17:23 29.01.2019
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 29-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում կոկորդիլոս բուծելու հարցում եղած խնդրին, որի մասին բարձրաձայնում էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նշենք, որ Հայաստանում կոկորդիլոսաբուծարանի ներդրողը Տանզանիայից չէր կարողանում գալ, քանի որ մուտքի արտոնագիր չուներ: «էդ խնդիրը լուծվել է, որովհետև կոկորդիլոսը երկկենցաղ է, շատ դեպքերում դասակարգման խնդիր […]
17:13 29.01.2019
Հունվարի 29-ին կայացած Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում ավտոկայանատեղիների սակավության ու այս առումով առաջացող խնդիրների մասին: Նա արձանագրել է, որ այս խնդիրն ամենից շատ անդրադառնում է մայրաքաղաքի տարածքում առաքման ծառայությունների աշխատակիցների վրա: «Մատակարար ընկերությունը նրան պարտադրում է ապրանքը տեղ հասցնել, սուպերմարկետը պահանջում է, որ ապրանքը […]
17:04 29.01.2019
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 29-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մանրամասն պարզաբանումներ է տվել պարգևատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որը հրապարակման ենթակա է: Այն տեղեկատվության դեպքում, որը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով պաշտպանված է, եղել է հպանցիկ կամ ամփոփ քննարկում: […]
16:54 29.01.2019
Հայտնի է, որ սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: 0-ից […]
16:26 29.01.2019
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և […]
16:18 29.01.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային: Նրա խոսքերով՝ պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ «Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի […]
13:48 29.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանի ԿԸՀ (կոռուպցիայի ընկալման համաթիվ) 2018 թվականի արժեքը հավասար է 35-ի: Եթե Հայաստանը 180 երկրների ցանկում 2017 թվականին կոռուպցիայի ընկալման համաթվով 107-րդ հորիզոնականում էր, ապա 2018-ին՝ 105-րդ: Հարևան Վրաստանը ցուցակում 41-րդն է, Թուրքիան՝ 78-րդը, Իրանը՝ 132-րդը, ՌԴ-ն՝ 138-րդ, Ադրբեջանը՝ 152-րդ, Հիշեցնենք, որ որքան շատ են երկրի միավորները, նշանակում է՝ այնտեղ այդքան […]
13:36 29.01.2019
Գազի թեման շատ զգայուն հարց է ԵԱՏՄ տարածքում: Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են, որ 2019 թվականին սպառողների համար գազը չի թանկանա, և տարվա ընթացքում իշխանությունները բանակցություններ կանցկացնեն ռուսական «Գազպրոմի» հետ գնի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար: Այս մասին ռուսական «РБК»-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցազրուցավարը ճշգրտող հարց տվեց՝ այսինքն՝ հաջորդ տարի գազի գինը […]
13:32 29.01.2019
Ազգային ժողովում այսօր տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում ՊԵԿ պարգևատրումների հարցն է, պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու աղմուկ հանած պարգևատրումների մասին: «Քննարկելու ենք պարգևավճարների հետ որոշակի հարցեր, ինչպես նաև Հարկային օրենսգրքի […]
13:28 29.01.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) 2018 թվականին նահանջ ունեցող երկրներից են նաև ԱՄՆ-ն ու Չեխիան: «ԱՄՆ-ն 2011 թվականից հետո առաջին անգամ դուրս մնաց առաջին քսանյակից: Բրազիլիան նույնպես բավականին կոռումպացված երկիր է, գնալով այս տարիների ընթացքում վատանում է»,- ասել է Հոկտանյանը: Ի դեպ, Բրազիլիան այդ […]
13:08 29.01.2019
«ԵԱՏՄ տարածքում այնքան էլ չեն գնահատում, չեն սիրում «հեղափոխություն» բառը, այնպես որ ես չեմ օգտագործի այդ բառը»,- այս մասին ռուսական «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում ժպիտը դեմքին հայտարարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսքը, սակայն, ոչ թե Հայաստանի քաղաքական գործընթացների մասին է, այլ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության: Նիկոլ Փաշինյանը իր խոսքի մեջ ասաց, որ նախագահության առաջնահերթությունները լինելու են […]
