TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է լինի քաղաքացու վարքագծի փոփոխությունը. նախարար

14:25 12.02.2019

ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ կառավարության ծրագրում թվերի պակասն արդարացված է, այնտեղ կան հիմնական շեշտադրումներ: «Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է լինի քաղաքացու վարքագծի փոփոխությունը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ կառավարությունն ունի կարգավորող անելիքներ, սակայն տնտեսական զարգացման հիմնական բեռը լինելու է մասնավոր հատվածի վրա: Ըստ նախարարի՝ վերջին […]

̰
Էռնեկյանն ինձ ասաց, որ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գնի և մատակարարման համակարգի մեջ. Փաշինյանը՝ ավիատոմսերի գնի մասին

14:20 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ Հայաստանում ավիատոմսերի բարձր արժեքին: «Դավոսում մենք շատ լավ հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ, որը ղեկավարում է այն ընկերությունը, որ կառավարում է «Զվարթնոց»-ը և Գյումրիի օդանավակայանը: Ես թափանցիկության տրամաբանությամբ փոխանցում եմ մեր խոսակցության նյութը: Նա ինձ ասաց, որ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գնի […]

̰
Մենք «սպեցնազով» հարկ հավաքող կառավարություն չենք. Նիկոլ Փաշինյան

14:17 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ ապահովագրության հնարավորություն պետք է ընձեռվի ծիրանի, խաղողի, կարկտահարության, ցրտահարության ու հրդեհների համար: Նա նշեց՝ այդ առաջին փուլի գործարկման արդյունքներով իրենք այդ ծրագրի հետագա ճակատագիրը կորոշեն, բայց եթե, օրինակ, Արարատի և Արմավիրի մարզերում սկսեն աշխատել, գործնական առումով դրանք ամենախոշոր մարզերն են, ուստի դա կնշանակի […]

̰
ՀԴՄ չխփելու պատճառ միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյան

14:04 12.02.2019

Խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց Հայաստանի բնակիչների անվտանգությանը վերաբերող հարցով: «Այս հարցը ես բարձրացրել եմ Լենինի, Ստալինի ժամանակ»,- ասաց նա: Փաշինյանն արձագանքեց. «Շատ լավ տեսք ունեք, ասեմ ձեզ»: Գրիգորյանն ասաց, որ իրեն հուզում է շենքերի սեյսմիկ անվտանգությանը, մասնավորապես՝ Սիսիանում վթարային շենքերում ապրող բնակիչների […]

̰
Եթե տնտեսությունում շոշափելի արդյունքներ չեղան, պետք է ասենք՝ քաղաքացիները տնտեսական ակտիվություն չունեցա՞ն. Անի Սամսոնյան

14:04 12.02.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խնդրելով պարզաբանել իր խոսքերն այն մասին, որ ծրագրում տնտեսական ցուցանիշներ չկան, և որ «տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու իրենց կոչին»: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ եթե տնտեսությունում […]

̰
Ոմանք աշխատում էին` հարկերը չհավաքվեն, որ հեղափոխությունը ձախողվեր․ Փաշինյան

13:32 12.02.2019

Շատ է խոսվում և արդարացի է խոսվում ՊԵԿ պարգևավճարների մասին, և արդեն հայտարարվել է, որ պարգևատրումների չափը 2019 թվականին 50 տոկոսով նվազելու է։ Այս մասին կառավարության ծրագրի քննարկմանը նվիրված ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խնդրում եմ հաշվի առեք, որ միշտ էս թեմաների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ պետական կառավարման համակարգում […]

̰
Ճիշտ է, Հարվարդ չեմ ավարտել, բայց հասկանում եմ` տնտեսական հեղափոխության համար պետք է գումարի աղբյուր. Գագիկ Ծառուկյան

13:13 12.02.2019

ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և կրկնել, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել կառավարությանը տնտեսական հաջողություններ արձանագրելու համար, սակայն այն ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետը, իրատեսական չէ թվերի ու կոնկրետ գործողությունների բացակայության պատճառով: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ թեև հավատում է Նիկոլ Փաշինյանին, բայց կենսունակ չի համարում […]

̰
Անհրաժեշտ է ռիսկեր չկարգավորող կարգավորումներից հրաժարվել, իշխանությունն ու բիզնեսը տարանջատել. Նիկոլ Փաշինյան

12:57 12.02.2019

Հայաստանի Հանրապետությունում գերկենտրոնացված համակարգից անցում է լինում դեպի ապակենտրոնացված համակարգ: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա, ըստ վարչապետի, ճիշտ ռազմավարություն է, չնայած հարակից էֆեկտների հավանականությանը: Նա նշեց, որ կարևոր է ոչ անհրաժեշտ կարգավորումներից հրաժարվելը, ընդգծեց՝ նկատի ունի նաև ստվերային կարգավորումները: Վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է իշխանության և տնտեսական […]

