12:43 12.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ արձագանքեց քննադատություններին, թե ինչու են այս ծրագրում թվային ցուցանիշները այդքան քիչ:
«ՀՀ կառավարության այնքան քննադատված ծրագիրը հարուստ չէ թվային ցուցանիշներով, իսկ եղած թվային ցուցանիշները բավական համեստ են, սրա պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին և քանի հոգի կորոշի օգտվել այդ նույն հեղափոխության հարթակի ընձեռած հնարավորություններից: Մենք հավատում ենք, որ այդ քաղաքացիները լինելու են 100 հազարավոր, միլիոնավոր, հավատում ենք լրջորեն և խորապես, բայց չենք պատրաստվում կանխատեսումներով վիրավորել նրանց կամքի ազատությունը»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ նույն կերպ ոչ մի թվային և ժամանակային ցուցանիշ չկար «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման հիմնարար փաստաթղթում, որը, ստեղծված լինելով 2013թ., դարձավ 2018թ. հեղափոխության գաղափարական հենքը: Նա ասաց՝ այդ փաստաթղթի հրապարակման ժամանակ էլ իրենց հարցնում էին՝ լիբերա՞լ են, թե՞ սոցիալիստ, սոցիալ-դեմոկրա՞տ, պահպանողակա՞ն, թե՞ կոմունիստ, երբ պատասխանում էին, թե այդ կատեգորիաները մեզ չեն հետաքրքրում, քանի որ իրենց հետաքրքրությունը այլ հարթության մեջ է, իրենց համարում էին քաղաքական դիլետանտ:
«Ինչ-որ մարդիկ 200 տարի առաջ որոշել են, որ մենք 2013-ին եթե ստեղծենք քաղաքական միավոր, մեր ընտրությունը սա՞ է, մենք ասացինք, որ այլ հարթությունում ենք գործելու, մեզ վրա ծիծաղում էին, և տեղի ունեցավ այն, ինչ Մահաթմա Գանդին մի առիթով ասել էր՝ սկզբից քեզ վրա ծիծաղում են, հետո դու հաղթում ես, հիմա էլ մեր տնտեսական ծրագրի վրա են ծիծաղում»,- նշեց Փաշինյանը:
19:20 19.05.2025
Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան տեղեկացրել է, որ կատալոնական թիմի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Լամինի հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է, մնում է միայն պաշտոնական ստորագրումը: Նա հանճար է, որը վայելում է «Բարսելոնայում» իր խաղը: Նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ հեշտ է բանակցելը: «Բարսելոնայում» մենք խաղացողներին […] ...
19:16 19.05.2025
Դատախազական ակտերի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ շինարարական և այլ ծառայությունների մատուցմամբ զբաղվող 18 տարբեր ընկերություններ, 2023-2024 թվականների ընթացքում, առանց իրական ապրանքաշրջանառության դուրս գրված կեղծ հարկային հաշիվները ներառել են ընկերությունների ԱԱՀ հաշվետվություններում: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ ընկերությունները ստացել են ԱԱՀ-ի դեբետային գումարները […] ...
19:06 19.05.2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկվել են Վրաստանի սահմանով կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նախարարը ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են հետևողական և ամենօրյա աշխատանքներ։ ...
18:54 19.05.2025
«Բարսելոնայի» 2 խաղացող չեմպիոնական շքերթի ժամանակ ընկել է28-րդ անգամ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո «Բարսելոնան» ավտոբուսով չեմպիոնական շքերթ է կազմակերպել: Այն սկսվել է «Կամպ Նոու» ստադիոնից և ավարտվել Բարսելոնայի հաղթակամարի մոտ: Շքերթին ներկա է եղել ավելի քան 670 000 երկրպագու: Տոնակատարության ժամանակ կատալոնական ակումբի խաղացողներ Ինյիգո Մարտինեսն ու Ռոնալդ Արաուխոն անզգուշաբար ընկել են, ինչը զվարճացրել է խաղընկերներին: Արաուխոն ընկել է, երբ փորձել […] ...
18:49 19.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Իսպանիայի դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ «Իսպանիան Եվրոպայի մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկն է, և մենք հանձնառու ենք անել լավագույնը՝ այս հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար՝ հիմնվելով մեզ միավորող […] ...
18:42 19.05.2025
Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրելԱնչափահասների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների և պատասխանատվության բարձրացումը գտնվում են ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում մայիսի 15-ին Սյունիքի մարզի պարեկները այցելել են Կապանի թիվ 6 մանկապարտեզ՝ «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոններ» թեմատիկ շաբաթվա շրջանակում։ Հանդիպման նպատակն էր երեխաներին տարիքին համապատասխան կերպով ծանոթացնել ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ձևավորել վարորդի […] ...