TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.17 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ովքե՞ր կարող են դիմել ավանդի փոխհատուցում ստանալու համար

16:13 24.01.2019

ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, ըստ որի՝ շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այս […]

̰
Եկամտային հարկի նվազեցումը հուլիսի 1-ից տեղափոխվել է սեպտեմբերի 1. Մանե Թանդիլյան

15:54 24.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում տարածել է e-draft.am-ում` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: «Եվ ահա ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնին հրապարակվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր տարբերակը, որտեղ, ի թիվս այլ խնդրահարույց դրույթների, եկամտային […]

̰
Չորրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման գործարքներն ավելացել են. Կադաստրի կոմիտե

15:49 24.01.2019

2018 թվականի չորրորդ եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1%-ով ավելի է: Այս մասին հայտնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից: Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ քառ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ […]

̰
Գյումրիում 1,42 մլրդ դրամ ներդրում կատարող ընկերությունը կօգտվի հարկային արտոնությունից

14:34 24.01.2019

Կառավարության որոշմամբ՝ «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը Գյումրիում կզբաղվի տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ջինսե հագուստ՝ կատարելով ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար։ Երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազ․ ՀՀ դրամ միջին […]

̰
Ո՞վ է տնօրինում «Գոլդեն փելես» հյուրանոցը. պարզաբանում է Նարեկ Բաբայանը

14:28 24.01.2019

Առայժմ «Գոլդեն փելես» հյուրանոցը տնօրինում է Արմեն Ավետիսյանը, կառավարության որոշում դեռ չկա գույքը պետությանը հանձնելու և ընդունելու մասին, կառավարության այսօրվա նիստից  հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Այն տեղեկությունները, թե հյուրանոցը ղեկավարում է Սասուն Միքայելյանի որդին, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է պաշտոնյան: «Առայժմ քնարկվում են ընթացակարգերը, որովհետև բավական […]

̰
Հեշտացնել բիզնեսը, հետաքրքրել ներդրողներին, հաղթահարել աղքատությունը․ Փաշինյանը EuroNews-ին ներկայացրել է առաջիկա անելիքները

14:20 24.01.2019

Հայաստանը մտադիր է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության, և հենց այդտեղ են նախատեսվում հիմնական բարեփոխումներն այս փուլում։ Այս մասին Դավոսում EuroNews-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ առաջիկա անելիքների թվում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները բիզնեսի ու ներդրումների միջավայրն ավելի գայթակղիչ դարձնելու համար, ինչպես նաև աղքատ քաղաքացիներին որևէ գործով զբաղվելուն մղելը աղքատությունը […]

̰
Այդ տարածքում հողակտոր չունեմ. Հովիկ Աբրահամյանն արձագանքել է ՔԿ հայտարարությանը

13:32 24.01.2019

Երեկ հրապարակվել է ՀՀ ՔԿ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշել է, որ ինքը մատնանշված տարածքում հողակտոր չունի, և որ […]

̰
Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Աղաջանյան

13:30 24.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ մի շարք պետական պաշտոնյաներ կհրաժարվեն ծառայողական մեքենաներից: «ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները. – ՀՀ փոխվարչապետներ – Վարչապետի աշխատակազմի ղեկավար – ԱԱԽ քարտուղար […]

̰
Կառավարությունը հաստատեց սոցիալական և ընտանեկան նպաստների չափերը. Կհատկացվի 37,7 մլրդ դրամ

12:56 24.01.2019

Կառավարությունը հաստատեց ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը: «Նախագծով առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ օգնությունների, սոցիալական նպաստի չափերն […]

̰

12:32 24.01.2019

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հունվարի 24-ի Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՊԵԿ աշխատակիցներին տրվող պարգևատրումների մասին: Անանյանը նշեց, որ լրատվական ծառայությունն արդեն ներկայացրել է պարզաբանում, ապա ընդգծեց. «Կոնկրետ թվեր չեմ բերելու, որովհետև անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման պարտականություն ունենք, համբերությամբ զինվենք, ես երբ ներկայացնեմ իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը Էթիկայի հանձնաժողով, դուք այնտեղ կտեսնեք […]

̰
Դրոշմապիտակները երեխաները կուլ են տալիս. դրոշմապիտակների վերաբերյալ պահանջները փոխվել են

