TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տիմոշենկոն և Պորոշենկոյի որդին հայտնվել են Ռուսաստանի պատժամիջոցային ցուցակում

15:55 01.11.2018

Ռուսաստանը պաշտոնական Կիևի կողմից գործարկված պատժամիջոցներին ի պատասխան՝ նոր պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հայտնում է Газета-ն: Այդ երկրի կառավարության կողմից հրապարակված ցուցակում հայտնվել են նաև «Батькивщина» խմբակցության ղեկավար և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ինչպես նաև այդ երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին՝ Անդրեյը: Աղբյուրը հայտնում է, որ ցուցակում են ընդգրկվել նաև Գերագույն ռադայի […]

̰
Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի բյուջեն «իներցիոն» է որակել

15:40 01.11.2018

Այսօր խորհրդարանում կայացած հատուկ նիստի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2019 թվականի բյուջեին։ «20 մլրդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է, ձևավորվել է այն պարամետրերի վրա, որը ժառանգություն ենք ստացել նախկինից: Փոփոխություններն այս բյուջեի վրա ազդեցություն չունեն»,- ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ մի շատ կարևոր խնդիր, այնուամենայնիվ,  […]

̰
ՀՀ-ում ի հայտ է եկել 37 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան

15:36 01.11.2018

Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև վիճակագրություն է ներկայացրել աշխատատեղերի վերաբերյալ. «Ուզում եմ մի վիճակագրություն ասել, որն իսկապես հեղափոխական նշանակություն ունի՝ մայիսից այս կողմ ՀՀ-ում ի հայտ է եկել պաշտոնապես 37 հազար աշխատատեղ: Իհարկե, այս աշխատատեղերի մի մասը ստվերային աշխատատեղերն են»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել այդ գործարարներին: Փաշինյանը […]

̰
Փակուղու մեջ պետք է գտնենք ելքեր, անհնարինության մեջ տեսնենք հնարավորություններ. Փաշինյան

15:27 01.11.2018

Նախկին քաղաքական համակարգում կար առանձնահատկություն, երբ երկրի ղեկավարը կամ ղեկավարությունն էր որոշում, կամ էլ քաղաքական համաձայնությամբ էր որոշվում, թե ով ինչ տնտեսական գործունեություն ծավալի, ինչ ներմուծի, արտահանի, գործարան բացի կամ չբացի: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Մեր հիմնական ուղերձը, որ փորձում ենք հաղորդել մեր բիզնես միջավայրին, հետևյալն է. […]

̰
Բոլորի համար հիփոթեքային վարկերը այս ամիս 1 տոկոսով նվազել են․ Փաշինյան

14:44 01.11.2018

Հայաստանում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները վերջին շրջանում նվազեցվել են, և մարզերում հնարավոր է բնակարան ձեռք բերելիս օգտվել մինչև իսկ 5,5-6 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկերից։ Առհասարակ, վերջին ամսվա ընթացքում բոլորի համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները իջել են 1 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին պատասխանելիս հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Այս ճանապարհով հույս […]

̰
Այսօր ՀՀ տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության պարտավորությունների մասին

14:35 01.11.2018

«Այսօր ՀՀ տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասել է  վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը սկսել է ագրարային երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը: Փաշինյանն անդրադարձել է նաև այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են այդ անցումն ապահովելու համար: Վարչապետի թեկնածուն պնդել է, որ ներդրումներն են խրախուսվելու, սեփականության վերաբաշխում […]

̰
ԵՏՄ տարածքը կարող է արտաքին շոկերին դիմակայելու գործիքներ գտնել. Փաշինյան

14:21 01.11.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, խոսելով արտաքին ցնցումներին դիմակայելու մասին, ասաց. «ԵՏՄ-ն բավական մեծ տարածք է, եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել, նաև այլ երկրների հետ ունենք այդպիսի ռեժիմ, բավական ընդարձակ տարածք է արտաքին շոկերին դիմակայելու համար»: Տրանսֆերների վերաբերյալ վարչապետի թեկնածուն նշեց. «ԵՏՄ տարածքում վերջին շրջանում […]