̰
Հայաստանում կապիտալի շուկան զարգացնելու ուղղությամբ լրջագույն քայլեր են արվելու. Նիկոլ Փաշինյան

12:51 12.02.2019

ՀՀ կառավարությունը լրջագույն միջոցներ է ձեռնարկելու Հայաստանի Հանրապետությունում կապիտալի շուկան զարգացնելու առումով, պետք է մասնավոր և պետական արժեթղթեր դրվեն շրջանառության մեջ, բորսայական գործարքների միջոցով հնարավոր պիտի լինի այդ արժեթղթերում մասնավոր, իրավաբանական և ֆիզիկական հատվածի կողմից ներդրումներ իրականացնելը: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ […]

̰
Վարչապետը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հասնելու ուղին

12:46 12.02.2019

Ագզային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց իր պատկերացրած քայլերը՝ տնտեսական հեղափոխության հասնելու համար․ ստեղծել հնարավորություններ, ապահովել կապիտալի և սեփականության անվտանգությունը, հասանելի դարձնել ֆինանսական միջոցները, ներդրումային միջոցները, ապահովել հարկային բալանսավորված քաղաքականություն, անապահով խավերին աշխատանքի քաջալերել, այդ թվում՝ հարկային արտոնյալ միջավայր ձևավորելու միջոցով, մարդկանց գիտակցության մեջ առաջինը հարուցել տնտեսական հեղափոխություն, որի առանցքային նպատակն […]

̰
Ինչո՞ւ Կառավարության ծրագրում թվային ցուցանիշներ չկան կամ գրեթե չկան

12:43 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ արձագանքեց քննադատություններին, թե ինչու են այս ծրագրում թվային ցուցանիշները այդքան քիչ: «ՀՀ կառավարության այնքան քննադատված ծրագիրը հարուստ չէ թվային ցուցանիշներով, իսկ եղած թվային ցուցանիշները բավական համեստ են, սրա պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի […]

̰
Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող. Ծառուկյան

10:48 12.02.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը չի ենթադրում տնտեսական հեղափոխություն: Այս մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող: Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ ու մեխանիզմ, որն այնտեղ բացակայում է: Ցանկացած կառավարության ծրագրում պետք է գումարներ […]

̰
Ռուսներն ուզում են հրաժարվել hայկական երկաթուղուց. «Հրապարակ»

10:05 12.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։ Այս մասին մեզ հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մեր աղբյուրը։ Հայտնի է, որ ՀՀ քննչական մարմիններում գործեր են քննվում ՀԿԵ-ի դեմ, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։ Մասնավորապես, ՊԵԿ քննչականը հայտնաբերել էր 9․7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստ և […]

̰
Ալյուրը թանկացավ. թանկանալու է նաև հացամթերքը. «Ժամանակ»

09:53 12.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է և թանկանում է վայրկենական: Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառվում է դոլարով, խոսքը մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է հիմա: Ալյուրի թանկացման հետևանքով թանկանալու են […]

̰
Մենք լրացուցիչ որևէ գումար չենք օգտագործել 2018-ին և ոչ էլ պատրաստվում ենք օգտագործել 2019-ին. ֆինանսների նախարար

23:20 11.02.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է պարգևավճարների հարցին և նշել, որ մենք մշտապես դժգոհ ենք երկրի հանրային ծառայությունների որակից. «Մենք լրացուցիչ որևէ գումար չենք օգտագործել 2018-ին և ոչ էլ պատրաստվում ենք օգտագործել 2019 թ․-ին: Բոլոր միջոցները եղել են բացառապես բյուջեով նախատեսված: Հիմա էլ կարող ենք […]

̰
Բյուջեի մասին օրենքով` Ֆինանսների նախարարության պարգևավճարի գումարը տարբերվում է մյուսներից. Ատոմ Ջանջուղազյան

22:13 11.02.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է պարգևավճարների խնդրին և նշել, որ մեր երկրում պետական պաշտոն զբաղեցնող անձինք, նախարարների վարձատրությունները սահմնանված են օրենքով. «Բյուջեի մասին օրենքում սահմանվում է բազային աշխատավարձ, որը մեր երկրում 66.140 դրամ է, և կա գործակից, նախարարների դեպքում 12 է, և միևնույն չափով […]

̰
Կողմ եմ, որ հաշվետվությունները ներկայացվեն աղյուսակներով, գրաֆիկներով. Ատոմ Ջանջուղազյան