12:06 24.01.2019

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Դավոսում, այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այն բավական կարճ է տևել: 21 հարցից ընդամենը 7-ն է եղել զեկուցվող: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ավինյանն առաջարկեց խոսել երկու նախաձեռնության մասին: Այսպիսով, ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ, որոնք անվտանգ կլինեն երեխաների համար: […]

̰
Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն

19:51 23.01.2019

Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը,  «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրել են 2 հուշագիր, որոնցով պատրաստակամություն են հայտնել համագործակցել […]

̰
Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ու արդյունաբերական զարգացած երկիր. Փաշինյանի հարցազրույցը Le Figaro-ին

19:00 23.01.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Հայաստանում կայացած ընտրություններից ու վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո իր առաջին այցն է կատարել Դավոս: Նա ցանկանում է ներդրողներին վստահեցնել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է կատարվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ ֆրանսիական Le Figaro պարբերականին: Հոդվածագիրը նշում է, որ փոքր երկրների […]

̰
Թույլ չեմ տա՝ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, թե այդտեղ կոռուպցիա կա. Մարության

18:20 23.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջից: «Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ եղել են գործառույթներ ներսում, եղել են գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին: Բոլոր պրոցեսները պետք է լինեն թափանցիկ, […]

̰
Արդյո՞ք քաղաքապետարանը դառնում է երկրորդ օպերատոր. «Լույս» դաշինքը հարցում է ուղարկել Հայկ Մարությանին «Սանիթեքի» վերաբերյալ

17:38 23.01.2019

Երևանի քաղաքապետարանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Հակ Մարությանին «Սանիթեքի» վերաբերյալ: Հարցման մեջ մասնավորապես նշված է, թե արդյոք ընկերության հետ պայմանագրերից մեկը լուծարել են: «Գնված և գնվելիք տեխնիկան ո՞վ է շահագործելու: Քաղաքը դառնալու է պաշտոնապես երկրորդ օպերատոր»,- գրված է հարցման մեջ: Անի Խաչատրյանը հարցումը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և […]

̰
Որքա՞ն դրամաշնորհ է ստանալու Հայաստանը ԵՄ-ից և ինչի՞ համար

17:16 23.01.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարզել է, թե ԵՄ-ից ստացվելիք ֆինանսավորումն ինչ բնույթի է  և ԱլԳ երկրներից ո՞րը ինչքան գումար է ստանալու և ինչի համար: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ու Համաշխարհային բանկը մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար։ ԱլԳ երկրներից ամենափոքր ֆինանսավորումը՝ 732 […]

̰
2018թ. համայնքներում 8.9%-ով ավելի շատ սեփական եկամուտներ են հավաքագրվել

16:44 23.01.2019

2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը տարեկան նախատեսված 43,669.3 մլն դրամի դիմաց կազմել է 41,988.9 մլն դրամ (կատարողականը` 96.2 %): 2017 թվականի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 8.9 %-ով, կամ` 3,443.8 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է 13 %-ով, կամ` 2,371.0 մլն դրամով): Այս մասին տեղեկացնում են […]

̰
Կոչ ենք անում մինչև հունվարի 31-ը «Բագրատաշեն»-ում կայանված աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից. ԱԱԾ

14:46 23.01.2019

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ […]

̰
Որքա՞ն գումար է տնտեսել վարչապետի աշխատակազմը

13:20 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջեում կատարված տնտեսումների չափը: «2018թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 818 000 000 հհդ-ից տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 1 021 000 000 հհդ, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը»,- գրել է […]

̰
Շիրակի մարզի Բասեն գյուղում բիովառելիքի արտադրությունը վերականգնվել է

12:08 23.01.2019

Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղում վերականգնվել է բիովառելիքի արտադրությունը: Հիշեցնենք՝ այս գյուղում ծղոտից վառելիք ստանալու տեխնոլոգիան ներդրվել է 2016-ին: Սա հանրապետությունում այլընտրանքային վառելիքի ստացման առաջին փորձն էր: Փայտին ոչնչով չզիջող ջերմատվությամբ բիովառելիք խոտից ու ծղոտից.  2 տարի առաջ այն այլընտրանքային վառելիքի ստացման իսկական հեղափոխություն էր Հայաստանի հյուսիսի համար: Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանն էր նախաձեռնողը. […]

