TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իրաքը ցանկանում է մեծացնել ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունը

22:35 12.11.2021

Նոյեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրը հայտնել է, որ Իրաքի Հանրապետությունը ցանկանում է ավելի սերտացնել հայ-իրաքյան հարաբերությունները և մեծացնել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները։ Նա շեշտել է Հայաստանի կարևորությունը Իրաքի համար, նաև իր երկրում […]

̰
Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերում 4000 քառակուսի մետր ճանապարհի ասֆալտապատումն ավարտվում է

20:30 12.11.2021

Ավարտին են մոտենում Աշոցք համայնքի Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանաներում։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում և 62 մլն 182 հազար դրամ գումարի շրջանակներում ասֆալատապատվել է շուրջ 4000 քառակուսի մետր ճանապարհ։ Գումարի 45 տոկոսն հատկացնելու է պետությունը, 55-ը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լենճանշին» ՍՊԸ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Սպիտակ քաղաքում կառուցվում է Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

19:57 12.11.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության 2 ծրագրի շրջանակներում Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն է հիմնվում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում: Շինարարական աշխատանքները սկզբնափուլում են. կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 1 տարուց: Այն ևս գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով: Միասնական ընդունարաններում (front office) մեկ պատուհանի սկզբունքով շահառուների […]

̰
ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

19:08 12.11.2021

Պետական եկամուտների կոմիտեում, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ, այսօր տեղի է ունեցել 11 գերատեսչությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական խմբի առաջին հանդիպումը։ Վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առջև խնդիր է դրված վերհանել կրկնվող գործընթացները պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում։ Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը կարևորել է գերատեսչությունների համագործակցությունը՝ մշակելու անցակետերում […]

̰
Շիրակի մարզում ճանապարհների ձմեռային սպասարկումը սկսված է

21:00 11.11.2021

Անցած գիշեր ձյուն է տեղացել Արթիկի տարածաշրջանի բարձրադիր հատվածներում և Աշոցքում։ Ճանապարհները աղով ու ավազով մշակելու կարիք է զգացվել։ Ճանապարհային ընկերությունները՝ համաձայն պայմանագրի, ձմեռային սպասարկումը պետք է սկսեն նոյեմբերի 15-ին ու ավարտեն ապրիլի 1-ին։ Բայց Շիրակի մարզի բնակլիմայական պայմանները չեն ենթարկվում պայմանագրային ժամկետներին։ Առաջին ձյունն Աշոցքում այս տարի հոկտեմբերի 25-ին է տեղացել։ Ձյան տեղումներ ու […]

̰
Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանման ծրագրից արդեն օգտվել է 3710 շահառու

19:05 11.11.2021

ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման ծրագրից արդեն օգտվել է 3710 շահառու, ցանվել է 15 802 հա վարելահող, որում ներառված են նախկինում չմշակվող հողակտորներ։ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում բարձրորակ սերմացուի պահանջ կա։ Այս տարի 18 տնտեսվարողների ներկրած գարնանացան սերմացուն արագ սպառվել է։ Ծրագրի համար պետաջակցությամբ 481 մլն դրամ էր հատկացվել։ Տեղեկացնում է […]

̰
2022-ին Գյումրիում շահագործման կհանձնվի Միասնական սոցիալական կենտրոնի շենքը

19:53 10.11.2021

Գյումրիի միասնական սոցիալական կենտրոնը շահագործման կհանձնվի հաջորդ տարի և կդառնա մեկ պատուհան տարբերակով մարզում աշխատող վեցերորդ կենտրոնը։ Շինարարությունն ընթանում է  2020-ից։ Սոցիալական ոլորտի չորս կառույցներ՝ սոցիալական աջակցության տարածքային երկու բաժինները, զբաղվածության կենտրոնը, սոցիալական ապահովության բաժինը և բժշկասոցիալական փորձագիտական  հանձնաժողովները կտեղակայվեն մեկ հասցեում: Ներկայիս տարածքը, որը կենտրոնին հատկացվել է ժամանակավոր և վարձակալական հիմունքներով, սպասարկման բավարար պայմաններ […]

̰
Վրաստանը կսկսի նավթ որոնել Սև ծովում

19:07 10.11.2021

2022 թվականի մայիսին Վրաստանը կսկսի Սև ծովի ծանծաղուտներում նավթի որոնման  հետախուզական աշխատանքներ իրականացնել։ Հայտնել են Վրաստանի նավթի և գազի պետական ​​գործակալությունից: Լայնածավալ երկրաբանական հետազոտությունները կիրականացնի ավստրիական OMV Petrom ընկերությունը։ Աշխատանքի ընդհանուր արժեքը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Վրաստանը OMV Petrom-ի հետ ստորագրել է արտադրության բաշխման պայմանագիր։ Փաստաթղթի համաձայն՝ ավստրիական […]

