Շիրակի մարզում այս տարի ցանքատարածություններն ավելացել են, իսկ ջրամբարները լցված են կիսով չափ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+36.09 oC

Շիրակի մարզում այս տարի ցանքատարածություններն ավելացել են, իսկ ջրամբարները լցված են կիսով չափ

19:00 10.06.2020

Շիրակի մարզում  ոռոգման սեզոնը սկսվել է: Իրենց ցանքատարածքներն առաջինը ջրելու հնարավորություն են ստացել Շիր ջրանցքից սնվող գյուղացիական տնտեսությունները:

Իսկ որքա՞ն ջուր կա կուտակված մարզի ջրամբարներում, արդյո՞ք ջրային պաշարները բավարար են ոռոգման սեզոնին պահանջարկի բավարարման համար։ Ձմեռը սակավաձյուն էր, գարնանային տեղումների քանակը՝ քիչ:

Կուտակված ջուրը խնայողաբար ու առանց կորուստների օգտագործելու համար «Շիրակ» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող ջրատարների ու կուտակիչ ավազանների մաքրման ու ամրացման աշխատանքներ են կատարվում:

Այգաբաց գյուղի կուտակիչ ջրամբարը կառուցվել է 1970-ականներին: Նախկինում ունեցել է նաև պոմպակայան, 90-ականներին թալանվելուց հետո հիմա աշխատում է ինքնահոս եղանակով: Գյուղի 1045 հեկտար մշակովի հողերի մեծ մասը գտնվում է թեքությունների վրա ու անջրդի է, ոռոգվում է միայն  240 հեկտարը:

Ջուրն էլ  հասնում է միայն ջրավազանում կուտակելուց հետո: Քանի դեռ ջուրը չի հոսել ջրատարներով, կորուստները նվազեցնելու համար կուտակիչ ավազանը տիղմից ու հողաշերտից մաքրվում է:

«Ջրավազանը 10 հազար խմ տարողունակություն ունի, բայց գրեթե 30 տոկոսով լցված է հողով ու տիղմով: Մաքրում ենք, որ կարողանանք գիշերը ջրերը կուտակել ավազանում, առավոտյան ժամերին էլ սպասարկենք ժողովրդին»,- ասում է «Շիրակ» ՋՕ ջրօգտագործման բաժնի պետ Արթուր Սիմոնյանը:

Ջրի հոսքի հետ ավազանում սևահող է կուտակվել, որը դուրս են բերում և տեղափոխում մոտակա  ցանքատարածություններ ու խառնում վարելահողերին: Ոռոգման ջրի պահանջարկը գյուղի վարչական ղեկավարը կանխատեսում է՝ այս տարի մեծ կլինի, քանի որ գյուղում անմշակ հողեր չեն մնացել, վարած ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են:

«Նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի ցանքատարածքները կրկնակի ավելացել են: Անցած տարի մոտ 30 հեկտար էր ցանվել, իսկ հիմա մոտ 60 հեկտար, խամ հող գյուղում չի մնացել, 1040 հեկտար վարելահող ունենք, 1045 հեկտարն էլ մշակվում է»,- նշել է Այգաբաց գյուղի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանը:


Որ մարզի ջրամբարներում ջրային պաշարները քիչ էին, ձնածածկույթի բացակայության պատճառով կուտակումներ չէին լինում, հայտնի էր դեռ տարեսկզբից: Բայց գարնանային անձրևները մասնակի իրավիճակը փոխեցին: Մի երկուսում բավարար ծավալի ջուր կա կուտակված, իսկ մյուսներում ոռոգման սեզոնի մեկնարկին ջրային պաշարները գոհացնող չեն։

«Այսօրվա դրությամբ ամենաքիչը Սառնաղբյուրի ջրամբարում է կուտակված, մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար խմ-ի չափով ջուր ունենք, բայց հույս ունենք, որ կլցվի: Արդեն 10 օր է՝ դեպի ջրամբար ջրային հոսքեր ունենք»,- ջրամբարի ներկայիս ծավալների մասին է խոսել Արթուր Սիմոնյանը:

«Այս տարի Կառնուտի ջրամբարում ունենք 17 միլիոն խմ ջուր, իսկ Վարդաքարի ջրամբարում մոտ 2 միլիոն խմ է, իմ կարծիքով, կբավարարի սեզոնին»,- ասել է «Շիրակ» ՋՕ-ի գործադիր տնօրեն Ռուստամ Գրիգորյանը:

Մարզի համար կարևոր նշանակության Արփի լիճ-ջրամբարում ևս ջրային  պաշարները քիչ են, իսկ պատճառն անցած տարվա ավարտին պատվարի ուսումնասիրության ու ամրացման նպատակով լիճը դատարկելն էր։ Շինաշխատանքները  ջրամբարում մնում են անավարտ, իսկ մարզի մյուս ջրամբարների կուտակիչ ավազաններում, պոմպակայաններում ու ջրատարներում նորոգման աշխատանքներ են:

«Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուները ոռոգման ջուրը բաժանելիս առաջնորդվելու են պայմանագրային պարտավորություններով, ֆերմերային տնտեսությունները արտոնյալի կարգավիճակ չեն ունենա, վստահեցնում  է պատասխանատուն:

Գյուղացիական տնտեսություններից հայտը ստանալուց հետո եռօրյա ժամկետում պարտավոր են ջուր հասցնել հողեր։ 

Նախորդ տարիներից կուտակված պարտքեր չունեն, գանձումները հասցրել են մոտ 100 տոկոսի։ Այս տարի ոռոգման ջուրը գյուղացիներին կտրամադրվի 1 խմ-ն 11 դրամ սակագնով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

15:35 18.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

Բացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

15:32 18.07.2025

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

Իսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:20 18.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

15:11 18.07.2025

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...

SHANTNEWS

15:00 18.07.2025

SHANTNEWS

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

14:45 18.07.2025

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...

BACK_TO_TOP