21:45 11.02.2019

«Ազգային ժողովի բարձր ամբիոնից մենք ներկայացրել ենք շնորհանդեսի հաշվետվությունը Power point -ի միջոցով: Այն հատվածներում, որտեղ սովորաբար այլ բաներ են երևում երևացել են ցուցափեղկերը, հիմա եղել են գծապատկերներ: Այդպես է եղել նաև ԱԺ հանձնաժողովների նիստերում: Իհարկե, մեր մեջ կան մարդիկ, ովքեր հակված են տեքստ կարդալ, մենք կարծում ենք, որ դրանք միմյանց լրացնում են»,- ասել է […]

̰
Եթե պարգևավճարի դեպքում ես արժանացա պարսավանքի, ապա նախարար դառնալու համար էլ արժանանա՞մ. Ատոմ Ջանջուղազյան

21:05 11.02.2019

«Մենք համակարգ ենք ներդրել, ըստ որի՝ բոլոր բյուջետային ծրագրերի համար լավագույն միջոցն է սահմանվել, թե ինչպես գնահատել արդյունքը: Այս ամենին պետք է հաջորդի բովանդակային դատողությունը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով օգտակար գործողության գործակցի արդյունքների հաշվարկման ձևին: Անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե իր որ արժանիքի համար է նշանակվել […]

̰
Հայաստանը, փաստացի,  գազը ստանում է զեղչված գնով․ ՌԴ ԱԳ փոխնախարար

20:33 11.02.2019

Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքը իրականացվում է արտոնյալ պայմաններով, և 2018 թվականին, նախորդ համաձայնության ժամկետի սպառման հետ կապված, ռուսական «Գազպրոմ»-ն իր հայկական մասնաճյուղի հետ նոր պայմանագիր է ստորագրել, որով գազը մատակարարում է 165 դոլարով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ պնդելով, որ դա նույնպես ավելի ցածր գին է, […]

̰
Coca-Cola ընկերությունը 10 տարում առաջին անգամ շուկա կհանի նոր արտադրատեսակ

19:50 11.02.2019

Coca-Cola ընկերությունը 10 տարում առաջին անգամ շուկա կհանի նոր արտադրատեսակ: Նոր ըմպելիքն ունի նարնջի և վանիլինի համ: Այն խանութներում կհայտնվի փետրվարի 25-ից: Ըմպելիքը կլինի երկու տեսակի` շաքարով և առանց շաքարի: Այս մասին հայտարարություն է տարածվել ընկերության պաշտոնական կայքում: Նշվում է, որ թեստավորման փուլում առաջարկվել է մի քանի համ, այդ թվում` ազնվամորու, կոճապղպեղի, կիտրոնի, բայց ընտրվել […]

̰
Մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի. Սուրեն Պապիկյան

19:45 11.02.2019

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ավարտից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է նաև մարզպետարանների աշխատակազմի օպտիմալացման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին: «Այս գործընթացը ես նախաձեռնել եմ դեռևս հոկտեմբեր ամսից, մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, ֆինանսավորումը կատարում է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, մենք մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն են կատարել: […]

̰
Մենք չենք փորձում քաղաքացուն ստիպել կամ ունեզրկել. նախարարը՝ հարկերի հավաքագրման մասին

18:53 11.02.2019

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է համայնքների կողմից պետությանը չվճարված գումարներին՝ նշելով, որ ամեն տարի ևս 3 մլրդ բեռ է կուտակվում: «2008 թվականից մինչև այսօր մենք ունենք կուտակված 42 մլրդ ապառք: Սրանք պարտքեր են, որոնք հաճախ չեն հավաքագրվել նաև սխալ վարչարարության արդյունքում: […]

̰
Մենք պետք է մտածենք մեր քաղաքացիների մասին. Հրաչյա Հակոբյանը՝ բուքմեյքերական ընկերությունների գովազդների սահմանափակման մասին

18:22 11.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ իր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը՝ կապված բուքմեյքերական ընկերությունների գովազդների սահմանափակման հետ, միտում չունի լրատվամիջոցներին զրկել գովազդատուներից ու այդկերպ ազդել նաև լրատվամիջոցի անկախության վրա: «Մենք պետք է մտածենք նաև մեր քաղաքացիների մասին: Ի՞նչ ենք մենք գովազդում ու ի՞նչ ենք մենք պրոպագանդում՝ խաղամոլությո՞ւն: Արդյո՞ք մեզ […]