̰
Հայաստանում բանկային համակարգի նկատմամբ մեծ վստահություն կա. Փաշինյան

13:57 01.11.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց, որ իրենք հիմա ուզում են առնվազն գտնել և խրախուսել ընկերությունների, որոնք ի վերջո կանեն այդ քայլը` ինչպես ընդունված է ասել՝ «բաժնետոմսեր կհանեն վաճառքի»: Փաշինյանի խոսքերով` այսօր այդպիսի երևույթ կա միայն բանկային համակարգում: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այսպիսի երևույթներ կլինեն տնտեսության այլ ոլորտներում, որը կմղի […]

̰
Մեդվեդևը ստորագրել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը

13:21 01.11.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանն ի պատասխան, ստորագրել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին Պուտինի որոշումը, այս մասին ասված է ՌԴ կառավարության կայքում: «Պատժամիջոցները կտարածվեն 322 ֆիզիկական և 68 իրավաբանական անձանց վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր  հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին որոշում, որը կապված […]

̰
ՀՀ-ում տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ է. Փաշինյան

13:15 01.11.2018

ԱԺ-ի հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն փաստերին, ըստ որոնց՝ ընդերք քանդող ու խաղադրույքներ կատարող Հայաստանն անցում է կատարում տեխնոլոգիական Հայաստանի: Փաշինյանը փաստեր է ներկայացրել ասվածի վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հյուսիս-հարավ» ճանապարհի մասով լրջագույն քննություն է գնում. Փաշինյան

13:04 01.11.2018

ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրից: «Կա բյուջեի մասի թերակատարման խնդիր, պատճառը կապված է կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքականության հետ: Այս պահին տարբեր քննչական մարմիններում կան 200 մլն դոլարի չարաշահումների, վատնումների, իրացումների վերաբերյալ գործեր»,- ասել է վարչապետի թեկնածուն: Ըստ Փաշինյանի՝ լրջագույն քննություն է գնում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի […]

̰
Մեր երկրում կան նաև ստվերային այգիներ, հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն. Փաշինյան

13:02 01.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով, անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին: Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ այս տարի երկնիշ թվով անկում է եղել ոլորտում: Փաշինյանը միևնույն ժամանակ նշել է՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ՝ այս տարի 20 %-ով ավելի միրգ-բանջարեղեն է արտահանվել: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ գյուղատնտեսության վիճակագրության հետ […]

̰
Կառավարությունը փոփոխություն է կատարել ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղություններում

12:26 01.11.2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի հերթական նիստում ընդունվել է «ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում: Հարկ է նշել, որ գործող կարգի համաձայն, ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած […]

̰
Նոր թղթադրամների թողարկումից հետո հին թղթադրամները շրջանառությունից դուրս չեն գա. Հարություն Բերբերյան

12:23 01.11.2018

SHANTNEWS.am-ը խոսել է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ փուլում են նոր սերնդի թղթադրամների տպագրման աշխատանքները. «Աշխատանքներն ամբողջ փուլով ընթանում են, և մենք խոստացել ենք, որ նոյեմբերին նոր թղթադրամների մի մասը կմտնի շրջանառության մեջ, սակայն, որպեսզի դա տեղի ունենա, պետք է լինի Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը: […]

̰
Գումարի բռնագանձման պահանջ Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի դեմ

12:04 01.11.2018

Գումարի բռնագանձման դատական որոշումներ են կայացվել Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի նկատմամբ: Ջրօգտագործողների ընկերությունը որոշել է դատարանի միջոցով ստանալ 2014, 2015 և 2016 թվականներին գյուղերի կուտակած պարտքերը: Դատական հայցերը ներկայացվել են ոչ թե շահառու գյուղացիների, այլ գյուղապետարանների դեմ: Հիմնավորումն այն է, որ այդ տարիներին գյուղապետարանները ջրօգտագործողների և գյուղացիների միջև միջնորդ են եղել, և նրանց հետ […]

