TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+9.9 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բակո Սահակյանը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը սահուն իրականացնելու նպատակով հանձնարարական է տվել

18:36 01.02.2019

2019 թվականի հուլիսի 1-ից Արցախում կգործարկվի բազմաստիճան կենսաթոշակային համակարգը, որտեղ գործող բաշխողական բաղադրիչին կավելացվի կուտակայինը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ըստ նախագահի՝ այդ համակարգի ներդնումը սահուն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սկսել համապատասխան իրավական դաշտի ստեղծմանն ուղղված աշխատանքները:

̰
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը

17:37 01.02.2019

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը: Ցուցակում 432 անուն է: Ընդհանուր առմամբ` քաղաքապետարանի աշխատակիցներին տրվել է 102,927,000 դրամ 13-րդ աշխատավարձ և 111,898,560 դրամ պարգևավճար: Պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի ամբողջական ցանկն` այստեղ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 27-ին ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարներին։ Նա նշել է, որ քանի […]

̰
ԵՄ ներկայացուցիչներն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրվող օժանդակության ծավալը․ Փաշինյան

17:25 01.02.2019

Փաշինյան-Մերկել համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը երկու երկրների ղեկավարներին հարցրեց, թե հաշվի առնելով Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ Եվրամիությունը պատրաստվո՞ւմ է ավելի մեծացնել ֆինանսական օժանդակությունը, և պատրա՞ստ է Գերմանիան օժանդակել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացմանը։ Երկրորդ հարցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ըստ էության, չպատասխանեց, իսկ օժանդակության մասին հարցին ի պատասխան ասաց, որ արդեն սկսել են իրականացնել այդ ծրագիրը։ […]

̰
Այս պահին տնտեսության մեջ իներցիոն բնույթ կրող զարգացումներ են. Բոստանջյան

16:44 01.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը պատմել է, թե ինչով է զբաղվում՝ հեռանալով ակտիվ քաղաքականությունից: «Քաղաքական կյանքից զատ, իմ հիմնական աշխատանքը դա է, միշտ գտնվել եմ այդ տիրույթում՝ դասախոսական և գիտական: Միևնույն ժամանակ, հետաքրքրվում եմ մեր քաղաքական ու տնտեսական կյանքով»,- ասաց Բոստանջյանը: Նրա խոսքերով՝ այս պահին Հայաստանում տնտեսական վիճակն այնքան էլ լավ […]

̰
33-ամյա տղամարդը մեղադրվում է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար

16:35 01.02.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 33-ամյա բնակչին։ Ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամների պատրաստման հանգամանքները, եղանակը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի […]

̰
Հայաստանում կհիմնվի իտալական հայտնի ապրանքանիշի արտադրամաս

16:30 01.02.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ։ Գործարարներին ուղեկցել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն։ Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Գործարարները նախարարին տեղեկացրել են, որ մտադիր են Հայաստանում հիմնել իտալական […]

̰
«Երևան» հիմնադրամից պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ 807 մլն դրամ. Արթուր Վանեցյան

16:23 01.02.2019

«Երևան» հիմնադրամի գործով հիմնավորվել է, որ հիմնադրամի կողմից գումարի մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ, մի մասը ոչ նպատակային է ծախսվել, ամբողջ այդ գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որը վերականգնվել է ամբողջությամբ ՀՀ պետբյուջե` «Երևան» հիմնադրամի կողմից: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ […]

̰
Ցայտաղբյուրների վրա փականային համակարգ կդրվի ջրի պաշարը խնայելու համար

16:16 01.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և պատմել, որ «Վեոլիա Ջուր» կազմակերպության հետ պայմանվորվել են, որ ցայտաղբյուրներից ջրի կորուստը նվազագույնին հասցնեն. Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ […]

̰
Ատոմ Ջանջուղազյանը կհրավիրվի արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության նիստին

