TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.85 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կարևոր է ձևավորել միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու համար․ կառավարության ծրագիր

19:39 06.02.2019

Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաև աղքատության հաղթահարման առանցքային պայման է. գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր և շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի՝ տնտեսական բաժնի ներածության մեջ։ «Կարևոր է ձևավորել […]

̰
Գնաճը չափավոր մակարդակում է. Արտակ Մանուկյան

19:15 06.02.2019

Գնաճը գտնվում է չափավոր մակարդակում, դրանից պետք չէ վախենալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը և ընդգծեց, որ դա սովորաբար տնտեսական աճին զուգակցվող երևույթ է: «Այլ հարց է, որ կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ եկամուտների ավելի առաջանցիկ տեմպերով աճ գրանցի: Օրինակ, եթե ունենք 1.7% գնաճ, ուրեմն պետք է փորձենք […]

̰
Ո՞ր դեպքերում է հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը 60 000 դրամ. ՊԵԿ պարզաբանումը

18:31 06.02.2019

Ի գիտություն հարկ վճարողների՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել` 1) 60000 դրամ` ա. այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր […]

̰
Թուրքական դատարանը հայկական «Սանասարյան տան» շենքը որոշել է վերադարձնել պետությանը

18:21 06.02.2019

Թուրքիայում վճռաբեկ դատարանը հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում է կայացրել: Այսպիսով՝ շենքն այսուհետև պատկանելու է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը, գրում է Ermenihaber-ը: Այս վճիռը 2017թ. նույն դատարանի կողմից կայացված որոշման տրամագծորեն հակառակ վճիռն է: Պոլսի հայոց պատրիարքության նախաձեռնած դատական գործընթացի շրջանակներում 2017թ. վերոնշյալ դատարանի կայացրած որոշմամբ պետության կողմից ժամանակին խլված […]

̰
Կառավարությունը գույքագրելու է Սպիտակի երկրաշարժից հետո տնակներում բնակվողների բնակարանային խնդիրները

17:22 06.02.2019

«Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է  1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները գույքագրելը՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին»,- այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Ըստ ծրագրի՝ կառավարությունը նաև հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց […]

̰
Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը

17:14 06.02.2019

«Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը»,- այս մասին ասվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Այս նպատակի իրագործման համար կառավարությունը առանցքային նշանակություն է տալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերմանը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացմանը: Նշանաբանի ոճով նշվում է, որ աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական […]

̰
Երևանի 2018թ. բյուջեն ներկայացվել է հանրային քննարկման

16:34 06.02.2019

Մայրաքաղաքի բնակիչներն արդեն այսօրվանից հնարավորություն ունեն ծանոթանալու Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվություններին: Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացվել են նաև կատարված աշխատանքների ընդհանուր ծավալները: Անդրադառնալով բյուջեի տնտեսումներին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ 2018-ի ընդհանուր տնտեսումը կազմել է ավելի քան […]

̰
Իրաքը մտադիր չէ աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում

16:18 06.02.2019

Իրաքը չի դառնա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության մասնակիցը: Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդել Մահդին՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի հետ հանդիպման ժամանակ: «Իրաքը երբեք չի միանա Իրանի կամ ցանկացած այլ պետության դեմ պատժամիջոցների ռեժիմին»,- վարչապետի խոսքը մեջբերել է նրա մամուլի խոսնակը: Իրաքի իշխանության ղեկավարը «բարձր է գնահատել հարաբերությունների զարգացումը» […]

̰
Շիրակի մարզի բոլոր ռեսուրսներն օգտագործվելու են ի շահ մարզի. մարզպետ

14:58 06.02.2019

«Կենտրոնում կպահենք մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարզի զարգացումն ապահովելու հիմնական գործիքը ներդրումային ֆոնի բարելավումն է լինելու: Այն մարդիկ, որոնք որևէ կերպ որևէ ներդրում են անում մարզերում, իրենք պիտի պետության անմիջական աջակցությունը զգան»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Հայտնի է, որ անօթևանների խնդրի հետ կապված Շիրակի մարզպետարանում աշխատանքային խումբ […]

̰
Կառավարության ծրագիրը միտված է մրցունակ ու ներառական տնտեսություն կառուցելուն. Մհեր Գրիգորյան

14:32 06.02.2019

Կառավարության ծրագրի նախագծում արտացոլված են կառավարության հիմնական նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև առանցքային սկզբունքները և արժեհամակարգը: Գործադիրի նիստին այսպես ներկայացրեց կառավարության ծրագիրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ծրագիրը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ ու ներառական տնտեսություն կառուցելուն: Բոլոր նախարարները ակտիվ մասնակցել են ծրագրի աշխատանքներին»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանն […]

