TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ցեմենտի ոլորտի կորստի արդյունքում 10 տարի է պետք արտադրական ծավալները վերականգնելու համար. Ավանեսյան

13:28 24.03.2020

Ցեմենտի ոլորտի կորստի արդյունքում 10 տարի է պետք արտադրական ծավալները վերականգնելու համար: Այսօր` մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Եթե հիշում եք, 2019-ի հունիսի 3-ին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարած լրացման համաձայն՝ ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել է 14 000 դրամ պետական տուրք, այս փոփոխությունը գործում է մինչև 2020թ. ապրիլի […]

̰
Ռազմավարական որոշումներ են պետք, բայց այս պահին հանգամանքները թույլ չեն տալիս. Գ. Պապոյան

13:23 24.03.2020

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի խոսքերով՝  անցած տարվա դիտարկումներով հույս են ունեցել, որ համաշխարհային տնտեսության, այդ թվում՝ իրանական տնտեսության ապագայի հետ կապված հանգամանքները պարզ կլինեն: Բայց այս պահին անորոշությունն ավելի է խորացել: «Հնարավորություն չկա ռազմավարական որոշումներ կայացնելու»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ինքը համաձայն […]

̰
Էներգախնայողության վերաբերյալ հստակ պահանջներ օրենքում

13:16 24.03.2020

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը խորհրդարանում ներկայացրեց ««Էներգախնայողության և  վերականգնող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարի խոսքերով՝ դա ենթադրում է, որ պետական գնումների ժամանակ էներգիա սպառող սարքավորումներ ձեռք բերելիս դրանց էներգախնայողության վերաբերյալ հստակ պահանջներ պետք է սահմանվեն: «Այլապես կունենանք այն իրավիճակը, ինչ ունենք այսօր: Այսպիսի չափորոշիչներ չկան»,- նկատեց Վարդանյանը: […]

̰
Խնդիրը շուկայում տեղական և ներմուծվող ցեմենտը հավասարակշիռ դիրքերում պահելն է. Հայկ Սարգսյան

12:47 24.03.2020

2018-2019թթ. Իրանում արժույթի արժեզրկման հետևանքով ցեմենտի գինը նվազեց, և 2019թ. իրանական ցեմենտն արժեր 10 հազար դրամ, այն դեպքում, երբ ՀՀ-ում ցեմենտը վաճառվում էր 50 հազար դրամով: Այսօր այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրա հետևանքով Հայաստանում վաճառվող ցեմենտի գինը նվազեց շուրջ 10 հազար դրամով: […]

̰
Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

12:08 24.03.2020

ՄԻՊ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են […]

̰
Միշուստինը հանձնարարել է խստացնել պատասխանատվությունը կարանտինի խախտման համար

11:37 24.03.2020

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է մշակել առաջարկներ՝ կորոնավիրուսային կարանտինի խախտման պատասխանատվությունը խստացնելու համար: Հանձնարարականի կատարման վերջնաժամկետն է 2020 թվականի մարտի 25-ը: Այն ուղարկվել է ՌԴ արդարադատության, ՆԳ և տնտեսական զարգացման նախարարություն: Մեկ այլ հանձնարարականով՝ Միշուստինը հորդորել է «Ռոսպոտրեբնադզորին», մայրաքաղաքի և շրջանների իշխանություններին մշակել կորոնավիրուսային թեստերի լաբորատորիաների արագ տեղակայման սխեմա:

̰
Հակոբ Արշակյանը պարզաբանումներ է ներկայացրել ԲՏԱ նախարարությունում 10 մլն դրամի չարաշահումների վերաբերյալ

10:09 24.03.2020

10 մլն. դրամի առերևույթ չարաշահման հետքերով․ նախարար Հակոբ Արշակյանը պարզաբանումներ է ներկայացրել ԲՏԱ նախարարությունում չարաշահումների վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը թղթային դիմումներ չի ընդունի

