256.1 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր: Ինչպես նշել […]
12:25 18.11.2021
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Կառավարության՝ 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը։ 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած միջոցառումների ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման՝ մինչև 2020-50 թթ․-ի ռազմավարության թիրախների վրա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հավաստմամբ՝ նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված […]
10:09 18.11.2021
Brent նավթի մեկ բարելի գինն իջել է 80 դոլարից՝ հոկտեմբերի 7-ից հետո առաջին անգամ։ Բորսային տվյալները վկայում են այն մասին, որ նավթի համաշխարհային գներն արագացրել են անկման տեմպերը։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3,08%-ով՝ հասնելով 79,9 դոլարի, իսկ ամերիկյան WTI թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 3,32%-ով՝ հասնելով 77,09 դոլարի։
19:23 17.11.2021
«իԳործ» ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականին՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ, նպատակ ունի ներգրավել սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին նախարարությունների և պետական համակարգի կազմակերպությունների աշխատանքներում և ուղղել վերջիններիս ներուժը Հայաստանի կառավարության ծրագրերի իրագործմանը։ «իԳործ» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարություն և նախարարության վերահսկողության ներքո գտնվող կազմակերպություններ են գործուղվել 17 մասնագետներ։ Նրանք հաջողությամբ ներգրավվել են իրականացվող […]
16:57 17.11.2021
Նոյեմբերի 17-ի ԱԺ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ: Նա բյուջետային փաստաթղթի կատարելագործման տեսանկյունից կարևորել է պատգամավորների հարցադրումներն ու առաջարկները: Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ մինչ այս պահը ստացվել է 50-ից ավելի առաջարկ, որոնք սահմանված կարգով կքննարկվեն կառավարությունում: «ՀՀ 2022 […]
14:07 17.11.2021
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ-ի եզրակացությունը: Զեկուցողի խոսքերով՝ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է և կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի ու ներուժի էական ավելացում: «ՀՀ տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված կառավարության հնգամյա ծրագրով նպատակադրված տնտեսական թիրախների ներքո […]
10:51 17.11.2021
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման խոջոյանի մասնակցությամբ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «gaia.am» բիզնես մոդելավորման էլեկտրոնային հաշվիչ կայքի շնորհանդեսը։ Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Շնորհանդես–քննարկման նպատակն էր ներկայացնել կայքը, դրանում առկա բաղադրիչները, համապատասխան տվյալների մուտքագրման և ավտոմատացված ելքային տվյալների ստացման գործընթացը։ Շնորհանդեսին ներկա էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, […]
19:32 16.11.2021
Նոյեմբերի 16-ին Երևանում ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու […]
17:32 16.11.2021
Նոյեմբերի 16-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու առիթով: Սա ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծ է, որի հիմնական խնդիրներն են ՀԱԷԿ-ի պաշարների վերականգնումը, անվտանգության և արդյունավետության մակարդակի […]
11:22 16.11.2021
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու նախարարության հետ ԱՄՆ ՄԶԳ բազմակողմանի համագործակցությունը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերը նպաստում են Հայաստանի տնտեսության աճին, բիզնեսի ու ներդրողների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը երկրում, ինչպես նաև աջակցում աշխատատեղեր ստեղծողներին։ «ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի միջոցով մենք նախարարության հետ […]
18:36 15.11.2021
Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգին։ Հանրային ներդրումների կառավարման համակարգը հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առանցքային գործիքակազմի բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առանձնակի կարևորել հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ՀՀ […]
17:32 15.11.2021
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին: Հանդիպմանը կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման, տրանսպորտի և կապի ոլորտներում հնարավոր համագործակցության, […]
15:41 15.11.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է, որ Կալիֆոռնիայի Սենատի 25-րդ դիսթրիքթի սենատոր Էնթընի Պորտանտինոյի հետ խոսել են Կալիֆոռնիայի հետ տնտեսական հնարավորություններն ընդլայնելու մասին։ «Անդրադարձել ենք գյուղատնտեսությանը, արդյունաբերության տարբեր ճյուղերին, առևտրին»,- գրել է նախարարը։
18:27 13.11.2021
Գերմանական KFW բանկի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով 7 ամսում Անի թաղամասում կառուցվել է 22 կմ երկարության նոր խողովակաշար։ 30 տարվա հին ու կոռոզիայի ենթարկված մետաղյա խողովակները չեն ապամոնտաժել, նորն անցկացնում են դրանց զուգահեռ: «Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 19-ից, մենք բաշխիչ ցանցի աշխատանքները գրեթե ավարտել ենք։ Երևի մի 200 մետր տեղ է մնացել, որը որ […]