̰
Գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը կառավարության ծրագրում է

13:19 06.02.2019

Կառավարության ծրագրի նախագծում է գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումը։ Այս ծրագիրը, ըստ փաստաթղթի, պետք է իրականացվի առաջիկա 5 տարում։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծի այն բաժնում, որտեղ ներկայացված են գործադիրի 4 հիմնական խնդիրները։ Դրանց թվում է նաև հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը, որը բաժանված է հետևյալ ենթախնդիրների․ Հայաստանի Հանրա­պետության ճանապարհների որակի շարունակական բարձրա­ցումը, […]

̰
Դանդաղ, ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը կառավարության ծրագրում է

13:08 06.02.2019

Այսօր հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որում ի թիվ այլ հիմնական խնդիրների, հիշատակվում է պետական կառավարման արդյունավետության բարձրացումը։ Այս խնդիրն էլ ծրագրում  բաժանված է ենթախնդիրների․ կրկնվող գործառույթների վերհանումը՝ դանդաղ, ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, տարբեր պետական հիմնարկներում և ստորաբաժանումներում իրականացվող միևնույն տեսակի գործառույթների կենտրո­նացումը և մեկտեղումը, գործառույթների ծախսատարության գնահատումը և դրա նվազեցմանն ուղղված շարունակական […]

̰
Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը՝ կառավարության համար 1 խնդիր

12:44 06.02.2019

Գործադիրի այսօրվա նիստում քննարկվել է կառավարության ծրագիրը, որի մեջ առաջիկա 5 տարվա աշխատանքների համար ամփոփված է 4 խնդիր․ Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, Մարդկային ներուժի զարգացումը, Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը։ Առաջին խնդրի՝ տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնման համար նախատեսված են նաև ենթախնդիրներ․ ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական […]

̰
«Վեոլիա ջուր»-ը տուգանվեց 10 մլն դրամով, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն նախազգուշացվեց

12:32 06.02.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում 10 մլն դրամով տուգանել է «Վեոլիա ջուր» ընկերությանը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի […]

̰
Աջ ղեկով մեքենաների հարցը կքննարկեն կառավարության հաջորդ նիստին

11:43 06.02.2019

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին և ցանկանում էին ճշտել, թե ինչու կառավարության այսօրվա նիստում չի ներառվել աջ ղեկի հետ կապված հարցը: «Նախագիծն անցած հինգշաբթի պետք է լիներ կառավարության օրակարգում, բայց չեղավ: Մենք հավաքվեցինք էստեղ ու մեզ ասացին, որ անպայման ընդգրկված է լինելու էսօրվա նիստին: Հիմա էլի օրակարգում չկա, խոսել […]

̰
««Գազպրոմ Արմենիա»-ն ստիպված կլինի վերանայել իր ներդրումային քաղաքականությունը». Վահե Դավթյան

23:58 05.02.2019

Հունվարի 1-ից սահմանին գազի գնի թանկացման արդյունքում Հայաստանը ստիպված կլինի իրականացնել կոմպենսացիոն քաղաքականություն, նման կարծիքի է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փորձագետն անդրադարձել է հարցին, թե ինչպես կանդրադառնա գնի թանկացումը երկրի արտաքին պարտքի ծավալի վրա, և որքան ժամանակ Հայաստանը կկարողանա զսպել գները ներքին շուկայում: Խոսելով պարտքի մասին՝ փորձագետը շեշտել է, որ դեռևս […]

̰
Փոքր և միջին ձեռնարկատերերը ՀԴՄ մեքենաները ձեռք կբերեն 60 հազար դրամով․ Դավիթ Անանյան

20:10 05.02.2019

«Հրամանով սահմանված էր 160 հազար դրամ, և մենք առիթ ենք ունեցել ասել, որ այդ վաճառքի գինը ինքնարժեքին խիստ մոտարկված է: 2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդնի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր էր փոքր ու միջին հարկ վճարողների համար, այստեղ սոցիալական որոշակի խնդիրների բախվեցինք և անհրաժեշտություն եղավ որոշում կայացնելու, թե արդյո՞ք կառավարությունը ի զորու է այդ 158 հազար […]

̰
Բնապահպանը պահանջում է քրգործ հարուցել ջրային ավազանի գերշահագործման փաստի առթիվ