15:52 01.02.2019

«Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ենթադրում եմ, որ կհրավիրվի «Իմ քայլը» խմբակցության նիստին՝ աղմուկ հանած պարգևավճարների համար»,- այս մասին SHANTNEWS.am-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ վստահաբար չի կարող ասել, քանի որ որոշում կայացնողը ինքը չէ: Ատոմ Ջանջուղազյանի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարը նման հրավեր չի ստացել, և […]

̰
Ջուրը ռազմավարական կարևորություն ունի. Դավիթ Բաբայան

15:23 01.02.2019

Հունվարի 31-ին կայացել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի «Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքի շնորհանդեսը: 21 տարվա աշխատանքներն ու վերլուծությունները ամփոփող գիրքը սկզբնական փուլում եղել է փակ փաստաթուղթ Արցախի ջրային պաշարների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրանց յուրացման ու աշխարհաքաղաքական նպատակներով կիրառման մասին: SHANTNEWS.am-ի եթերում Դավիթ Բաբայանը ներկայացրել է գրքի մանրամասները` նշելով, […]

̰
Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես ԵՄ և ԵԱՏՄ շուկաները կապող տնտեսական կամուրջ. վարչապետի ելույթը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում

13:20 01.02.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը Բեռլինից հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ: Հենց հիմնադրամ այցով են մեկնարկում վարչապետի այսօրվա հանդիպումները: Վարչապետին ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը գերմանացի հայտնի պետական գործիչ, իրավագետ Կոնրադ Ադենաուերի գաղափարների և սկզբունքների տարածումն է: Ազատության, արդարության և համերաշխության […]

̰
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի» լրամշակված տարբերակը

12:33 01.02.2019

ՀՀ կառավարությունը հունվարի 31-ի իր նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով էապես կբարելավվի պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման […]

̰
Առևտրային 2 բանկ երկարացրել է անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման ժամկետները

12:18 01.02.2019

Անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման ժամկետները կերկարաձգվեն: Այս քայլին են գնացել միայն մի քանի բանկեր: Սա անցած տարի կառավարության սկսած ծրագրի շարունակությունն է: Հիշեցնենք, որ գործադիրի որոշմամբ՝ մինչև 2018-ի մայիսի 31-ն անհուսալի դասակարգված վարկերի տույժ ու տուգանքները զիջվեցին այն վարկառուների համար, ովքեր բանկերի հետ հաշտեցման համաձայնագրեր և վարկի մարման նոր ժամանակացույց կնքեցին: Այս գործընթացը […]

̰
Վենեսուելան ԱՄԷ-ին 15 տոննա ոսկի կվաճառի

11:52 01.02.2019

Վենեսուելայի Կենտրոնական բանկն առաջիկայում նախատեսում է 15 տոննա ոսկի վաճառել ԱՄԷ-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով վենեսուելական աղբյուրներին: Հաղորդվում է, որ ԱՄԷ-ի իշխանությունները ոսկու դիմաց կանխիկ եվրո կվճարեն, բայց թե որքան, առայժմ չի նշվում: Ընդհանուր առմամբ, Կարակասը մտադիր է վաճառել 29 տոննա ոսկի: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Երկրի խորհրդարանի ղեկավար […]

̰
Զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնում գրանցված է ավելի քան 10 հազար գործազուրկ

20:00 31.01.2019

5 տարի առաջ դադարեցվեց զբաղվածության կենտրոններում գրանցված և գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիների նպաստների վճարումը՝ նպատակով, որ ոլորտին հատկացվող գումարներն ուղղվեն գործազուրկների մասնագիտական որակավորմանն ու աշխատանքի տեղավորմանը: Նպաստ վճարողի պասիվ դերից զբաղվածության կենտրոններն անցան ակտիվ գործունեության: Այդ ծրագրերը կան, բայց գործազրկության մակարդակի նվազման շոշափելի արդյունք դեռևս չկա: Զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնում հիմա գրանցված 1 10.571 գործազուրկ: […]