̰
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի քննարկումը հետաձգվեց

14:17 10.11.2021

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի քննարկումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: Այս մասին հայտարարվել է հանձնաժողովի այսօրվա նիստում: Հիշեցնենք` նախագծով նախատեսվում է ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով արգելել ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը: Նախագիծը առաջացրել էր շահագրգիռ կողմերի […]

̰
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհին նորոգումներ են ընթանում

18:08 09.11.2021

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ313+000-կմ316+350 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող մոտ 3.5կմ-ը գտնվում է Կապան-Քաջարան հատվածում։ Տեղեկացնում է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Կապալառուն՝ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարել է ճանապարհային ծածկի ֆրեզում, փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Կտեղադրվեն ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ […]

̰
Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում հողային բարեփոխումների իրականացմանը նվիրված միջազգային համաժողովին

12:25 09.11.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագրով միջազգային համաժողովին: Միջոցառմանը նաև մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և […]

̰
Շիրակի մարզի անտառային տարածքները կավելանան 3 հեկտարով

19:12 08.11.2021

Շիրակի մարզի Բասեն գյուղի մերձակա անտառում տնկում են սոճիներ, հացենիներ ու վայրի խնձորենիներ։ Ընտրվել են այնպիսի ծառատեսակներ, որոնք տեղի բնակլիմայական պայմաններին հարմար են։ Շիրակի մարզում աշնանային ծառատունկը մեկնարկել է համապետական ծառատունկից ավելի շուտ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ «Հայանտառի» Գյումրիի մասնաճյուղին թույլատրվել է 10-15 օր ավելի շուտ ծառատունկ կազմակերպել։ Բասեն գյուղի մոտակա սարերում անտառածածկ մի քանի շերտ […]

̰
Վրաստանում նավթի արդյունահանումն աճել է

19:00 08.11.2021

Նոր հանքերի շահագործումը Վրաստանում հանգեցրել է նավթի արդյունահանման զգալի աճի։ Հաշվի առնելով Վրաստանի նավթի ու գազի պետական գործակալության ներկայացրած հաշվետվությունները՝ նավթի արդյունահանումն աճել է 3 անգամ։ 2021 թվականի ութ ամիսների ընթացքում Վրաստանն արդյունահանել է 26 հազար տոննա նավթ, ինչը 36 տոկոսով ավելի է 2020 թվականի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածի համեմատ։ Aliq. Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի նավթի […]

̰
Վահան Քերոբյանն ու ԱՄՆ ՄԶԳ վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը հավաստել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

15:33 08.11.2021

Նոյեմբերի 4-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Արշակ Ասլանյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ ներկայացուցիչներ։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարն ընդգծել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ կառավարության շարունակական […]

̰
«LEADER» ծրագիրը հույժ կարևոր է ՀՀ-ի կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում․ փոխնախարար

20:52 06.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկին Իջևանում։ Վաչե Տերտերյանը նշել է, որ ծրագիրը հույժ կարևոր է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում։ Փոխնախարարն ընդգծել է. «Հայաստանի հյուսիսային մարզերում՝ շնորհիվ Եվրոպական միության և այլ […]

̰
Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է. Վահան Քերոբյան

13:42 06.11.2021

Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է, սակայն ծավալային առումով ապրանքների արտահանումը կազմում է շուրջ 300 մլն դոլար։ Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը, եթե հաշվի առնենք այն չիրացված ներուժը, որ առկա է այդ հսկայական շուկայի հետ մեր փոխհարաբերություններում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Այսօր […]

̰
Գալիք բյուջետային տարում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կիրականացնի 8 խոշոր ծրագիր

20:02 05.11.2021

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝  նախարարությանը  հատկացվելու է  335 մլրդ 257 մլն դրամ, որից 209 մլրդ 594 մլն դրամն ուղղվելու […]

̰
ՀԲ ծրագրով վերականգնվել է Խոտ գյուղի մոտ 2 կմ ճանապարհահատվածը

19:54 05.11.2021

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով վերականգնվել է Հ-46-Խոտ գյուղի մոտ 2 կմ ճանապարհահատվածը։ Այն սկսվում է Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շինուհայր բնակավայրի սկզբնամասից, անցնում Խոտի կենտրոնական փողոցով և հասնում մինչև դպրոցի մուտքը: Բարեկարգվել է նաև դպրոցի հարակից տարածքը։

̰
Վահան Քերոբյանը ներկայացրել է 2022թ. պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսական ոլորտի ֆինանսական հատկացումները

16:46 05.11.2021

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ 2022թ. պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսական ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսվել է 23 մլրդ 638 մլն դրամ: Զեկուցողը ներկայացրել է գյուղատնտեսության արդիականացման, խթանման, գյուղական ենթակառուցվածքների […]