18:02 23.03.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։ Տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք դիմումները և գրությունները կարող են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Գործում է նաև հեռախոսահամար՝ 060 544 […]

̰
ՊԵԿ պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը

17:47 23.03.2020

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «COVID-19» ենթաբաժնում. ➡️ https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsCOVID:

̰
Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

16:20 23.03.2020

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: «Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունն ընդգծվում է մի քանի […]

̰
Սահմանափակումները կիրառվում են անհրաժեշտությունից ելնելով. Վարոս Սիմոնյան

14:45 23.03.2020

Տնտեսական գործունեության մասով տարածվող սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան գործազրկության վրա: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ի պատասխան, ասաց. «Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում և չի կարող գործազրկություն առաջացնել»: Նա ընդգծեց, որ ժամանակավոր սահմանափակումները միտված են համաճարակի կանխարգելմանը: Սիմոնյանի խոսքերով՝ հնարավոր այն վայրերը, որոնք կարող են լինել վարակի տարածման  ռիսկային գոտիներ, ժամանակավորապես […]

̰
Տնտեսական գործունեության ի՞նչ սահմանափակումներ են գործելու

13:04 23.03.2020

Պարետի որոշմամբ՝ սահմանափակումներ են տարածվել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության որոշ տեսակների վրա: Ի՞նչ բացառություններ կան և ինչպե՞ս են կարգավորվում բեռնափոխադրումներն այս օրերին. էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանի ու Իրանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումների մասին Պարետի նոր որոշումը

12:16 23.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և Պարետի 2020 թ. մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 19-րդ կետով՝ 1. Թույլատրել […]

̰
Պետք է միասնական լուծումներ գտնել. Գագիկ Ծառուկյան

12:10 23.03.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով հնարավոր տնտեսական հետևանքներին: Նա կարևորեց խորհրդարանում այսօր ընդունված օրենքը, որով պատասխանատվություն է սահմանվում մտածված կերպով այլ անձանց վարակելու համար: Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ վիճակ է գործարաններում, արդյո՞ք ինքը, իբրև գործարար, վնասներ է կրում: Ծառուկյանը հիշեցրեց՝ տնտեսական ճգնաժամի հնարավորության մասին ինքն ահազանգել էր դեռ […]

̰
Վրաստանի կառավարությունը քննարկում է մարդկանց օգնելու մի քանի տարբերակ

23:22 22.03.2020

Վրաստանի ֆինանսների նախարար Իվան Մաչավարիանիի հայտարարությամբ՝ կառավարությունը քննարկում է բնակչությանն օգնություն ցուցաբերելու մի քանի տարբերակ: Նախարարն այդ մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո: Նրա հայտարարությամբ՝ դա, օրինակ, կարող է լինել էլեկտրաէներգիայի դիմաց վճարման կտրոնի տեսքով և այլն: Բացի այդ, կառավարությունը կարող է հարկերը նվազեցնել՝ գործարարներին օգնելու համար:

̰
Վրաստանում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ օտարերկրացի վարորդների նկատմամբ վերահսկողությունը

14:42 22.03.2020

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, […]

̰
Աշխատողների իրավունքներն արտակարգ դրության պայմաններում. պարզաբանում

13:41 22.03.2020

Հաշվի առնելով, որ 2020 թ.-ի մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել տվյալ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առկա բացերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ, Հայկական միասնական տեղեկատվական հարթակը տեղեկացնում է. «Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ✅ոչ աշխատողի մեղքով […]

̰
Լոռու մարզի դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 1 մլրդ դրամի վնաս

16:32 21.03.2020

Լոռու մարզի դատախազությունը 2019թ.  ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Մասնավորապես՝ մարզի դատախազության կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 146 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 230 իրավախախտում, ինչը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը: Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու […]

