12:25 15.02.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը համագործակցության հուշագիր է ստորագրել ՓՄՁ ոլորտի շահերը ներկայացնող 7 կազմակերպությունների հետ՝ ստեղծելու Ազգային ժողով-փոքր ու միջին բիզնես համագործակցության հարթակ: Այս մասին նիստի ժամանակ հայտնեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Ունենալու ենք մի հարթակ, որտեղ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հարցերը հրատապ ռեժիմով կքննարկվեն: Այսինքն՝ խնդիրները, որոնք սովորաբար հետո են ի […]
11:49 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց վարչապետի հանձնարարականներով, որոնք, ըստ էության, վերաբերում էին հայտարարված տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկին։ Դրանց թվում առանձնացան գյուղատնտեսական, տարածքային զարգացման ոլորտների մի քանի միջոցառումներ, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություններ տվեց կառավարությանը: Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել […]
11:46 15.02.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Հիմնական զեկուցողը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, իսկ նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Մի կարևոր խնդրի մասին կուզեի անկեղծ կիսվել ձեզ հետ, խնդիրը հատկապես […]
11:32 15.02.2019
Բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, և անհրաժեշտ է մշակել մեխանիզմ, որ սեզոնային, ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացիները չզրկվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հանձնարարեց Նիկոլ Փաշինյանը։ Մյուս հանձնարարականով Փաշինյանը հրահանգեց հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձով, հասցեով, ընկերություններով։ Մյուս հանձնարարականը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր միաժամանակ և՛ նպաստ են […]
11:28 15.02.2019
Կառավարության ծրագրի՝ Ազգային ժողովում հավանության արժանանալուց հետո կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մշակելու են այդ ծրագրից բխող միջոցառումների ծրագիր, սակայն դրանից զատ կազմվելու է նաև տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց դրանք․ վերանայել բոլոր ներդրումային ծրագրերը, կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ մշակել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդրի լուծման […]
00:47 15.02.2019
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր»-խմբ.) հետ է ուղարկել Թուրքիայից Կալնինիգրադ շրջան ներկրված 19 տոննա խնձորը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աղբյուրը հայտնում է, որ Ռուսաստան արտահանված խնձորի պարենային անվտագության սերտիֆիկատը կեղծ է եղել։ Նշենք, որ նախկինում ևս նման դեպքեր գրանցվել են: Վերջին անգամ Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված մանդարինն ու նարինջը։
00:20 15.02.2019
Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ իրենք ցանկություն ունեն աջակցելու զարգացող երկրներին վերադարձնել օրենքով իրենց պատկանող միջոցները: «Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր […]
18:39 14.02.2019
Առևտրականների բողոքի ակցիաները շարունակելու որոշմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց քաղաքապետարանի դիրքորոշումը բարձրացված հարցի վերաբերյալ: «Քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է, քաղաքում փողոցային առևտուր չի լինելու, քաղաքում մայթի վրա դրված արկղերով, անկանոն, ապօրինի առևտուր չի լինելու»,- շեշտեց Կարապետյանը: Հարցին, թե առևտրականներին պատասխանել են` քննարկում է լինելու տաղավարների վերաբերյալ, ինչը ժամանակ […]
17:50 14.02.2019
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակին վերջնական լուծում Երևանի քաղաքապետարանը դեռ չունի: Այս պահին նախկին տնօրեն Էլբակ Թարփոշյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել և նրան փոխարինող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը համատեղ իրականացնում են ավտոբուսային պարկի ղեկավարումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Մեզ հետ զրույցում նա, որն այսօր առավոտից գտնվել է […]
17:45 14.02.2019
Այսօր դարձյալ բողոքի ցույց են անցկացրել փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները, ովքեր նախ` հավաքվել են կառավարչության առջև, որից հետո գնացել Երևանի քաղաքապետարան: «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մարդաշատ վայրերում կառուցվեին տաղավարներ, որպեսզի մարդիկ անցնեին հարկային դաշտ և նորմալ պահմաններում աշխատեին: Ամիսուկես անց լսում ենք՝ քննարկում կլինի, կլինեն պատասխաններ: Այսօր, եթե մեր պետությունը չի կարողանում ապահովել արժանապատիվ […]
