TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.88 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերին Արտաշատ համայնքի ղեկավարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ

18:20 04.02.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ռեստորանային […]

̰
Պետությանը պատճառվել է ընդհանուր 269 մլն դրամից ավելի վնաս. ոստիկանության բացահայտումը

18:17 04.02.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։ Դրանց հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական […]

̰
Մի´ ակնկալեք արագ առաջընթաց. Կարասինը` Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին

17:49 04.02.2019

Ռուսական կողմը պատրաստ է լուրջ տեխնիկական և նյութատեխնիկական աշխատանքներ իրականացնել «Մաքսային վարչարարության մեխանիզմների և ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» վրաց-ռուսական համաձայնագրի իրականացման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում: Խոսքը վերաբերում է միջանցքներին, որոնք ըստ 2011 թ. վրաց-ռուսական պայմանագրի` պետք է անցնեն Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող […]

̰
Շուկայում կատարել եմ 3000 դրամի վաճառք, փողոցում` 30.000-ի. առևտրականները համեմատում են փակ ու բաց տարածքների առևտուրը

17:29 04.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել մինչև հունվարի մեկը փողոցային առևտրով զբաղվող  անձինք՝ պահանջելով կա՛մ իրականացնել խոստումը՝  իրենց համար խոստացված բացօթյա տաղավարները կառուցել, կա՛մ թույլ տալ հին մեթոդներով առևտուր իրականացնել փողոցներում: Ակցիայի մասնակիցները պնդել են` փակ տարածքներում`շուկաներում, առևտուր չկա, փոխարենը տաղավարների համար սահմանված գինն է բարձր՝ 2000-ից 3000 դրամ: «Փողոցային առևտրով զբաղվող […]

̰
Արարատ Միրզոյանը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

17:15 04.02.2019

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը հանդիպել է Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին՝ քննարկելու Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության հետագա զարգացման ուղիները: Քննարկվել են  նաև ԱՄՆ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի միջև հնարավոր համագործակցության ոլորտները: Ներկայումս ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ Ազգային ժողովին ԱՄՆ ՄԶԳ-ի 8 միլիոն դոլար արժողությամբ քառամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային […]

̰
Աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության հաջորդ նիստի օրակարգում կլինի. Զոհրաբ Իգիթյան

16:52 04.02.2019

Նախորդ հինգշաբթի օրը` կառավարության նիստից առաջ, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ վստահեցնելով, որ իրենց խոստացել էին հարցը օրակարգում ներառել, բայց ներառված չէ: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 2-ին կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից։ «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ […]

̰
Կառուցված տաղավարներում էլ թույլ չեն տալիս առևտուր իրականացնել. առևտրական

16:37 04.02.2019

Այսօր կառավարության դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ փողոցային առևտրով զբաղվողներից մեկը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Երևանի Էրեբունի համայնքում  քաղաքապետարանի աշխատակիցների հետ համաձայնության գալով` իրենք տաղավարներ են պատրաստել, բայց հետո արգելել են նաև այդ տաղավարներում առևտուր իրականացնել: «Սարքեցինք իրենց ասածով, իրենց նախագծով բարձր տաղավարներ: 10, 15 հոգու համար մենք երեքով սարքեցինք, մի օր դրեցինք, […]

̰
Վարագ Սիսեռեանը պարզաբանել է «Նաիրիտ»-ի տարածք չինացիների մուտքը

16:35 04.02.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ ցանկանում է մի քանի բան տեղեկացնել. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ տեղեկացնում եմ հետևյալը: Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության […]

̰
Հայաստանում կերամիկայից սպասքի արտադրություն կհիմնվի

16:32 04.02.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում կերամիկայից սպասքի լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառումն անելով. «Այս սիրունությունը շուտով արտադրվելու Է Հայաստանում՝ իտալական դիզայն, հայկական արտադրանք… Հուլիսին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել […]

̰
Գյումրիում կհիմնվի կոկորդիլոսի կաշվի վերամշակման գործարան. ինչպիսին է լինելու Արարատի մարզում բացվող կոկորդիլոսաբուծարանը

16:11 04.02.2019

Արդեն հայտնի է, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է կոկորդիլոսաբուծարան հիմնել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ կոկորդիլոսաբուծարանի համահիմնադիրներից Խաչատուր Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել: Կոկորդիլոսաբուծարանի համահիմնադիրը խոստովանում է, որ դեռևս ոչ մի դրամ չի ներդրվել այս ծրագրի իրականացման համար, իրենք  դեռևս ուսումնասիրում են դաշտը և փորձում նպաստավոր պայմաններ ստեղծել: Բուծարանին կից մտադիր են  էկո այգի […]

̰
Էլի տուժում է փոքր խավը և գյուղացին. փողոցներում արգելված առևտուրը` բողոքի ակցիայի պատճառ

15:59 04.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել փողոցներում մինչև հունվարի 1-ը առևտուր կատարած անձինք: Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը հունվարի 1-ից արգելել է առևտրի այդ տեսակը և առաջարկել առևտուրն իրականացնել փակ տարածքներում: «Երկու ամիս է, ես հացի փող չունեմ, դեղի փող չունեմ: Ես իմ շուկան եմ պահանջում: Թող Պրոսպեկտի շուկան տան, էսքան […]

̰
Հայկական ԱԷԿ-ին «Ռուսատոմ»-ի մատակարարած տուրբոգեներատորը կտեղադրվի 2019թ.

