Հասարակության մի ստվար զանգված կզրկվի փաստաբանների ծառայությունից օգտվելու հնարավորությունից. Էլինար Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.4 oC

Հասարակության մի ստվար զանգված կզրկվի փաստաբանների ծառայությունից օգտվելու հնարավորությունից. Էլինար Վարդանյան

12:02 08.02.2019

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հարկային նոր օրենսգրքին, դրա շուրջ քննարկումներին ու հետևանքներին: «Հարկային նոր օրենսգիրք. լուծումներ, թե նոր խնդիրներ» վերտառությամբ գրառման մեջ նշված է.

«Ամփոփելով Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, և քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, և հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում եմ առանձնացնել հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններին հարկմանը վերաբերող դրույթը, որն ավելի շատ հարց, քան լուծում է առաջարկում։

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերը նշված ծառայությունները տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ, շրջանառության հարկի փոխարեն վճարելու են ավելացված արժեքի հարկ:

Ի՞նչ հետևանքների կբերի սա. այս հարցին անդրադարձան բազմաթիվ փաստաբաններ: Իհարկե առաջին հերթին կբարձրանան մատուցվող ծառայությունների գները։ Արդյունքում հասարակության մի ստվար զանգված կզրկվի փաստաբանների ծառայությունից օգտվելու հնարավորությունից: Իսկ փաստաբանների ծառայությունից օգտվում են հասարակության ամենատարբեր շերտերը և հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների և հարցերի վերաբերյալ ստանում են ծառայություններ:

Այստեղ եմ ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Ֆինանսների փոխնախարարի զավեշտալի հայտարարությանն այն մասին, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ «Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։

Կամ փոխնախարարը ծանոթ չէ փաստաբանների գործունեությանը, կամ էլ պարզապես չի պատկերացնում ինչ է մարդու իրավունքներն ու դրանց պաշտպանությունն, ընդհանրապես։ Քաղաքակիրթ երկրներում այսպիսի հայտարարության համար փոխնախարարն իհարկե պատասխան կտար, քանի որ հասարակությունը հանցագործների և ոչ հանցագործների բաժանելը շատ վտանգավոր մոտեցում է։ Իսկ ու՞ր մնաց մարդու բացարձակ արժեք լինելու մասին սկզբունքը։

Ո՞րն է փոփոխության նպատակը: Կարելի է ենթադրել, որ փոփոխությունն ուղղված է փաստաբանության ինստիտուտի թուլացմանը, եթե բացառենք շրջանառվող լուրերն այն մասին, որ այս կերպ վրեժխնդիր են լինում այն անհարմարությունների համար, որ պատճառում են փաստաբանները հնչեղություն ունեցող տարբեր գործերով հանդես գալիս կամ «միջին խավին» գրագետ իրավական լուծումներ առաջարկելիս։

Հարկային օրենսգրքի վերը նշված փոփոխությունը հարվածի տակ են դնում հասարակության կարևոր ինստիտուտի գործունեությունը՝ փաստաբանական կառույցի, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություն մատուցող բազմաթիվ փոքր և միջին ընկերություններին: Այս փոփոխություններից ստացված օգուտներն այնքան չնչին կլինեն հասցված վնասների համեմատությամբ:

Դատաիրավական համակարգի անկատարության և իրավապաշտպան կազմակերպությունների գրեթե կազմալուծված իրականության պարագայում, այսօր կայանում է փաստաբանական ինստիտուտը, և պայքարի առաջին գծում են հայտնվում պրոֆեսիոնալ և հետևողական փաստաբաններ: Եթե դա էլ կոտրվի, ապա դա կբերի իրավական համակարգում ամենաթողության»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

23:17 19.05.2025

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն: Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։ Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց չէր […] ...

Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ

23:10 19.05.2025

Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։ ...

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

22:57 19.05.2025

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լևոն Լևոնյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Լևոնյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: ...

Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունը

22:48 19.05.2025

Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունը

Նոր լարվածություն է նշմարվում Թբիլիսիի ու Բաքվի միջև հարաբերություններում: Ադրբեջանցի սահմանապահները կրկին արգելել են վրացի ուխտավորներին այցելել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիդ Գարեջի վանական համալիր: Հիշեցնենք, որ այն վրացական եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանցիները վաղուց արդեն այդ վրացական, միջնադարյան համալիրը հռչակել են աղվանական, ինչպես […] ...

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

22:39 19.05.2025

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ագզայի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 31-ամյա հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ստացել է նաև առաջնության գլխավոր ռմբարկուի մրցանակը։ Հայ ֆուտբոլիստը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում Սլովակիայի ավարտված առաջնությունում 30 խաղում 20 գոլ է խփել ու գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել իր […] ...

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

22:28 19.05.2025

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ՝ 9-ը 9-ի դիմաց գերիների փոխանակման հարցը։ «Նշվել է […] ...

BACK_TO_TOP