̰
Շինարարական ընկերությունը խախտել է «ԱԱՀ-ի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքների պահանջները. ՊԵԿ

17:04 31.01.2019

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից կազմված ստուգման ակտի համաձայն` «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը 2014 թվականի ապրիլ, մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում չի ներառել ՊԵԿ-ի հետ իրականացված գործարքների՝ կատարողական ակտերի համաձայն կատարված աշխատանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունները, ինչպես նաև 2014թ. շահութահարկի հաշվարկում պակաս է ցույց տվել համախառն եկամուտը: Արդյունքում […]

̰
Ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու նկատմամբ. ՀԲՃ-ն ահազանգում է

16:36 31.01.2019

«Հայկական բնապահպանական ճակատը» իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կապված Ջերմուկ համայնքի ավագանու հրավիրած նիստի հետ և նշում, որ ավագանու վրա սկսել են ճնշումներ գործադրել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: «Կոնկրետ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու վրա` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու […]

̰
Վրաստանը «Գազպրոմի» հետ գազի տարանցման բանակցություններ է վարում

16:05 31.01.2019

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլյայի խոսքերով՝ «Գազպրոմի» հետ բանակցությունները դեռևս չեն ավարտվել: Նախարարը մանրամասներ չի հրապարակել՝ խոստանալով դա անել բանակցությունների ավարտից հետո: «Մենք «Գազպրոմի» հետ բանակցությունների փուլում ենք: Երբ գործընթացն ավարտվի, այն, ինչի մասին կարող ենք բարձրաձայնել, հանրությանը կտեղեկացնենք: Իհարկե, կան տարրեր, որոնք ըստ պայմանագրի գաղտնի են»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:

̰
Վարչապետը հանդիպել է գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրենին

15:48 31.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետի այցը մեկնարկել է Գերմանիայի Քյոլն քաղաքից. հունվարի 31-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային: ՀՀ վարչապետը նշել է` KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, որի հետ համագործակցության շրջանակում […]

̰
Մոսկվայի «հայկական» առևտրային կենտրոններից մարդկանց տարհանում են

15:26 31.01.2019

Մոսկվայում անհայտ անձինք 10 րոպեում ոստիկանություն են դիմել՝ ահազանգելով քաղաքի մի շարք օբյեկտներում պայթյունի վտանգի մասին: «Մոսկվայում սկսել են ահազանգեր ստացվել կրթական հաստատություններում ու առևտրային կենտրոններում պայթյունի վտանգի մասին: Այս պահին ստուգվում է ավելի քան 10 օբյեկտ, առավելապես առևտրային կենտրոններ»,- հայտնում է  ՏԱՍՍ-ի աղբյուրը: «Պայթյունավտանգ» օբյեկտների թվում են առևտրային-ժամանցային կենտրոններ` «Երևան Պլազա»-ն, «ՌԻՈ»-ն, «Սինեմա Սթար»-ը, […]

̰
Քաղաքապետարանը հետևողական պայքար է սկսում փողոցային անօրինական առևտրի դեմ

15:19 31.01.2019

Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը նշում է, որ բացատրական աշխատանքների և պրոֆիլակտիկայի փուլն արդեն անցել է, այժմ արդեն դիմելու են կոշտ վարչարարության, կազմվելու են վարչական […]

̰
Արտահանման ծավալներն աճել են. Տիգրան Խաչատրյան

15:10 31.01.2019

«2017 թվականի համեմատ, 2018 թվականի նոյեմբերի տվյալներով, արտահանման ծավալներն աճել են մինչև 11 տոկոսով, դա աճ է և բավականաչափ տպավորիչ արդյունք է: Տարեկան արդյունքները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշել է, որ նվազում կա հանքարդյունաբերության ոլորտում Թեղուտի հանքավայրի շահագործումը փետրվարից դադարեցնելու  հետևանքով: «Թեղուտն […]

