15:56 13.02.2019
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի մեկնաբանություններին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև մեղրի արտահանման բիզնեսի մենաշնորհին: «Անել այնպես, որ Հայաստանում մեղրի արտահանման մոնոպոլիա չլինի, ամեն ինչ լսել էին, բայց, ճիշտն ասած, մեղրի արտահանման մոնոպոլիայի մասին չէինք լսել և եթե պարզենք, որ էդպես է, մենք շատ արագ էդ հարցը կկարգավորենք»,- ասել է […]
15:50 13.02.2019
ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի 3 հիմնական առաջարկներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա մասնավորապես ասել է, որ իրենք պահանջելու են, որպեսզի քննարկում լինի այդ առաջարկների վերաբերյալ: «Մենք երեք հիմնական դրույթ ենք առաջարկում՝ ձևակերպել ռիսկերն ու երաշխիքները, լրացնել համապատասխան ժամանակացույց, տարեցտարի 20 թվական, 21 թվական […]
15:34 13.02.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Ժիլբեր Հունգբոյի հրավերով այսօր մեկնել է Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու Հիմնադրամի կառավարման խորհրդի 42-րդ նիստին, որն անց է կացվում «Գյուղական նորարարություն և ձեռնարկատիրություն» խորագրի ներքո: Նիստի ընթացքում մասնավորապես կքննարկվեն գենդերային և սնուցման զգայուն արժեշղթայի զարգացմանը, սոցիալական ձեռնարկատիրության և նորարարության գլոբալ մարտահրավերների դիմակայմանը և […]
15:30 13.02.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ անհրաժեշտ է համարվում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60 000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար. ա. կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և նոտարներ, […]
15:23 13.02.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը անդրադարձավ կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչներին` նշելով, որ խոսվում է բնակչության թվի կրկնապատկման մասին: «Ո՞նց կարելի է ծայրահեղ աղքատության հաղթահարումը համարել թիրախ` մտածելով, որ հինգ տոկոս տնտեսական աճն ի վիճակի չէ խնդիրը լուծել, տնտեսության վերափոխման ճանապարհային քարտեզ չկա, բացառապես մեկ դրույթի, երբ խոսում ենք տեխնոլոգիական փոփոխությունների […]
14:46 13.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց՝ ծրագրում առանձնահատուկ է այն, որ տնտեսական հեղափոխության գործում կարևոր դերակատարումը տրվում է մարդուն, քաղաքացուն, անհատին: Նրա խոսքերով՝ քաղաքացին իր վարքով պետք է ստիպի գործարարին ՀԴՄ տրամադրել, քաղաքացիները պիտի գիտակցեն՝ ամեն պակաս տրված ՀԴՄ դանդաղեցնում է կենսաթոշակների, նպաստների աճը և այլ ոլորտներում […]
14:35 13.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը ՀՀ վարչապետին հիշեցրել է, որ բոլոր կառավարությունները խոսել են ծնելիության խթանման մասին, բայց գործողությունների կոնկրետ ծրագիր չեն ներկայացրել: «Միանվագ օգնությունների համակարգը կա, որ մենք սկսել ենք և կշարունակենք: Մենք հիմա նայում ենք նաև հետևյալ համակարգն ունենալու հարցը՝ մենք ընտանեկան նպաստ տալիս ենք էն ընտանիքներին, որտեղ երեխաներ կան, երբ որ […]
14:26 13.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Մովսիսյանը, փետրվարի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց՝ չլինելով տնտեսագետ, չլինելով իրավաբան, կարդալով կառավարության ծրագիրը՝ չգտավ մեկ նախադասություն, որ իր համար լիներ անհասկանալի կամ քիչ հասկանալի: «Կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, կարծում եմ՝ շատ լավ է, որ նախագիծը պարզ է գրված, որովհետև այն նախատեսված է ոչ միայն տնտեսագետ-իրավաբանների, այլև սովորական քաղաքացիների […]
14:02 13.02.2019
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ասել է, որ որպես տնտեսագետ ասում է, որ ծրագրի տնտեսական մասը լրիվ բավարար է տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Կարծում է, որ տեղին չեն այն պնդումները, թե ծրագրում տեղ չեն գտել թվեր, բյուջեում ամեն դեպքում կան թվեր, որոնք ուղենիշ են, թե կառավարությունն ուր է գնում: […]
13:36 13.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում նշեց, որ իր պատրաստած ելույթի տեքստն ամբողջությամբ փոխվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո: Վարչապետի ելույթը նա գնահատեց որպես էմոցիոնալ, քաղաքական, «գրեթե հանրահավաքներում ունեցած ելույթների պես», սակայն նշեց՝ էմոցիայից բացի, առարկայական ոչինչ չստացան: «Բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի նախագծին մոտ նախագիծ, որն անցյալ տարի խստագույնս քննադատում էիք, […]