̰
Սպիտակ տունը կոչ է արել «ՕՊԵԿ+»-ին մեծացնել նավթի մատակարարումները

08:38 05.11.2021

ԱՄՆ իշխանությունները չեն մեծացնում նավթի արդյունահանման ծավալները, քանի որ համապատասխան որոշումներն ընդունում են մասնավոր ընկերությունները։ Այս իսկ պատճառով Վաշինգտոնը մատակարարումների ընդլայնման կոչ է արել «ՕՊԵԿ+»-ին։ Այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը, փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ «ՕՊԵԿ+»-ն ազդեցություն է գործում նավթի գնի վրա, հենց դա է ազդում ԱՄՆ-ում բենզինի […]

̰
Ֆինանսների նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվող ֆինանսական ցուցանիշները

20:51 04.11.2021

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակում նախատեսվող ֆինանսական ցուցանիշները: 2022 թվականին նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր՝ ներառելով 6 […]

̰
2021 թվականին Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքով» արտահանել է ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր գազ

20:28 04.11.2021

2021 թվականին Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքով» արտահանել է ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր գազ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝այս մասին «Աշխարհը՝ քովիդ-19-ից հետո» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի խոսքով, ադրբեջանական բնական գազը մատակարարվել է Վրաստանի, Թուրքիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Հունաստանի սպառողներին։ «Իմ կողմից հնչեցված գազի ծավալի գրեթե կեսը ստացել են եվրոպացի […]

̰
Արթիկ քաղաքում ավարտվել են Ղուկասյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

20:20 04.11.2021

Արթիկի Ղուկասյան փողոցը համայնքի, թերևս, ամենահին ու կոլորիտային փողոցներից է: Սակայն հիմնադրման օրվանից մինչ օրս, շուրջ 80 տարի, Ղուկասյանի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը: Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտում Արթիկի համայնքապետարանը, ի թիվս մյուս 5 սուբվենցիոն ծրագրերի, ընդգրկել էր նաև Ղուկասյան փողոցի բարեկարգման ծրագիրը: Տեղեկացնում է Արթիկի […]

̰
Կառավարության այսօրվա նիստին ընդունվեցին 3 նոր նախագծեր

19:20 04.11.2021

Սուբվենցիոն ծրագրերի շարունակականության ապահովում, հայ գիտնականներին միջազգային ծրագրերում ներգրավելու պետական աջակցություն, ճանապարհների սպասարկման որակի բարձրացում․ նախագծեր, որոնք  ընդունվել են կառավարության այսօրվա նիստին։ 1 մլրդ 6 մլն ընդհանուր արժեքով 27 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին միասին պետբյուջեից կհատկացվի 532 մլն դրամ։ Թվարկված մարզերի ցանկում բացակայում […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

12:59 04.11.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը։ Դեսպան Կիշան Դան Դևալը նշել է, որ Հայաստանի և Հնդկաստանի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկել տնտեսական համագործակցությունը քաղաքական մակարդակին հավասարեցնելու […]

̰
Ֆինլանդիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա․ Վահան Քերոբյան

11:20 04.11.2021

Նոյեմբերի 3-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանարապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Հայաստանում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոտի Դեյվիդ Սթրայթը, նախարարության այլ ներկայացուցիչներ։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերը և նշել, որ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա։ […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Ջրառատ գյուղում երկհարկանի մանկապարտեզ է կառուցվում

19:46 03.11.2021

Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 295 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի շենք, որի առաջին հարկում լինելու է մեկ խմբի համար բոլոր նորմատիվերին համապատասխան մանկապարտեզ, երկրորդ հարկում ՝ վարչական մաս, հանդիսությունների սրահ և խմբասենյակներ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Ծրագրի […]

̰
ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներն ոլորտի զարգացմանն ուղղված նախագծերն են քննարկել Շիրակի մարզպետարանում

19:03 03.11.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր ընդունել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են առաջիկայում կազմակերպության կողմից իրականացվող «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը: Նշված ծրագրի շրջանակներում պատրաստվում է «Հայաստանում դրամական փոխանցումների համապատասխան դրամաշնորհային ծրագրի իրականացման» տեխնիկատնտեսական հիմնավորումը: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետի […]

̰
Քննարկվել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացին վերաբերող խնդիրներ

15:55 03.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էներգահամակարգի պետական բաժնեմասով ընկերությունների և ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի, շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման փորձարկման և տեղայնացման փուլում գտնվող ծրագրի […]

̰
Վարչապետն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

14:52 03.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ընդգծելով. «ԱՄՀ հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում ի ցույց […]

̰
BACK_TO_TOP