17:30 07.11.2018
ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր ենք համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և […]
17:00 07.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: SHANTNEWS.am-ը փորձել է կապ հաստատել նաև տուգանված «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուների հետ նրանց տեսակետը լսելու նպատակով: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, բայց չեն բացառում, որ իրենց տեսակետն ավելի ուշ կհնչի: «Ես չէի ուզենա, որ «Վեոլիային» […]
16:36 07.11.2018
Նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Կենտրոնական բանկը ներկայացրել է հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը: Կենտրոնական բանկի կողմից նշվել է, որ հիշյալ ծրագրի առումով Կենտրոնական բանկը որևէ հանձնառություն չունի և չի ունեցել: Կողմերը […]
15:36 07.11.2018
Այսօր մեկնարկել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում BEPS-ի (հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը) իրագործման համապարփակ համակարգին նվիրված 4-րդ տարածաշրջանային երկօրյա ժողովը: Այն համատեղ կազմակերպում են Տնտեսական գործակցության և զարգացման կազմակերպությունը(OECD), Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնել ներգրավվելու BEPS ծրագրին: ՀՀ պետեկամուտների կոմիտեի տրանսֆերային գնագոյացման և […]
15:33 07.11.2018
2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք գյուղացիական տնտեսության համար սև ցուցակները հնարավոր է բեռնաթափվեն: Ի պատասխան պատգամավորի հարցման՝ Գևորգյանը տեղեկացրեց, որ վարկերի բեռնաթափման որոշակի գործողություններ արդեն իսկ իրականացվել են, բայց պետք է ուշադիր լինել՝ այդ վարկերը ներդրվե՞լ են գյուղատնտեսության մեջ, թե՞ ոչ: «Եթե […]
14:54 07.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ հանձնաժողով էր դիմել ջրաչափեր արտադրող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը և տեղեկացրել, որ «Վեոլիա Ջուր» ընկերության անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և դադարեցրել արտադրությունը: Ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը միայն մեկ […]
14:22 07.11.2018
Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անց է կացվել հեղինակավոր Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը (London World Travel Market)։ Յուրաքանչյուր տարի այս միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը հիշյալ ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային […]
13:40 07.11.2018
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պաշտոնյաներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։ Այս մասին հայտնում է fip.am-ը: Նշենք, որ հոկտեմբերի 4-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար էր նշանակվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության նախկին պետ Գարեգին Բաղրամյանը։ «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է, որ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա […]
19:57 06.11.2018
Միջուկային համաձայնությունից հետո Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրանային այն մակարդակի, որ իրականացվեին խոշոր համատեղ ծրագրեր և՛ երկու կողմերի միջև, և՛ տրանզիտային սկզբունքով։ Այս պայմաններում Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա թույլ կլինի։ ShantNews.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Միաժամանակ 8 պետություն, որոնց թվում են Թուրքիան, […]
19:45 06.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «սխալ քայլ» է որակել, որն ուղղված է համաշխարհային հավասարակշռությունը խախտելուն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք չենք գտնում, որ այս պատժամիջոցները ճիշտ են: Այս քայլը ուղղված է համաշխարհային հավասարակշռության խախտմանը: Այն հակասում է միջազգային իրավունքին: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը: […]
19:15 06.11.2018
Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և այլ երկրների՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս Միացյալ Նահանգները ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար։ Այդ երկրներից են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Սա, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ունի մի քանի պատճառ։ Դրանցից են նավթի գները կայուն պահելու ցանկությունն ու այլ երկրների միջոցով գուցե տարանցիկ առևտուր կազմակերպելու […]
18:42 06.11.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիսը, մանկապարտեզի տարբեր […]
12:50 06.11.2018
2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.1% և 0.2% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 0.7% նվազումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% հավելաճով: Նախորդ տարվա […]
12:38 06.11.2018