̰
Ներքին Գետաշենի տարածքում գործող կիրակնօրյա շուկան վաղը փակ է լինելու

16:30 21.03.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմաբ հայտնել է, որում ասվում է՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան վաղը փակ է լինելու։ Նշենք, որ այս շուկայի մեկ այլ հատվածում է գործում հանրապետության ամենամեծ անասնաշուկան, որտեղ անասուններ վաճառելու են գալիս Հայաստանի տարբեր վայրերից ու Արցախից։ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1930574070578169/2258888074413432/?type=3&theater  

̰
Լուկաշենկոն հանձնարարել է ուսումնասիրել նավթամթերքի վերաբերյալ ՌԴ նոր առաջարկները

16:00 21.03.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին պաշտպանում է Մինսկի առաջարկները նավթամթերքի մատակարարման վերաբերյալ: Այս մասին հաղորդել է БелТА գործակալությունը: Հանդիպմանը մասնակցել են երկրի վարչապետ Սերգեյ Ռումասը, փոխվարչապետ Յուրի Նազարովը, Белнефтехим կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովը և Բելառուսի մի շարք այլ բարձրաստիճան անձինք: Բելառուսի առաջնորդը նշել է, որ հրահանգել […]

̰
ՀԲ-ն հաստատել է «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» ծրագրի 17.9 մլն եվրո ֆինանսավորումը

15:15 21.03.2020

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 17.9 միլիոն եվրո (20 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք) արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և […]

̰
Մայրաքաղաքային տրանսպորտի ռիսկային խմբի վարորդները չեն աշխատում

14:42 21.03.2020

Երևանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ կատարվում են բազմաթիվ աշխատանքներ: Այդ մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հավատացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը. «Քաղաքային իշխանությունը օր ու գիշեր աշխատանքներ է տանում բոլոր ուղղություններով»: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում գործում են ռենտգեն կաբինետներ, որտեղ անգամ շաբաթ և կիրակի օրերին անվճար հետազոտություն կարող են անցնել բժշկի […]

̰
Քաղաքացիները կարող են դիմել ՊԵԿ՝ 2019թ. ձեռք բերված մեքենաները ներմուծելիս կամ մաքսազերծելիս ծագած խնդիրների առնչությամբ

14:23 21.03.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք 2019թ.  ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019-ին գործող դրույքաչափերով, կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։ Ընդ որում, խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, […]

̰
Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

14:09 21.03.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը: Ընդ որում, […]

̰
ՊԵԿ-ը տնտեսվարողներից պահանջում է բացառել ծրագրային միջամտությունները

11:32 21.03.2020

Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է ռիսկային երևույթներ: Տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն ծրագրային միջամտությամբ կտրոնի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ: ՊԵԿ ՀՎԿԴՀՎ ընթացիկ հարկային հսկողության, համակարգման բաժնի պետ Հարություն Դարբինյանի […]

̰
Ձևավորում ենք նոր հնարավորություններ, որոնք փոխելու են Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում. վարչապետ

19:26 20.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Ձևավորում ենք նոր հնարավորություններ, որոնք փոխելու են Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:

̰
Մոտակա ամիսներին գնաճի ավելացման ռիսկ չկա. ԿԲ խորհրդի անդամ

13:38 20.03.2020

Մոտակա ամիսներին գնաճի ավելացման ռիսկ չկա: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Նա խոսել է այս ընթացքում մակրոտնտեսական կայունության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ժամանակին և ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները

12:40 20.03.2020

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են հարկի հաշվարկման, հարկերի վճարման, հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները: Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները` հարկի վճարման ժամկետի հետաձգում, օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների […]

̰
Մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից. էկոնոմիկայի նախարար

20:49 19.03.2020

Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ աշխարհում դեռևս հստակ չէ, թե կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակն ինչ ազդեցություն կթողնի համաշխարհային տնտեսության վրա, բայց Հայաստանի դեպքում աշխարհի բոլոր երկրներում, նաև Հայաստանում կառավարությունները քննարկում են իրենց բոլոր միջոցները համախմբելու և այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: «Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական […]

̰ ̰
BACK_TO_TOP