̰
ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր. վարչապետի ելույթը Քյոլնի տեխնիկական համալսարանում

14:58 31.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Վարչապետը «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո-թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Իր խոսքում նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել համալսարանում և նրանց հետ […]

̰
Իմ կարծիքով` պարգևավճարը խրախուսանքի միջոց է. Տիգրան Խաչատրյան

13:50 31.01.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հունվարի 31-ին անդրադարձավ պարգևավճարներին: Նա ասաց, որ նախարարությունում տրվել են պարգևավճարներ` մի քանի մասից: «Ինչպես բոլոր պետական կառույցներում, ունենում են տարվա ընթացքում աշխատավարձի ֆոնդի չօգտագործված միջոցներ, դրանք, պայմանական պատկերացնենք, եթե 8 հաստիք է նախատեսված, բայց 6 հաստիքով են աշխատում, վերջում այդ 2 հաստիքի համար նախատեսված խնայողությունն օրենքի […]

̰
Փոխվարչապետի ու առողջապահության նախարարի երկար հարցուպատասխանը կառավարության նիստի ժամանակ

13:42 31.01.2019

Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել. «Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է  հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք  է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը: «Դա ոստիկանության կողմից […]

̰
«Նաիրիտ»-ի հարցը զգայուն է. Տիգրան Խաչատրյան

13:18 31.01.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հունվարի 31-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորություններին: Լրագրողները հետաքրքրվեցին` իրակա՞ն են խոսակցություններն այն մասին, որ չինացի ներդրողները հետաքրքրված են այս գործարանով: Խաչատրյանն ասաց, որ չինացիների մասին տեղեկացված չէ, տեղյակ է, որ նրանք հետաքրքրված են որոշակիորեն, բայց մանրամասներից տեղյակ չէ: Նա հայտնեց, որ այլ կազմակերպության […]

̰
Ովքե՞ր են օգտվելու ստոմատոլոգիական անվճար բուժօգնությունից. պարզաբանում է նախարարը

13:16 31.01.2019

Ինչպես հայտնի է, Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ բուժօգնության նոր փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն: «Երկրորդ կարևոր փոփոխությունը ստոմատոլոգիական բուժօգնությանն է վերաբերում: Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բալ ունեցող […]

̰
Տեղի է ունեցել ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը

13:06 31.01.2019

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման համակարգողներն էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե […]

̰
Չեմ փորձում նախորդի կատարած լավ ծրագրերը վերագրել ինձ. Գեղամ Գևորգյան

12:53 31.01.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեղամ Գևորգյանից լրագրողները հետաքրքրվեցին` ընդհանուր տնտեսական աճի մեջ գյուղատնտեսությանը ո՞ր տոկոսն է բաժին հասնում: Նրան հիշեցրին, որ եղել են տարիներ, երբ գյուղատնտեսությունը «փրկիչ» դեր է ունեցել այս հարցում: «Եթե նայում ենք, բուն վերամշակումն էլ հետը գյուղատնտեսության ոլորտը կազմում է 27-30 տոկոս, թվերի մասին որ խոսում եմ, առաջնային արտադրանքի թվերն են, չենք […]

̰
Եթե նույն ծրագրերն իրականացվելու են, նախարարության անվանումը պետք է էական ազդեցություն չունենա. Գեղամ Գևորգյան

12:45 31.01.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին` ինչո՞ւ չվերանշանակվեց գյուղնախարարի պաշտոնում, արդյո՞ք դա կառուցվածքային փոփոխություններով է պայմանավորված: «Հենց դրանով էլ պայմանավորված է»,- ասաց նա: Գևորգյանը հորդորեց չմտահոգվել, նշեց, որ եթե գյուղատնտեսության ոլորտը նույն առաջնահերթությունների մեջ է մտնում, նույն ծրագրերն իրականացվելու են, կարծում է`նախարարության անվանումը պետք է էական ազդեցություն չունենա: Նա […]

̰
BACK_TO_TOP