13:12 13.02.2019
ՀՅԴ ԳՄ անդամներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են կառավարության ծրագրի դրույթներին ու բացթողումներին: Մինչ ասուլիսը նրանք հայտարարություն էին տարածել, որում ներկայացրել էին իրենց դիտարկումները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հայտարարությունը` նշելով, որ ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգությանը, բացթողումներ կան տարբեր ոլորտներում: Մասնավորապես ասաց. «Կառավարության ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային […]
12:57 13.02.2019
«Ես ճի՞շտ հասկացա, որ դուք մտածում եք՝ կառավարությունը պետք է մեղրի վաճառքով զբաղվի և պետք է պլանավորի, թե ինչքան մեղր պետք է արտադրվի և ինչքան վաճառվի»,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի բարձրաձայնած խնդրին, թե մեղվաբուծությամբ զբաղվողները մեղրն իրացնելիս խնդիրներ են ունենում: «Հիմա 2019 թ. է, պլանային տնտեսությունը նույնիսկ […]
12:52 13.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը խորհրդարանում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրեց, որ այս պահին Ալավերդի քաղաքում պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթգիծը և պահանջում են հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Պատգամավորին նաև հայտնել էին, որ նախորդ շաբաթ 6 000 ստորագրությամբ գրություն են ներկայացրել կառավարությանը, ակնկալում են շուտափույթ պատասխան: Եղիազարյանն ասաց՝ իրեն […]
12:14 13.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը փետրվարի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք անհրաժեշտություն չեն տեսնում նախկին իշխանությունների օրոք ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ռեսուրսները պետականացնելու, բաժնետոմսերից ստացված եկամուտները դեպի բնակշինություն ուղղորդելու: Փաշինյանն ասաց, որ այդ պրոցեսն այսօր արդեն տեղի է ունենում, բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ են գտնում, որ նախկինում […]
12:07 13.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ միգրացիայի խնդրին: Նա ասաց, որ ոլորտում կան լուրջ խնդիրներ, այդ թվում՝ օտարերկրացիներին աշխատանքի տեղավորելու հետ կապված: «Դուք գիտե՞ք, որ Հայաստանում կա պրակտիկա՝ օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու: Մարզերից մեկում օտարերկրացիներին բավական մեծ թվով ընդունել են աշխատանքի՝ շինարարության ոլորտում, գյուղական համայնքի կողքը, 300 դոլար աշխատավարձ են […]
11:56 13.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության նիստի քննարկմանն անդրադարձավ փողոցային առևտրի հարցին: Նա ասաց, որ հարցը իր և գործընկերների ուշադրության կենտրոնում է: Նրանք քաղաքապետարանից ճշտել են, որ յուրաքանչյուր վարչական շրջանում նվազագույնը երեք անվճար տեղ է հատկացվում՝ վեց ամսով, ավելին, մոտ 500 փողոցային առևտրականներից 400-ից ավելին համաձայնել է: Գաբրիելյանը, սակայն, ասաց՝ […]
11:34 13.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մեր երկրում խորհրդարանակա՞ն կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական: Նա բարձրաձայնեց մի խնդրի մասին՝ գյուղմթերքը գյուղացուց գնվում է չնչին գներով, իբրև օրինակ Միքայելյանը հայտնեց, որ անցյալ տարի Վարդենիսում, Մարտունիում գյուղացուց 60 դրամով կարտոֆիլ են գնել, արդյունքում ստացվում է, […]
11:16 13.02.2019
ԱՄՆ-ը մտադիր է պահպանել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները այնքան ժամանակ, մինչև Դոնբասն ու Ղրիմը նորից չանցնեն Ուկրաինայի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչներից Ջոնաթան Կոենը: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները հայտարարել էին ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների անարդյունավետության մասին: Ըստ կոնգրեսականների` ՌԴ-ն նվազեցրել է կախվածությունը Արևմուտքից և հիմա ակտիվ հարաբերություններ է […]
11:03 13.02.2019
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում ներդրումների կարևորությանն ու այս ոլորտում ռազմավարության փոփոխության կարևորությանը: «Սովորաբար ԱԺ-ում և կառավարությունում հավաքվել են լավ տղերքը, ու երբ ներդրում են ասել, ասել են՝ ո՞նց պիտի բերենք, մենք բոլորս ախպերներ ենք, մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, կան ախպոր ախպոր ախպերներ, հիմա ո՞նց […]
10:59 13.02.2019
Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել: ԲՀԿ խմբակցությունից Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է վարչապետին, որ փետրվարի 10-ին ԱԺ հարակից տարածքում էին հավաքվել Թուրքիայի տարածքից ապրանք ներկրողները: Խնդիրն այն է, որ առանց մաքսազերծման ապրանքի չափը կրճատվել է՝ նախկին 50 կգ-ը փոխարինվել է 25 կիլոգրամով: Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ խնդրի հետ […]
10:30 13.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև բազմաթիվ այլ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց համար հարկ վճարել, նրանք գերադասում են ազատվել նրանցից»:
20:07 12.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների և Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Փոքր Մանթաշ համայնքի վարչական տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրների վրա կապտաժներ կառուցելու խնդիրը: Մանթաշ գետի աջ և ձախ ափերին գոյություն ունեցող աղբյուրների կապտաժավորման և դրենաժավորման աշխատռանքների իրականացմամբ կլուծվի […]
19:22 12.02.2019
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը: Պարգևատրումների թեման արդիական դարձավ տարեսկզբին, երբ լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ մի շարք պետական մարմինների աշխատակիցներին տրված պարգևավճարների մասին տեղեկություններ: Պարզաբանումներից հետո ակնհայտ դարձավ, […]
18:29 12.02.2019
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրաձայնեց խնդրի մասին, որ երբ ԵԱՏՄ մաքսային կանոնակարգերի համաձայն` Հայաստանի սահմանին ևս մաքսազերծում չպահանջող բեռի առավելագույն քաշը սահմանվեց 50 կգ փոխարեն 25 կգ, շատ ջավախքցի ուսանողներ կանգնեցին խնդրի առաջ, որովհետև երբ գալիս են Երևան ուսանելու, նրանց ընտանիքները ուսանողների հետ ուղարկում են պարկով կարտոֆիլ […]
18:00 12.02.2019
Երբ նվազագույն կենսաթոշակի չափը տարեսկզբին ավելացավ, ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված ընտանիքները սա վերագրեցին նաև նպաստի չափին` կարծելով, թե ընտանեկան նպաստի բազային չափի հաշվարկը ևս փոփոխվել է: Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ դիմող քաղաքացիներին տեսուչները ամեն օր ստիպված են բացատրել, որ բազային 18 000 հազար դրամը և յուրաքանչյուր երեխային վճարվող գումարի չափը մնացել է նույնը: Փոխվել […]
16:18 12.02.2019
Գյումրիի օդանավակայանում ներկայում կոնցեսիոները ներդրումային ծրագիր է իրականացնում, բայց քանի որ շենքը պատմամշակութային արժեք ունի, հակասություններ կան, թե նախագծի որ տարբերակը պետք է իրականացվի: Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ հավաստիացումներ է ստացել՝ խնդիրը կարգավորման փուլում է, կոնցեսիոները պայմանավորվել է, որ առաջիկայում օդանավակայանը լրջորեն […]
16:15 12.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց օտարերկրյա ներդրումների ուղղությամբ իրականացվող քաղաքականության հարցով: Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ են նշանակում «մեկ կանգառի ծառայություններ»-ը, բացի դրանից, օտարերկրյա ներդրողները որտեղի՞ց պիտի իմանան դրանց մասին: Փաշինյանը հայտնեց, որ այժմ աշխատում են «Հայկական ներդրումային հիմնադրամ» ստեղծելու ուղղությամբ, որը պետք […]
15:42 12.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ այս պարագայում, երբ կառավարության ծրագրում առատ չեն թվային ցուցանիշները, ինչպե՞ս է ապահովվելու հաշվետվողականությունը, որպեսզի վերահսկվի և ստվերային շրջանառությունը բացառվի, որ վերահսկողությունը կախված չլինի մարդկային գործոնից: Նա նաև խոսեց արտաքին քաղաքականության մասին, նշեց՝ կարծիք կա, որ ծրագիրն արտաքին քաղաքականության առումով չունի […]
15:21 12.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետին՝ նշելով, որ ժողովրդի ցասումը նախորդ համակարգի նկատմամբ պայմանավորված էր ցանկությամբ, որ վատը, բացասականը կորչի, լավ կյանքը գա: Նա ասաց, որ տարբեր քաղաքացիներ նույն հարցով դիմում են իրեն: «Միկրոբիզնեսին հարկերից ազատելու նախաձեռնությունը հիանալի է, սակայն կան մանկավարժներ, ուսուցիչներ, դասախոսներ, […]
15:08 12.02.2019
ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Անկեղծ չեմ լինի, եթե չասեմ, որ ծրագրում նկատելի է դրական տեղաշարժ արձանագրելու կառավարության մտադրությունը, բայց իրավական որոշակիության պակաս կա, որը որոշակի անհանգստության տեղիք է տալիս: Կառավարության ծրագրում ոչ թե կառավարության պարտականություններն են, դրանում 35 դեպքում «խթանելու […]