17:34 14.02.2019
Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել համապատասխան հաշվարկներ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր հարկման համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր ունենալու պատճառով չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ, ՊԵԿ-ը փետրվարի 22-ին` ժամը 11:00-ին, […]
15:06 14.02.2019
Երևանի «Փյունիկ»-ը Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում մրցում է Վոլգոգրադի «Ռոտոր»-ի հետ: A խումբում երկրորդ տուրից հետո «Ռոտոր»-ը վաստակած 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկ»-ը 2 միավորով գտնվում է երկրորդ տեղում: «Ռոտոր»-«Փյունիկ»՝ ուղիղ հեռարձակում:
15:03 14.02.2019
Կառավարության ծրագրում թվեր են պետք, որպեսզի հետո հնարավոր լինի մշտադիտարկում իրականացնել: Այս մասին խորհրդարանում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե չկան այդ հնարավորությունները, ուրեմն մշտադիտարկումը չի լինելու: Հիմա ծրագրի մասին. այստեղ շատ է խոսվում նախկին իշխանությունների մասին: Ինձ մոտ մոտեցում կար, որ հեղափոխությունից հետո այդ թեման փակվելու է, էլ չենք շարունակելու խոսել նախկինների […]
15:02 14.02.2019
Ա. Գլազը նաև հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները արտահայտվել են հօգուտ Բելառուսի թեկնածուի նշանակման:
14:24 14.02.2019
Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ոլորտում կատարվող փոփոխությունները, մասնավորապես տնօրենի փոփոխությունը, հարուցել է վարորդների դժգոհությունը, ինչի հետևանքով էլ նրանք որոշ ժամանակով դադարեցրել էին իրենց աշխատանքը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետը բավական երկար զրույց է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել է ապագայի պրոյեկտները, հավաստիացրել է, որ գործող աշխատակիցների համար ոչ […]
14:03 14.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը փետրվարի 14-ին խորհրդարանում ելույթ ունենալիս ընդհանրացրեց ՀՀ կառավարության ծրագրի հասցեին հնչող քննադատական արտահայտությունները: Նա նշեց՝ քննարկման հիմնական թեման հետևյալն էր՝ ծրագիրը հեղափոխակա՞ն է, թե՞ հակահեղափոխական, զգուշավո՞ր է, թե՞ ոչ զգուշավոր, համարձա՞կ է, թե՞ ոչ: «Տպավորություն է, որ կառավարության բերած ծրագիրը փորձում են անվանել «ոչ հեղափոխական», մենք էլ փորձում ենք […]
13:21 14.02.2019
Կառավարության ծրագրի քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Այս մասին խորհրդարանում՝ ելույթի իր հատվածում, խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Շատ քիչ առաջ ընդդիմությունն իշխանություն դառնալով` ո՞նց է այդքան արագ դառնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողական: Զարմանում եմ՝ այդ կարճ ժամանակահատվածում ո՞նց են մարդիկ սկսում ձեռ առնելով, տարբեր նեյրոլինգվիստիկ բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռ առնել […]
13:16 14.02.2019
«Մեր դիրքորոշումը եղել է հստակ և այս պահին էլ փոփոխություն չկա: Եթե մեր մոտեցումներն ընդունելի չեն լինի, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին»,- փետրվարի 14-ին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ խմբակցության անդամը կրկին բարձրաձայնեց խմբակցության մտահոգությունները՝ կապված ԱԺ ներկայացված կառավարության ծրագրի հետ: Խմբակցությունը անհրաժեշտ է համարում կոնկրետ մատնանշել […]
12:16 14.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ հասարակայանության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝ շեշտադրելով ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար […]
11:26 14.02.2019
Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց այդ ծրագրում ցուցանիշների կարևորության մասին, քանի որ դրանց միջոցով է հնարավոր լինելու գնահատել ծրագրի կատարման ընթացքը։ Նա օրինակով բացատրեց, որ հարևան Վրաստանում հեղափոխությունից հետո աղքատության մակարդակը չի նվազել, և կառավարությունը գոնե մեկ տոկոս աղքատության նվազման ցուցանիշ պետք է ասի, ոչ թե անորոշ ձևակերպումներ տա։ […]
11:08 14.02.2019
Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ: Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը: Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք` – ապահովագրական շուկայի մասնագետ, – գյուղատնտեսական արտադրության մասնագետ, – վնաս գնահատող, – գյուղատնտես, – այգեգործ, – ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ, – գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ, – ֆինանսական հաստատությունների մասնագետ և […]
10:58 14.02.2019
Խորհրդարանում ելույթի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին և նշել դրա խոցելի կետերը: «Երեկ իշխանական պատգամավորներից մեկն իր ելույթներում ընդդիմությանը մեղադրում էր անընդհատ խոսելու մեջ, թե բա՝ արդեն գործելու ժամանակն է: Մեր գործը խոսելն է, ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրն անի, մենք էլ վերահսկենք նրանց աշխատանքը: Այս փաստաթուղթն ապառազմավարական, […]
10:56 14.02.2019
Խորհրդարանում ելույթների ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը խմբակցության անունից առաջարկություն արեց: «Մասնավորապես առաջարկում ենք ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որտեղ կամրագրվեն ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիսկերը, ծրագրի իրականացման կոնկրետ գործիքակազմը, մեխանիզմները և, ըստ տարիների, պարտականությունները մինչև 2023 թվականը: Ինչպես ենք պատկերացնում. ծրագրում արձանագրվում է պետության կողմից ֆինանսավորվող՝ ըստ պարտականությունների և ըստ […]
10:53 14.02.2019
Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն և բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը: Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային […]
22:43 13.02.2019
Դոնալդ Թրամփի երկամյա նախագահության շրջանում ԱՄՆ-ի արտաքին պարտքը ավելացել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով: Այժմ պարտքը կազմում է 22.01 տրիլիոն դոլար: Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների` ԱՄՆ-ի պետական պարտքը 2017-ի ՀՆԱ-ի 108 % -ից 2023-ին կհասնի ՀՆԱ-ի 117%-ի: Ընթացիկ պարտքային խնդիրները համարվում են 2007–2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք: […]
19:24 13.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալավերդու մետալուրգիական գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից անժամկետ փակել են երկաթգիծը` պահանջելով հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Բողոքի այս ակցիայից առաջ գործարանի աշխատակիցները նամակ են գրել ՀՀ վարչապետին, իրենց ձեռքով այն հասցրել կառավարություն՝ նախապես հայտարարելով նաև, որ արձագանք չլինելու դեպքում սկսելու են բողոքի ակցիաները: Բանն այն է, որ մետալուրգիական գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում […]
18:02 13.02.2019
2019թ. Հայաստանում գազի գինը չի բարձրանալու: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով իր նախկին հայտարարությունները: Հարցին՝ եթե ծախսերի կրճատման հնարավոր ուղիները չգտնվեն, մտավախություն չունի՞, որ ներքին պարտք է կուտակվում, կա՞ պատկերացում՝ ինչպես է այդ հարցը լուծվելու, Փաշինյանն արձագանքեց. «Ես Ձեր մտքերի ընթացքը, անկեղծ ասած, չեմ հասկանում, ո՞վ ասաց, որ ներքին պարտք է […]
16:26 13.02.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում անդրադարձավ Կառավարության ծրագրում թվերի ու չափելի ցուցանիշների բացակայությանը: «Վերջերս խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից մեկը հայկական եթերներից մեկի ժամանակ խիստ վիրավորվեց, երբ իրեն իրազեկեցին, որ իրենք իշխանություն են, տիկինը հեղափոխական վճռականությամբ հայտարարեց, որ իրենք իշխանություն չեն, նոր Հայաստանում իշխանությունը բացառապես և միայն ժողովուրդն է, և խստորեն հորդորեց լրագրողին […]
16:15 13.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը փետրվարի 13-ին խորհրդարանում խոսեց տարածքային համաչափ զարգացման ու ինքնակառավարման ոլորտների մասին: Նա ասաց, որ այդ հարցը Խորհրդային միությունից հետո 30 տարի ծառացել է բոլոր կառավարությունների առջև, խոսել են համաչափ զարգացումից, բայց «ձայն բարբառոյ յանապատի»: «Ստացվել է մեծ գլուխ և փոքր մարմին, որ չի կարող պահել մեծ գլուխը. մայրաքաղաքը […]
16:06 13.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց՝ քննարկումների որակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ծրագիրը շտկումների կարիք ունի: Նա ծրագրի մասնագիտական կողմն ու քաղաքական նպատակներն առանձնացրեց: «Քաղաքական հեղափոխության սպասումները, փոփոխությունների ակնկալիքը, սոցիալական խնդիրների լուծումը բավարարո՞ւմ են ժամանակային առումով, թե՞ կարող է այս վեկտորը բռնենք մինչև 2023թ., հետո հանկարծ պարզվի, […]