15:49 04.02.2019

«Ռուսատոմ» պետկորպորացիան իրականացրել է Հայկական ԱԷԿ-ին տուրբոգեներատորի մատակարարումը։ ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, որպես այդպիսին, դա «Ռուսատոմի» կողմից մատակարարված երկրորդ տուրբոգեներատորն է։ Ինչպես հայտնում են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունից, նախագիծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել կայանի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առաջին […]

̰
Քաղաքապետարանից ինձ ասում են՝ կա՛մ գնա շուկա, կա՛մ ինչ ուզում ես արա. բողոքի ակցիա կառավարության դիմաց

13:26 04.02.2019

Փողոցային առևտրով զբաղվողներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում:  Նրանք բողոքում են փողոցում առևտուր անելու արգելքից: Բողոքի ակցիաների մասնակիցները ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա տա բոլոր խնդիրների լուծումները: Նրանց հետ հանդիպել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պայմանավորվել ակցիայի մասնակիցներից մեկի հետ, որ այսօր երեկոյանը իրեն զանգահարեն և փորձեն […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին կտարհանվի, եթե Brexit-ից հետո անկարգություններ լինեն

12:46 04.02.2019

Մեծ Բրիտանիային 2 ամսից քիչ ժամանակ է մնացել Եվրոպական միության կազմից դուրս գալու համար:

̰
Կոկորդիլոսներին տոնական սեղաններին չեք տեսնի. կոկորդիլոսաբուծարանի տնօրեն

12:10 04.02.2019

«Մենք դիմել էինք դեռևս նախկին կառավարությանը: Մեզ ասել էին՝ Տավուշի կամ Արմավիրի մարզում կարող են տարածք տալ: Հեղափոխությունից հետո արդեն սկսեցինք խոսել նոր մարզպետների հետ և այդ ժամանակ առաջարկեցին Արարատի մարզը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան բացող «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը: Նա պատմեց, որ հողը դեռ չեն գնել […]

̰
Պետական վերահսկողական ծառայությունում 2018թ. խրախուսումների գումարը կազմել է 46.038.7 հազ. դրամ

11:22 04.02.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տվյալներ է հրապարակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին: Ըստ այդմ` ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են. Ծառայության ղեկավար – 565.450 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի տեղակալ – 398.777 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի խորհրդական – 224.845 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի […]

̰
Ամռանը Գյումրին կունենա երթուղային նոր ցանց և սմարթ կանգառներ

19:30 02.02.2019

Գյումրիում  երթուղային նոր ցանց է լինելու: Ուսումնասիրություններն ու նախագծման աշխատանքներն արդեն սկսված են։ Մեկ տարի առաջ էր մեկնարկելու փոփոխությունների նախագիծը, որը հետաձգվեց փողոցաշինական ծրագրերի ուշ մեկնարկի ու անավարտ մնալու պատճառով: Քաղաքում երթուղիների սպասարկումը անհամաչափ է կազմակերպված՝ որոշ թաղամասերում տրանսպորտ աշխատում է, մյուսներում երթուղայինների թիվն է քիչ, իսկ երեկոյան ժամերին տրանսպորտը հատկապես ծայրամասային թաղամասերում չի գործում: […]

̰
Չենք փորձում միաժամանակ նստել երկու աթոռի վրա․ Փաշինյանը՝ ԵՄ և ԵԱՏՄ հետ հարաբերությունների մասին

18:10 02.02.2019

Հայաստանը չի փորձում միաժամանակ նստել երկու աթոռների վրա Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և Եվրասիական տնտեսական միության անդամակցության ընթացքում։ Այս մասին գերմանական DW լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվրոպական միությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին ու մեր առջև խնդիր չի դնում ընտրություն կատարել ԵԱՏՄ ու Եվրամիության միջև»,- ասել է Փաշինյանը։ Նա բացատրել […]

̰
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին նախազգուշացում կտա

17:36 02.02.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 6-ի նիստի օրակարգում ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» նախագիծն է: Դրանում նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Հանձնաժողովը Որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի […]

̰
2017թ. համեմատ նախորդ տարի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվն աճել է 13.3 %-ով

17:30 02.02.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2017 թվականի համեմատ նախորդ տարի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 13.3 %-ով: 2018-ին ՀՀ-ում անշարք գույքի առքի ու վաճառքի մոտ 163 հազար գործարք է եղել, ինչը նախորդ տարվա համեմատ 13,3 %-ով ավելին է: Անշարժ գույքի կասաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ քաղաքական […]