̰
Այս տարվա վերջին հանրությունը որոշակի տնտեսական փոփոխություններ կզգա․ Թունյան

17:35 11.02.2019

Կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության հայտարարված նպատակներին համահունչ ծրագիր է, ու այս առումով որևէ խնդիր չի լինելու։ Այս մասին լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը։ Ինչ վերաբերում է այդ ծրագրի իրականացման դեպքում հանրության մոտ կոնկրետ փոփոխությունների զգացմանը, Թունյանը նշեց․ «Արդեն այս տարվա վերջին զգալու առումով որոշակի փոփոխություններ […]

̰
Ո՞րն է Գեղարքունիքի մարզպետի դեմ Վարդենիսի քաղաքապետի թեկնածուի սկսած բողոքի ցույցի իրական պատճառը. մարզպետի պարզաբանումը

17:27 11.02.2019

Վարդենիսում այսօր առավոտից տեղի ունեցած բողոքի ցույցերին ու մարզպետի հրաժարականի պահանջին SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Խոսելով իրավիճակի մասին՝ նա նախ նշել է, որ քիչ առաջ է վերադարձել և փորձում է հասկանալ, թե ինչ կապ ունի ինքը ստեղծված իրավիճակի հետ և ինչու են պահանջում իր հրաժարականը: Նշենք, որ Վարդենիսում սպասվում են […]

̰
Մեր տնտեսությունն իր պոտենցիալից հետ է ընկած․ Թունյան

17:17 11.02.2019

Հայաստանի տնտեսությունն աճի մեծ պոտենցիալ ունի, քանի որ այս պահին էլ իր պոտենցիալից հետ է ընկած։ Կառավարության կողմից տնտեսական հեղափոխություն հայտարարելու մասին լրագրողների հարցին պատասխանելիս խորհրդարանում այսօր ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը։ «Ես ցանկանում եմ, որ մենք շեշտը դնենք ոչ միայն աճի ցուցանիշի, այլ դրա որակի վրա։ Հնարավոր է՝ […]

̰
Տնտեսական աճի թիրախը կարող էր շատ ավելի բարձր լինել․ Թունյանը՝ կառավարության ծրագրի մասին

17:01 11.02.2019

Կառավարության ծրագրում ներկայացված է ՀՆԱ աճի 5 տոկոս ցուցանիշ, մինչդեռ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը համարում է, որ առհասարակ ծրագրի մեջ դրված ցուցանիշները զգուշավորությամբ են սահմանվել։ Այս մասին նա այսօր ասել է խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Օրինակ, ինձ համար այդ նույն տնտեսական աճի թիրախը կարող էր շատ ավելի բարձր լինել, որովհետև եթե […]

̰
Կառավարության ծրագրում տնտեսական հեղափոխության գործիքներ չենք տեսնում. Նաիրա Զոհրաբյան

16:38 11.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության ծրագրին: Նա նշեց, որ կոնկրետ իր մոտ ծրագիրը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Պատգամավորն ասաց, որ չի ցանկանում կրկնել սոցցանցերում ծրագրի հասցեին հնչող «կենացների, բարեմաղթանքների ժողովածու» արտահայտությունը, շեշտեց՝ իրենց խնդիրը վատաբանելը չէ, լուծումներ գտնելն է: Նա ասաց, որ այս ծրագրում չի տեսնում այն գործիքները, մեխանիզմները […]

̰
Այսօր ներկա եմ եղել 200 հազար եվրոյից ավելի արժողությամբ տեխզննման կայանի բացմանը. Արմեն Փամբուխչյան

15:31 11.02.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ամիսներ առաջ մեկնարկած բիզնես համագործակցությանը: «Դեռ կառավարությունում էի, երբ Հայաստան եկան Գերմանիայում ապրող հայեր, ովքեր ուզում էին ներդրում կատարել Հայաստանում։ Ներկայացրինք, որ այսուհետ Հայաստանում բիզնեսն ազատ է և պետությունը յուրաքանչյուրի կողքին է, ով ցանկություն ունի Հայաստանում ներդրում կատարել։ Այսօր արդեն ներկա եմ 200.000€ […]

̰
Կառավարության ծրագիրը թույլ է տալիս ստեղծել նոր որակի, ներառական տնտեսություն․ Թունյան

15:27 11.02.2019

Հայաստանի կառավարության ծրագրի մեջ նշված է ՀՆԱ աճի 5 տոկոս շեմը, բայց դա ստորին շեմն է, և կառավարությունը ձգտելու է ավելիին։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Ընդ որում, ըստ Թունյանի, այդ աճը պայմանավորված է լինելու ոչ թե մեխանիկական ցուցանիշով, այլ իրական աճով։ Հարց հնչեց՝ […]

̰
BACK_TO_TOP