19:35 05.02.2019

Այսօր տեղի ունեցած հանրային բնապահպանական դատավարության ընթացքում «Հայկական բնապահպանական ճակատ» ՀԿ ղեկավար, բնապահպան Լևոն Գալստյանը ներկայացրել է այն պատճառները, որոնց արդյունքում ստորգետնյա արտեզյան ջրային ավազանը հայտնվել է ջրային պաշարների սպառման վտանգի առջև, խոսել է նաև պետական պաշտոնյաների կողմից այդ գործում ունեցած դերի մասին: «ՀՀ պետական որոշ կառույցներ և պետական պաշտոնյաներ թույլ են տվել այնպիսի խախտումներ, […]

̰
«Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծը կառավարությունում հավանաբար կքննարկվի մեկ ամսից. ԱՆ խոսնակ

19:15 05.02.2019

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը: Այս պահին ընթանում են նախագծի շուրջ քննարկումներ, որոնց մասնակցում են տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նախագծի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որը ևս մասնակցում է քննարկումներին: «Գոյություն ունի ձևի […]

̰
Քաղաքապետը կարևոր է համարում էլեկտրական տրանսպորտի զարգացումը

17:53 05.02.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել, մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման […]

̰
«Իջևան» ԲԿ-ի նախկին տնօրենը աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար դոլար. ՔԿ

16:51 05.02.2019

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը […]

̰
Ձկնաբույծները խնդրում են, որ իրենց անունները չկապեն օլիգարխների հետ

16:43 05.02.2019

Ձկնաբույծները համաձայն չեն, որ իրենց պատճառով է Արարատյան դաշտավայրը հայտնվել անապատացման վտանգի առջև: Այսօր տեղի ունեցած բնապահպանական դատավարության ժամանակ «Ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը հակադարձեց բնապահպան Լևոն Գալստյանի այն փաստարկներին, թե արտեզյան ջրերի գերշահագործման պատճառը ձկնաբուծարաններն են: Նա իր խոսքը հիմնավորեց հետևյալ կերպ. «Հիմա բնապահպանության նախարարությունը հաստատեց, և կառավարությունը ընդունեց, որը կտանի կործանման ձկնաբուծարանները: […]

̰
Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը կսպասարկի Երևան-Գյումրի երթուղին

14:34 05.02.2019

2019 թվականի հունվարին Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը: Համապատասխան տեխնիկական աշխատանքից հետո էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում: Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է […]

̰
Նախկին իշխանությունները գերշահագործել են արտեզյան ջրային պաշարները. էկոլոգ-իրավաբան

14:30 05.02.2019

Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.am-ը, այսօր տեղի է ունեցել առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման […]

̰
Մհեր Գրիգորյանը ՎԶԵԲ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները

14:13 05.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի նման գործընկերոջ հետ համագործակցության զարգացումն և ողջունել Բանկի կողմից հատկապես մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը: Մատտեո Պատրոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի բարի խոսքերի համար, ներկայացրել է […]

̰
1.8 մլրդ խմ ջուր է վերցվել արտեզյան ավազանից. հանրային դատավարություն

13:31 05.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: «Դատավարությունում», այսպես ասած, մեղադրող կողմը բնապահպան Լևոն Գալստյանն է, որն ասել է, որ ջրառը ավազանից երկու հազարականների սկզբից սկսած եղել է նորմայից ավելի, ինչի հետևանքով ջրային ավազանի դրական ջրերի մակարդակը իջել է 15 անգամ: «Դատավարությունում« […]

̰
ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը հանվում է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ

13:18 05.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  տեղեկացրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված որոշ հարցեր: «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն […]

̰
Այսօր մեկնարկելու է բնապահպանական՝ հանրային առաջին դատը

11:40 05.02.2019

Այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Բանն այն է, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետին ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել գազի թանկացման բեռը. «Ժամանակ»

09:19 05.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար: ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտարարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, և այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին: Ոլորտին մոտ կանգնած մեր […]

̰
Փողոցում առևտուր անել ցանկացողները նամակ են փոխանցել ՀՀ վարչապետին

19:05 04.02.2019

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել փողոցներում մինչև հունվարի 1-ը առևտուր կատարած անձինք: Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը հունվարի 1-ից արգելել է առևտրի այդ տեսակը և առաջարկել առևտուրն իրականացնել փակ տարածքներում: Հավաքվածներն այսօր նաև նամակ են փոխանցել ՀՀ վարչապետին: Կառավարության ներկայացուցիչներից մեկն է նամակը ներս տարել: Հիշեցնենք` ակցիայի մասնակիցները պահանջում են կա´մ իրենց […]

̰
BACK_TO_TOP