̰
Վարչապետի Գերմանիա այցի տնտեսական մասն ամփոփել է նրա խորհրդականը

17:30 02.02.2019

ՀՀ վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանը Գերմանիայում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած երկօրյա այցը, ասել է, որ Գերմանիայում տնտեսական առումով բավական դրական քննարկումներ են ունեցել։ Բոլոր հանդիպումներն էլ անցել են շատ ջերմ մթնոլորտում: «Նրանք դրական արտահայտվեցին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Սիմենս» ընկերության կողմից Հայաստանում, լավ դաշտ են ստեղծում […]

̰
ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը կտուգանի 10 միլիոն դրամով

17:22 02.02.2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 6-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու հարցը: Որոշման նախագծում ասվում է, որ հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի № 378Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ և 19-րդ կետերը խախտելու համար` ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» […]

̰
Թույլ տալ որոշ տնտեսվարողների` նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքը մարել ոչ թե 2, այլ 3 տարում. Բաբկեն Թունյանը դիմել է ՊԵԿ-ին

16:41 02.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված դժգոհություններին է անդրադարձել և առաջարկով դիմել Պետական եկամուտների կոմիտեին: «Վերջին շրջանում մեծ թվով փոքր տնտեսվարողներ են դիմում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված հարցով, նշում են, որ գինը բավականին բարձր է, և իրենց համար չափազանց դժվար է ՀԴՄ-ի համար միանվագ վճարել […]

̰
Թուրքիայի տարածքում նավթ է հայտնաբերվել

15:32 02.02.2019

Թուրքիայի տարածքում գտնվող Սիիրթ (հայկական Սղերդ-խմբ.) նահանգի տարածքում նավթ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է թուրքական yenisafak պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այն եղել է երկրի մակերևույթից 750 մետր խորության վրա՝ համանուն Սիիրթ քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա: Հաղորդվում է, որ նավթն այս տեղանքում պատահաբար է հայտնաբերվել: Այժմ այնտեղ ուսումնասիրություններ են կատարվում ՝ որոշելու՝ արդյո՞ք հնարավոր […]

̰
«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել. վերականգնել է պետությանը պատճառված վնասից 5 մլն 750 հազար դրամը

13:33 02.02.2019

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2018թ. նոյեմբերի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, առ այն,որթանգարանի  տնօրենը 2006-2018թթ. ընթացքում նույն կազմակերպությունում […]

̰
Սրանից օգտվում են նրանք, ովքեր բարձր եկամուտ ունեն. Բոստանջյանը խոսել է եկամտահարկի համահարթեցումից

10:48 02.02.2019

Եկամտահարկի համահարթեցում և իջեցում. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս թեմային անդրադարձավ Արամ Աբրահամյանի զրուցակիցը՝ տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը: «Սա մակերեսային, ոչ համակողմանի հիմնավորում ունեցած երևույթ է: Ենթադրենք` մենք ուզում ենք եկամտահարկի կտրվածքով անցնենք միասնական դրույքաչափի: Սա նշանակում է պրոգրեսիվությունը վերացնել: Ինքս, որպես երկար ժամանակ բարձր եկամուտ ունեցող անձնավորություն, կարող եմ սուբյեկտիվ ձևով մտածել՝ շատ […]

̰
Ահաբեկիչներն ավելի քան 2 մլրդ դոլարի վնաս են հասցրել Սիրիային

20:00 01.02.2019

Ահաբեկչական կազմակերպությունների զինյալները Սիրիայում իրենց գործողությունների ընթացքում հատուկ նպատակադրված ոչնչացրել են երկրի մասնավոր ու պետական արդյունաբերական օբյեկտները, դրանց տեխնիկայի մի մասը տեղափոխել են Թուրքիա։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Մուհամմադ Մաան Ջազբեն։ 2018 թվականի վերջի դրությամբ սիրիական արդյունաբերությանը այս ամենի հետևանքով, ըստ նրա, պատճառվել է 2,36 միլիարդ դոլարի […]

̰
Մենաշնորհ հիմա էլ կա, ինչպե՞ս կարող է չլինել. Վարդան Բոստանջյան

19:45 01.02.2019

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում անդրադարձել է միկրոբիզնեսը հարկերից ազատելու հարցին: «Գործունեության բոլոր այն տեսակները, որոնք սոցիալական բիզնեսի բնույթ են կրում, այսինքն՝ հազիվ մարդը կարողանում է ի տունը պահել, պարզ չի՞, նրանք ի՞նչ հարկատու: Նրանք պետք է հարկատու չլինեն, չի կարելի նման բան անել»,- ասաց Բոստանջյանը: Արամ Աբրահամյանը նրան հարցրեց՝ ինչպե՞ս […]

̰
«Իմ քայլում» սուր քննադատել են ֆինանսների փոխնախարարին. Armtimes.com

19:16 01.02.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հունվարի 30-ին հայտնած աղմկոտ կարծիքը: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Փոխնախարարը Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, […]

̰
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում

19:14 01.02.2019

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ պարբերականը, այս մասին հայտարարել է Ղրղըզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը՝ Ալմաթիում ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ: «Հայկական կողմի առաջարկով, մեկ անգամ ևս մենք նախատեսում ենք հանդիպել արևոտ քաղաքում: Եվ օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ առաջարկ եմ ներկայացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանից հետո […]

̰
BACK_TO_TOP