14:49 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման նախաձեռնությանը:
«Ինչո՞ւ չի գրած՝ ինչպիսի, կա հսկայական բանավեճ. Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ, ուժեղ հակակոռուպցիոն մարմին, տարբեր երկրների փորձեր կան, որ պետք է ուսումնասիրել: Երկրներ կան, որ անգամ հակակոռուպցիոն դատարան ունեն: Հիմնական հարցը, որ հնչում է, հետևյալն է՝ կոռուպցիայի դեմ պայքարում ինձ համար որևէ սահմանափակում չկա: Հարցը, որ անընդհատ քննարկվում է, հետևյալն է. մենք պետք է այդտեղ լավ մտածված լուծումների գանք, որ պետության մեջ պետություն չստեղծվի, իշխանության հավասարակշռության սկզբունքը չխախտվի, հնարավորինս ուժեղ և արդյունավետ մարմին պետք է լինի, որը նաև պետք է պետական կառավարման համակարգի հավասարակշռությունը չխախտի»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ 1991-ից Հայաստանում լրագրողական գործունեություն է իրականացրել, լուսաբանել է 3-րդ հանրապետության կյանքի քաղաքական բոլոր կարևոր իրադարձությունները, խորքից է տեսել՝ ինչպես շատ դեպքերում շատ բարեփոխումների ծրագրեր տապալվում են միայն այն պատճառով, որ հեղինակները շտապում են օր առաջ դա անել: Նրա խոսքով՝ արագությունը միշտ չէ, որ ճիշտ մոտեցում է, շատ դեպքերում արագ գործելով կորցնում են ավելի մեծ ժամանակ, քան կկորցնեին դանդաղ քայլելով: Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ կիսում է իր կուսակից, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կարծիքը, որ «արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»:
«Հետևողականությունն է արագությունը, արագը կարող է այնպիսի փոս առաջացնել, որ հետագա հինգ տարիներին զբաղված լինենք այդ փոսը լցնելով: Ինձ ասում են՝ ժամանակ չկա. այդ ժամանակ չլինելու պատճառով 20 տարի իշխանափոխությունը հետաձգվեց, մեր պատկերացումներն էին՝ հաջորդ կիրակի, հաջորդ ամառ: Ես էլ ասում եմ՝ մտածված քայլերով է պետք գնալ առաջ, ժամանակ չկա, մենք այդքան ժամանակ չունենք, որ ևս 20 տարի չկորցնենք, հետո գանք, զրոյից սկսենք»,- ասաց Փաշինյանը:
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...