13:06 29.01.2019
ԵԱՏՄ հարաբերություններում որևէ երկրի նախագահությունը առաջին հերթին խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ որոշիչ դերը, միևնույն է, պատկանում է բոլոր անդամ պետություններին: Այս մասին ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառույցի օրգաններում Հայաստանի նախագահության ստանձնմանը: «Առիթ է ավելի աշխույժ աշխատել համակարգում ու փորձել նոր խթան հաղորդել ու նոր ուժ ԵԱՏՄ-ին, […]
12:40 29.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եկմալյան փողոցի նախկին բնակիչներն այսօր բողոքի ցույց են արել՝ փոխհատուցում պահանջելով կառավարությունից: Նրանք պնդում են, որ իրենց տներն ապօրինաբար են վերցվել՝ դրանք ճանաչվել են գերակա շահ, բացի այդ, եղել են բնակիչներ, որոնք հայտարարել են, որ փոխհատուցում չեն ստացել: Եկմալյան փողոցի նախկին բնակիչներից Անահիտ Պողոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց […]
11:57 29.01.2019
2018 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ (արտադրության կազմակերպման համար օգտագործվող սարքավորումներ և տեխնիկա)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 260.6 մլն դոլարով կամ 64.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2018թ. երրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռից, որը հրապարակել է Կենտրոնական բանկը, գրում է b4b.am-ը։ Նախորդ […]
11:23 29.01.2019
Իրանը Սիրիայում մի քանի էլեկտրակայան կկառուցի: Առաջինի շինարարության մեկնարկը կտրվի արդեն այսօր: Էլեկտրակայանը կկառուցվի Լաթաքիայում: «Մենք մի քանի էլեկտրակայանների շինարարության և վերանորոգման պայմանագիր ենք կնքել: Առաջին շինարարության խորհրդանշական քարը կդրվի Լաթաքիայում»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին: Հիշեցնենք, որ զինված հակամարտությունն այս երկրում սկսվել է 2011 թվականին:
08:32 29.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ։ 5-6 ամիս է՝ Երևանի քաղաքապետարանն ինչ-որ կարգ է մշակում՝ բենզա-գազալցակայանների համար տարածքներ տրամադրելու նորմատիվներ, դիմումատուները գրեթե հույսը կորցրել են, որ թույլտվություն կստանան։ Մենք տեղեկացանք, որ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է […]
21:14 28.01.2019
Կառավարությունում նույնպես գործել է որոշակի պարգևավճարների համակարգ: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մեր գրասենյակի աշխատակիցները նույնպես տարեվերջին ստացել են որոշակի պարգևավճարներ, ես` նույնպես»,- ասաց նա` նշելով, որ պարգևավճարի չափը չի հիշում: Ավինյանն ասաց, որ պարգևավճարը եղել է մոտավորապես 13-րդ աշխատավարձի չափով: Նա ընդգծեց` եթե ուզում ենք ունենալ մրցունակ […]
19:18 28.01.2019
ՀՀ Զինված ուժերի առջև այսօր ծառացած է արդիականացման խնդիրը: Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց՝ տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ պետք է զարգանա զինվորական տեխնիկան, այն պետք է համապատասխանեցվի մերօրյա պահանջներին, մեծ դեր է ունենալու նոր` բարձր տեխնոլոգիաներով զբաղվող նախարարությունը, որը այդ արտադրանքը, առհասարակ այդ շուկան պետք է ստեղծի […]
18:40 28.01.2019
Իսրայելական Aeronautics ընկերությունը հայ-ադրբեջանական շփման գծում 2017-ին իրականացված գործողություններին մասնակցության հետ կապված սկանդալի հետևանքով երեկ զրկվել է սպառազինություն արտահանելու թույլտվությունից, ինչը նշանակում է, որ նրա արտոնագրով Ադրբեջանում նույն ԱԹՍ-ների արտադրությունը նույնպես պետք է դադարեցվի։ Իսրայելական նույն ընկերությունն էր, որ նախորդ տարվա ամռանը միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում […]
17:07 28.01.2019
ԵԱՏՄ անդամ երկրները հայ գործընկերներից սովորելու բան ունեն եվրասիական շուկայում ապրանքների արտահանման մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ 5-ամյակին և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին նվիրված տեսակամուրջով նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ պատասխանելով ղրղըզ լրագրողի հարցին: Լրագրողը նկատել է, որ ԵԱՏՄ-ն արտահանման համար մեծ հնարավորություն է տալիս, […]
