14:04 12.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խնդրելով պարզաբանել իր խոսքերն այն մասին, որ ծրագրում տնտեսական ցուցանիշներ չկան, և որ «տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու իրենց կոչին»: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ եթե տնտեսությունում չունենանք շոշափելի արդյունքներ, նշանակում է՝ պետք է ասենք, որ քաղաքացիները տնտեսական ակտիվություն չունեցա՞ն, չեղա՞ն այն ակտիվիստները, որ կգրանցեն տնտեսական ցուցանիշներ:
«Ես չասացի, որ տնտեսական ցուցանիշներ չկան, ասացի, որ ծրագիրը հարուստ չէ ցուցանիշներով: ՀՀ քաղաքացիները չեն կարող չցուցաբերել տնտեսական ակտիվություն, քանի որ ՀՀ քաղաքացիներին այսօր ներկայացնող մարմինը՝ ԱԺ մեծամասնությունը և կառավարությունը, հռչակում են այդ ուղեգիծը և ստեղծելու են դրա հնարավորությունները: Սա, որպես նրբություն, շատ հստակ արձանագրենք. այն քվեարկությունը, որ տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արձանագրել է քաղաքացիների և կառավարության պարտավորությունը, թե ինչ ենք անելու առաջիկա տարիներին»,- ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ոչ մի հիմք չկա մտածելու, թե ՀՀ քաղաքացիները չեն անելու իրենց բաժինը: ՀՀ կառավարության ղեկավարն ասաց, թե իրենք եկել են՝ ձևակերպելու, թե պարտավորությունների իրենց բաժինը ինչպե՞ս են կատարելու, և թե ինչպե՞ս են պատկերացնում քաղաքացիների բաժինը:
Նա քաղաքական, տնտեսական, սոցիալական անվտանգային պատասխանատվությունը կրելու պատրաստակամություն հայտնեց, նշեց՝ դա իր անձնական պատասխանատվությունն է, իսկ առաջին հերթին՝ իր պարտավորությունն է օգնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որ հավատա իր ուժին և հաղթահարի այն խեղճությունը, որի մասին Հրանտ Մաթևոսյանը գրել է:
Սամսոնյանին հետաքրքրում էր նաև, թե ինչ քայլեր են լինելու պրոբացիայի համակարգը ներդնելու համար, և թե ինչ պլաններ կան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ճակատագրի հետ կապված:
Փաշինյանը, անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակման և տեղափոխման հարցին, ասաց, որ ունեն նման պլաններ: Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայությանը, ասաց, որ այն արդյունավետ չէ:
«Ես, որպես նախկինում դատապարտված և ՔԿՀ-ում երկար ժամանակ անցկացրած անձ, կարող եմ ասել՝ այդ մեթոդները վստահ չեմ, որ երբևէ կարող են արդյունք ունենալ, քանի որ մենք պետք է այդ իրավիճակը լավ հասկանանք, որ կարողանանք լուծել, դա առանձին խոսակցության թեմա է»,- ասաց նա:
18:12 19.05.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ ՎլասենկոնԵրկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն: Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները: Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» […] ...
18:06 19.05.2025
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Քննարկման ներկայացվել են Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի զեկույցը (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագիր) եւ Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 1-ին եռամսյակ – 2024 […] ...
17:55 19.05.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներինԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին […] ...
17:50 19.05.2025
Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոնԿիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Չեռնոմորեցի» դեմ խաղում։ Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։ «Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը Ուկրաինայում […] ...
17:44 19.05.2025
Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսըՄայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կարևորությունը՝ ուղղված կանանց ներգրավվածության ապահովմանը […] ...