2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.8% գնաճով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: Մայրաքաղաքում արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ: 2018թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, […]
12:19 06.11.2018
2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.4%, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբի՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գինն աճել է 1.3%-ով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. […]
11:16 06.11.2018
ԱԺ-ում շարունակվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հայաստան- ԵՄ հարաբերությունների զարգացման մասին զեկույցից հետո պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանին հարցրեց, թե որքանո՞վ կարող են Իրանի դեմ պատժամիջոցներն ազդել Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունների վրա: Հայտնի է, որ Իրանը Հայաստանից էլեկտրաէնեգիա է ստանում բարտերային սկզբունքով՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎ/ժ էներգիա […]
21:00 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող խանութներից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, Երևանում գործող հագուստի խանութներից մեկում, միմյանց օժանդակելու միջոցով, գաղտնի հափշտակել են հագուստներ՝ պատճառելով […]
19:49 05.11.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։ Հաստատության ղեկավար Լևոն Պետրոսյանն ու գլխավոր մասնագետ Աննա Սեդրակյանը ուսումնասիրել են դիմողի փաստաթղթերը […]
19:10 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների […]
17:39 05.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին և նրա տեղակալ Միքայել Փաշայանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են հարկային և մաքսային քաղաքականության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:20 05.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին: Որքա՞ն են պատրաստվում սպասել. հարցն ուղղել ենք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանին, որն ասել է, որ կարծում է՝ պատասխանը կլինի առաջիկա […]
16:02 05.11.2018
Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում: Մխչյանի առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Այս մասին հայտնում է Պետական վերահսկողական ծառայությունը: «Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի […]
13:57 05.11.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննում է գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու հնարավորությունը: ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ ներդրումներ են կատարվել ցանցում և ինչպես է ձևավորվում էլեկտրաէներգիայի սակագինը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը խնդրեց ներկայացնել 20-30 բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի տեսակարար կշիռը: ՀԷՑ գլխավոր տնօրենն ասաց, որ այսօր պատրաստ չէ ներկայացնել այդ թվերը, սակայն հաջորդ […]
13:54 05.11.2018
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2019 թվականի բյուջեով կրթության և գիտության ոլորտին հատկացումները, հայտարարեց, որ կրթության ոլորտի ծախսերը 12 տոկոսով աճել են, սակայն իրականում ՀՆԱ աճն ավելի մեծ է կանխատեսվում, հետևաբար կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ […]
12:06 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պատճառված վնասը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված […]
22:47 04.11.2018
Apple ընկերության կապիտալիզացիան անկում է ապրել և հիմա 1 տրիլիոն դոլարից ցածր է, գրում է Reuters-ը: Ընկերության նախատոնական վաճառքի ծավալները հավանաբար չեն արդարացնի հույսերը: Ոչ այնքան լավատեսական կանխատեսումները բերել են Apple-ի ակտիվների 7 տոկոսի անկման՝ ընկերությանը մոտավորապես 70 միլիարդ դոլարի վնաս հասցնելով: Չնայած այս անհաջողությանը՝ Apple-ն ակնկալում է 89-93 միլիարդ դոլար եկամուտ ստանալ մինչև դեկտեմբեր: […]
18:20 03.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին Շուշի քաղաքում հանդիպել է ՀՀ Կենտրոնական և մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, տեղեկացնում են ԱՀ նախագահի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը և այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր […]
16:54 03.11.2018
Վրաստանի Նավթի և գազի կորպորացիան արձագանքել է Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) նախագծի իրականացման շուրջ Իտալիայի վարչապետի համաձայնությանը: Կորպորացիայի տեղեկությամբ, նախագծի իրականացման արդյունքում, Վրաստանը մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր գազ կստանա զեղչված գնով, հայտնում է 1tv.ge-ն: «TAP-ի նախագծի ավարտը նախատեսված ժամանակում նշանակում է, որ առաջիկա մի քանի տարում Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարի տարեկան ծանրաբեռնվածությունը կարող է հասնի 22 միլիարդ […]