15:56 08.02.2019
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ծրագրին, ասաց, որ իրենց խմբակցությունը դեռ քննարկումների փուլում է, և իրենք պետք նայեն, թե ինչքանով է դա համահունչ իրենց ծրագրային մոտեցումներին: «Անցյալ տարի երկու անգամ օրենքի նախագիծ էի դրել շրջանառության մեջ, որ շրջանառության հարկի շեմը չիջնի 115-ից 58.35 մլն դրամ, հունվարից իջել է, 58.35 մլն դրամ […]
15:50 08.02.2019
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը մեկ ամսից կքննարկվի կառավարությունում: Ըստ նախագծի՝ օրենքով չսահմանված վայրերում ծխախոտ օգտագործելու համար քաղաքացին կտուգանվի 50 հազարից մինչև 800 հազար դրամի չափով: Արգելված վայրերում ծխախոտ օգտագործելու դեպքում աշխարհի տարբեր վայրերում սահմանված են տարբեր տուգանքներ: Ամենախիստ տուգանքը […]
14:53 08.02.2019
Եթե տնտեսական վիճակը կտրուկ չբարելավվի, դուք կարո՞ղ եք ներկայացնել այն բացատրությունները, թե ծանր ժառանգություն եք ստացել կամ ՀՀԿ-ն խանգարում է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: «Ո՛չ, որովհետև անկախ նրանից՝ խնդիրների պատճառը որտեղ է, մենք այսօր պատասխանատու ենք բոլոր խնդիրների համար: Այդ մեջբերումները […]
14:32 08.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս. Ա.-ն և Հ. Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս. Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին: Անձնական խուզարկության արդյունքում […]
13:49 08.02.2019
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական զարգացման հնարավորությունները: Նախատեսվում է, որ տնտեսական աճը տարբեր տարիների կարող է տարբեր լինել, օրինակ` մի տարի 4.5 կարող է կազմել, հաջորդ տարի` 6: Արդյո՞ք քիչ չէ նախանշված ցուցանիշը, նախարարը պատասխանեց. «Անցյալ տարվա զեկույցները ասում են, որ աշխարհում միջինը 3,7 […]
13:42 08.02.2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել ԵԱՏՄ երկրների հետ միասնական մաքսատուրքերի սահմանման հարցը: Հանձնաժողովի նախագահը հարց է ուղղել ոլորտի հետ առնչվող հրավիրյալ մասնագետ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանին, թե ՀՀ տնտեսության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ մաքսատուրքերի միասնական համակարգի ներդրումը, մանավանդ, եթե հաշվի առնենք, […]
13:37 08.02.2019
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրան նախ հարց ուղղվեց ԾԻԳ-երի միավորման արդյունքում հնարավոր կրճատումների ու վտանգների մասին: «Այո´, մենք որոշել ենք, որ Տուրիզմի հիմնադրամը կմիավորվի Տուրիզմի կոմիտեին, որովհետև, երբ վերլուծում ենք գործառույթները, որոնք իրականացնում են այդ երկու տարբեր կառույցներում, բովանդակությամբ էապես տարբեր չեն, և համատեղ […]
13:18 08.02.2019
Հունվարի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Հենց այդ ժամանակ առաջ քաշվեց մի քանի գաղափար: Թե ինչի մասին է խոսքը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը փակագծեր են բացել և որոշ մանրամասներ հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցում Արթուր Մեսչյանն անդրադարձել է մետրոյի նոր կայարան կառուցելու խնդրին: «Բոլորին հուզում […]
12:35 08.02.2019
Կառավարության կարճատև նիստից և փակ քննարկման ավարտից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է մի քանի հարցերի, խոսել նախարարության վերակազմավորման շուրջ քննարկումների, կառավարության ծրագրի մասին: Նախարարը մասնավորապես ասել է. «Կառավարության ծրագիրը միտված է ի շահ ժողովրդի, ստեղծվելու են նոր աշխատատեղեր, նաև ծրագրում նշված է, որ ծայրահեղ […]
12:02 08.02.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հարկային նոր օրենսգրքին, դրա շուրջ քննարկումներին ու հետևանքներին: «Հարկային նոր օրենսգիրք. լուծումներ, թե նոր խնդիրներ» վերտառությամբ գրառման մեջ նշված է. «Ամփոփելով Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, և քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, և հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում […]
00:34 08.02.2019
Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգացման միտումներ ունի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը: «Ռազմարդյունաբերությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր դրայվերներից մեկը շատ տեսանելի ապագայում: Իսկապես ունենք լուրջ մշակումներ, մի մասը հրապարակային է, մյուս մասը՝ չգիտենք: Դրսի մեր գործընկերները լուրջ հետաքրքրությամբ ուսումնասիրում են մեր մշակումները: […]
19:51 07.02.2019
2018թ. հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.8%-ով աճել է 2017թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 4.3%-ով, շինարարության ծավալը՝ 4.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.7%-ով: Աճել է նաև սպառողական գների ինդեքսը՝ 2.5%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.8%-ով: Իսկ արտաքին առևտրաշրջանառությունը 2018թ. աճել է 16.4%-ով, մասնավորապես արտահանումը՝ 7.8%-ով, իսկ ներմուծումը՝ 21.1%-ով:
19:36 07.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է բաժանել ճյուղերի: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Առաջինն այն ճյուղն է, որտեղ նախագծումից մինչև արտադրություն կատարվելու է Հայաստանում՝ մեր ներքին ռեսուրսների հաշվին: Երկրորդը համատեղ արտադրություններն են, որտեղ բազմաթիվ ընկերություններ՝ լինեն ռուսական, թե ամերիկյան, կցանկանան համատեղ […]
17:42 07.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը:
17:37 07.02.2019
Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Արցախում մշակվող հողերին: Նա նշել է, որ 2012թ. ուրախանում էր՝ ճանապարհին տեսնելով հազարավոր հեկտար մշակված հողեր ու տխրում՝ հանդիպելով տասնյակ հազարավոր հեկտար անմշակ հողերի: Արթուր Աղաբեկյանը նշել է, որ այսօր Արցախի ազատագրված հողերում 30 և ավել հեկտար հող մշակողների թիվը ընդամենը 298-ն […]
17:31 07.02.2019
Երևանի և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրատնտեսական կապերի խորացման նոր հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Ընդգծելով ակտիվ փոխգործակցությունը Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, նաև ռուսաստանյան այլ քաղաքների հետ՝ Հրաչյա Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն առավել արդյունավետ կդառնա: «Մեր քաղաքականությունն այսօր ուղղված է քաղաքային տնտեսության հավասար և […]
17:14 07.02.2019
Տաքսու վարորդներն այսօր` փետրվարի 7-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել` այս անգամ կառավարության դիմաց: Մի խումբ վարորդներ պահանջում են լուծել տաքսիների համար հատկացվող կայանատեղերի հարցը, որը պարբերաբար դառնում է տուգանքների պատճառ: «Մենք տեղեկացել ենք ակտավորումից 1 ամիս հետո օնլայն ծառայությամբ, որ նույն տեղի համար սկսել ենք տուգանվել: Ամեն օր բոլորս նման տուգանքներ ենք ստանում կայանելու […]
17:05 07.02.2019
Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն պետք է ունենա անկախության աստիճան: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը: Նշենք, որ նա տևական ժամանակ գլխավորել է ռազմարդյունաբերական ընկերություն: «Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն չպիտի ամբողջությամբ վերահսկվի Պաշտպանության նախարարության կողմից, պետք է ունենա անկախության աստիճան: Միաժամանակ պիտի սերտ համագործակցություն ունենա բանակի հետ: […]
17:00 07.02.2019
Մենք կարո՞ղ ենք ունենալ Իսրայելի մակարդակի անօդաչու թռչող սարքեր: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցը տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանին, ով ղեկավարել է ռազմարդյունաբերական ընկերություն: «Սիմետրիկ պատասխան մեր հակառակորդին չենք տալու, որովհետև չունենք այդ ռեսուրսները, նաև նպատակը չկա: Իսրայելական անօդաչուները, լինելով էֆեկտիվ, հագեցած տեխնիկական առումով, ունեն մի թերություն, դա […]
16:56 07.02.2019
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 7–9-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 13-րդ հանդիպմանը: Այս մասին տեղեկացանք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում քննարկվելու են բանկի գործունեությանը, տարածաշրջանային և անդամ երկրներում իրականացվող տարբեր ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի, ինչպես նաև անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հայաստանում բանկը իրական հատվածում և ֆինանսական համակարգում բազմաթիվ […]