̰

10:54 23.01.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «հաշվետվություն» է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ իրենք չեն կարող հրապարակել այն մարդկանց անունները, որոնց միջև Ամանորին ընդառաջ բաշխվել է ընդհանուր 474 միլիոն դրամ պարգևավճարը։ Խոսնակը դա բացատրում է նրանով, որ պարգևատրված 1628 աշխատակիցները պետք է գրավոր համաձայնություն տան հրապարակման, այլապես դա կլինի անձնական տվյալների ապօրինի […]

̰
Լենա Նազարյանը խոսել է այն մասին, թե ինչ կանի, երբ խորհրդարանում վեճեր լինեն

22:32 22.01.2019

«Հեռանկար»-ի տաղավարում  հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա նազարյանից, թե նա ինչպես է իրեն զգում փոխոսնակի դերում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Աժ-ում ներկայացված տղամարդիկ էլ կովկասյան՝ բռնկուն խառնվածք ոււնեն. «Դուք կարո՞ղ եք նրանց ասել՝ խելոք մնացեք, սուս մնացեք և այլն»,- հարցրել է Աբրահամյանը. «Ես, իհարկե, չեմ պատրաստվում նման իրավիճակներում որևէ […]

̰
Ադրբեջանը դեռևս չի պլանավորում անդամակցել ՀԱՊԿ-ին կամ դառնալ դիտորդ.  Ալիև

19:39 22.01.2019

Ներկայումս դրված չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին հարցը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այդ հարցը դեռ քննարկումների փուլում չէ»,- ասել է Ալիևը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

̰
Գյումրիում գործարարը 10 տարի է՝ արտադրությունը նկուղում է կազմակերպում

19:30 22.01.2019

Գյումրիում տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռներեց Ռուստամ Հակոբյանին ավելի քան 10 տարի չի հաջողվում արտադրական շենքի հարց լուծել: Ընդամենը 6 աշխատակցով արտադրությունը կազմակերպում են Անի թաղամասի շենքերից մեկի նկուղում, որտեղ պայմաններ չկան: 7 տարի առաջ բազմաթիվ դիմումներից հետո վերջապես տարածք էր հատկացվել, որտեղ անհատ ձեռներեցը նոր արտադրական շենք է կառուցել, մնում են ներքին հարդարման աշխատանքները, […]

̰
ԵԱՏՄ-ն մինչև 2025-ը մշակելու է եվրասիական ինտեգրման ռազմավարություն

19:19 22.01.2019

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կձևավորվեն մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությանը: Այսպիսի որոշում է կայացվել հունվարի 22-ին Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի և ԵԱՏՄ հիմնական ուղղություններով ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի գծով խորհրդի անդամ Տատյանա Վալովայայի հանդիպման ընթացքում: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ […]

̰
Մեկնարկում է Բնապահպանական հանրային դատարանի աշխատանքը. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

18:57 22.01.2019

«ԷկոԼուրը» նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով տեղեկացնում է Բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Առաջին դատը նվիրված է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտմանը: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետից ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը, ովքեր դատավարության ընթացքում, որպես […]

̰
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ազատվե՞լ է պաշտոնից

18:20 22.01.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակը, անդրադառնալով այն տեղեկություններին, թե  գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այսպես արձագանքեց. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի վերանշանակվել։ Լրացուցիչ այլ հարցերի դեպքում խնդրում եմ դիմել վարչապետի աշխատակազմ»։ Փորձեցինք դիմել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Նա, սակայն, չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: Հիշեցնենք, […]

̰
Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրգործ

18:20 22.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։ «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակվել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութ, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել […]

̰
ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներում

17:44 22.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկավության վարչությունից: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ […]

̰
ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը Փաշինյանը կընդունի առանց մյուս պետությունների ղեկավարների մասնակցության

16:52 22.01.2019

Հունվարի 25-ին Հայաստանի վարչապետը կմեկնի Մոսկվա, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով, որը նվիրված կլինի ԵԱՏՄ մարմիններում 2019 թվականին Հայաստանի նախագահությանը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԵՏՀ մամուլի ծառայությունից։ Ըստ մամուլի ծառայության՝ միջոցառմանը ներկա չեն լինի ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներ։

̰
BACK_TO_TOP