16:36 28.01.2019
ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրությունն աճել են, սակայն անդամ երկրներում աճն էապես գերազանցում է միության ցուցանիշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ 5-ամյակին և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին նվիրված տեսակամուրջով այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: «Նախորդ տարի շատ հավաքներ են եղել, շատ կարևոր որոշումներ են ընդունվել: 2018-ը […]
16:16 28.01.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նախօրեին իր հնչեցրած որոշ արտահայտություններից հետո «Ֆեյսբուքում» սկիզբ առած թեժ քննարկումներին: Նշենք, որ կոկորդիլոսաբուծության ծրագրին անդրադառնալով` Սարգսյանը, ի թիվս այլ խնդիրների, նշել էր նաև այն, որ ՊԵԿ-ում չէին կարողանում բնորոշում գտնել՝ կոկորդիլոսի ձուն թռչնի՞, թե՞ կենդանու ձու է: «Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան – կոկորդիլոսագետների համար […]
13:48 28.01.2019
Վենեսուելայի շուրջ լարվածության թուլացման և ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի քանակի աճի ֆոնի վրա նվազում են նավթի համաշխարհային գները: Այսպես, Լոնդոնի ICE Futures ֆոնդային բորսայում Brent Crude Oil նավթի գինն այսօր առավոտյան նվազել է 0.86- 60.73 դոլարով՝ մեկ բարելի դիմաց: Իր հերթին, Նյու Յորքի NYMEХ բորսայում WTI տեսակի նավթի գինը նվազել է 0,80-ից մինչև 52,89 դոլարով՝ […]
23:59 27.01.2019
«Ռուսաստանն ագրեսիվ քայլեր է ձեռնարկում Վրաստանի դեմ: Բոլոր այդ ցավոտ մարտահրավերներին մեր պատասխանն է՝ Վրաստանում ժողովրդավարության ամրապնդում, կայուն տնտեսական զարգացման արագացում»: Այդ մասին Դավոսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Եվրասիան նոր գլոբալ համատեքստում» վերնագրով քննարկման ժամանակ Բախտաձեին հարցրել էին Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին Ռուսաստանի դերի մասին: «Ցավոք, Ռուսաստանի […]
19:00 26.01.2019
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը: «Այժմ արդեն ճանապարհը բաց է: Ցուցարարները ոստիկանությանը չէին ենթարկվում, բայց ակցիան դադարեցվել է խցանման մեջ գտնվող վարորդների ջանքերով»,- ասաց Պարանյանը: Հունվարի 26-ին ակցիայի մասնակիցները 50-60 մեքենաներով փակել էին ճանապարհը: […]
18:10 26.01.2019
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Անթալիա քաղաքում տորնադոներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: #video #breaking #news🇹🇷Turkey, Heavy Tornado 26.01.2019 🌪️ 🌪️#storm #stormhour#Follow #IFB #followback #Nature #Photography #Photo #Travel #Love#SaturdayMotivation #SaturdayThoughtsvia:https://t.co/7kZs9HUK3h — unusual_whales (parody)🐳 (@unusual_vvhaIes) January 26, 2019 Տորնդադոյի հետևանքով ավերվել են բազմաթիվ շինություններ, շրջվել բազմաթիվ մեքենաներ: Ականատեսները համացանցում […]
17:52 26.01.2019
Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոներին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից: Կոմիտեն հաղորդագրությամբ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված […]
17:50 26.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կանխատեսել, որ Հարկային օրենսգրքով առաջարկով փոփոխությունները Ազգային ժողովում թեժ քննարկումների առիթ կդառնան: «Դեռ չեմ ուզում խորանալ հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունների բովանդակային կողմի մեջ․․․կարծում եմ մեզ թեժ քննարկումներ են սպասվում ԱԺ-ում, ինքս էլ փորձում եմ տարատեսակ անալիզներ անել՝ ավելի որակյալ քննարկումների ու […]
16:40 26.01.2019
Անգլիայի բանկը հրաժարվում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1.2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այդ որոշումը բանկը կայացրել է, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճնշում են գործադրել իրենց բրիտանացի գործընկերների վրա, որպեսզի նրանք կալանք դնեն Մադուրոյի միջազգային հաշիվների վրա: Վաշինգտոնը փորձում է այդ ակտիվները […]