16:34 07.02.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է կառավարության ծրագրի վերաբերյալ հնչող քննադատությանը: Նախարարը մանսավորապես նշել է, որ շատ օրինաչափ է որևէ ծրագրի քննադատությունը: «Համոզմունք կա նաև, որ կարծիքների բախումը բարելավմանն է ուղղված` որպես կանոն, իսկ տեսակետը, որ մենակ պետք է թիվ լինի ծրագրում կամ դրանք պետք է շատ լինեն կամ առավել […]
16:29 07.02.2019
Կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծի՝ հարկային համակարգին վերաբերող հատվածի առաջին իսկ պարբերության մեջ։ Իսկ ի՞նչ պետք է կանխատեսել։ «Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի»,-ընդհանուր ձևակերպմամբ ասվում է, թե ինչ կանխատեսել։ Փաստաթղթում ավելի մանրամասն […]
15:39 07.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը խոսել է բիզնեսի և քաղաքականության փոխհարաբերության մասին: «Ես կարծում եմ, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատել: Իմ պարագայում կա մի «բայց»: Ես երկար տարիներ ղեկավարել եմ մի ընկերություն, որը ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկություն է, և այսօր մեր կառավարությունը խնդիր է դրել զարգացնել […]
15:23 07.02.2019
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք ճի՞շտ են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, ըստ որոնց, ինքը 10 հազար ամերիկյան դոլարի պարգևավճար է ստացել, ինչին ի պատասխան, նախարարը նշել է հետևյալը. «Ինձ զարմացնում է, որ այդ հարցը տրվում է, փոխարենը օգտվելու ընձեռած հնարավորությունից, որովհետև իմ զբաղեցրած պաշտոնը վերջին մոտ 20 տարվա ընթացքում այնպիսին է, […]
13:34 07.02.2019
Կառավարության ներկայացրած 2019թ. ծրագրի որևէ բաժնում չկան դրված խնդիրներ ու նպատակներ, ինչն անթույլատրելի է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը և ընդգծեց, որ ցանկացած ծրագիր պետք է հստակ խնդիրներ մատնանշի, որից հետո ցույց տա հանգուցալուծման ուղիները: «Եթե խնդիրներ դրված չեն, ապա մնացածը բարի ցանկություններ են, ընդ որում, շատ վերացական: Ծրագրում […]
12:52 07.02.2019
«Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմները և թողունակությունը գնահատելով՝ կիրականացվեն արևային համակարգային կայանների մրցութային եղանակով կառուցման ծրագրեր` մինչև 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում այդ կայանների կշիռը հասցնելով առնվազն 10 տոկոսի», – այս մասին նշվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում: Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի տնտեսության համընթաց զարգացման ենթատեքստում կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է` երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու […]
12:50 07.02.2019
Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որով կապահովվի հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում։ Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի նախագծում։ Նշվում է, որ ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ։ Եվ ներքին շուկայի կարիքներից […]
12:49 07.02.2019
«ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրոձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն», – այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում: Կառավարությունը խոստանում է, որ ծրագրային 5 տարվա ընթացքում կաջակցվեն «զրոյից» բիզնես ստեղծելու […]
22:51 06.02.2019
Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ։ Այս մասին նշվում է կառավարության ծրագրի նախագծում, որ հրապարակվել է այսօր։ «Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, […]
19:54 06.02.2019
5 տարվա ընթացքում Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Միաժամանակ, արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որ հրապարակվել է այսօր։ «Թիրախային շուկաներում հայաստանյան արտադրողների համար բարենպաստ առևտրային պայմանների պահպանումը, նորերի հաստատումը և դրանց կիրառության խորացումը պետք է լինի արտահանման […]