̰
Կառավարության որոշմամբ պետբյուջեից գումար կտրամադրվի մի շարք մարզպետարանների

11:50 01.11.2018

ՀՀ կառավարության` նոյեմբերի 1-ի որոշմամբ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզպետարաններին ՀՀ 2018 թ. պետական բյուջեից գումար կհատկացվի: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 419․5 մլն դրամ է, որից պետական բյուջեից համաֆինանսավորման մասը կազմում է 167․95 մլն դրամ: Ըստ նախագծի` Գեղարքունիքի մարզպետարանին կհատկացվի 4․999.7 […]

̰
Տարվա երրորդ եռամսյակում գործարքների աճ է գրանցվել. Կադաստրի կոմիտե

11:38 01.11.2018

ՀՀ կադաստրի կոմիտեից հայտնում են, որ ամբողջ հանրապետությունում այս տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է 40 հազար գործարք։ 2018 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գործարքներն աճել են 9.4 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0.2 %-ով: Տարեկան համեմատության մեջ ևս աճն ակնհայտ է, չնայած 2018թ. սեպտեմբեր ամսին նկատվել է գործարքների նվազում: Երևանում […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց Երևանում նոր էլեկտրակայան կառուցելու նախագծին

10:37 01.11.2018

Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տրվեց Երևանի տարածքում` գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի […]

̰
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է ընդհանուր 2․094․718 դրամի յուրացման դեպք

19:38 31.10.2018

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ 1-ին ռազմականացված ջոկատում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 1-ին ռազմականացված ջոկատի հաշվապահը, 2015-2016 թվականների ընթացքում իրեն ավել է վճարել ընդհանուր 2․094․718 դրամ։ Հաշվապահը գումարն ամբողջությամբ վերականգնել է, որի […]

̰
Doing business նոր վարկանիշով Հայաստանը 41-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 25, Վրաստանը՝ 6

18:45 31.10.2018

Աշխարհի բոլոր երկրներում գործարարության զբաղվելու համաթվի այս տարվա հաշվարկով Հայաստանը փոքր-ինչ բարելավել է իր արդյունքը բացարձակ թվով, սակայն հետ է մնացել Հարավային Կովկասի իր հարևաններից։ 2019 թվականի Doing business զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը։ Ադրբեջանն առաջին անգամ առաջ է անցել Հայաստանից՝ զբաղեցնելով 25-րդ տեղը, իսկ Վրաստանը առաջատարների մեջ է՝ 6-րդ տեղում։ Հայաստանի մյուս հարևաններից […]

̰
Հայաստանից ՌԴ տարված ծաղիկներն այրվել են

14:50 31.10.2018

Հայաստանից Ռուսաստան տարված հերբերա տեսակի ծաղիկներն այրվել են: Այս մասին տեղեկանում ենք «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական էջից: Հաղորդվում է, որ փաստաթղթային ստուգումների արդյունքում տվյալ ծաղիկների վրա կարանտինային վտանգավոր օրգանիզմներ են հայտնաբերվել, այսպես կոչված՝ արևմտյան ծաղկային թրիփս: Այս օրգանիզմները, աղբյուրի փոխանցմամբ, տարածված են նաև Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Ասիայում և Աֆրիկայում: Վտանգավոր օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացվել […]

̰
Վարչապետի ելույթից հետո Մեղրի անցակետում հսկողությունը խստացվել է. ՊԵԿ պաշտոնյա

14:00 31.10.2018

Մեղրի մաքսային սահմանակետում ուժեղացվել է հսկողությունը: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Նրա խոսքերով՝ վարչապետի ելույթից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից ստացվել է հանձնարարական և հաջորդ առավոտյան կազմվել է օպերատիվ խումբ: Օպերատիվ հետախուզության բաժնից ներգրավվել են աշխատակիցներ, շնագիտական կենտրոնի բաժնի պետը կինոլոգների և […]

̰
Իրավական տեսանկյունից ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ Համաներման օրինագծի մասին

12:54 31.10.2018

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ իրենք կառավարության հետ պայմանավորվել են, որ առաջին և երկրորդ ընթերցումների ժամանակ անդրադառնալու են Համաներման մասին նախագծի մի շարք հարցերին: Ըստ Բաղդասարյանի՝ նախագծում ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն: «Տարբեր հոդվածների հետ կապված պետք է անդրադարձ կատարվի», – ասել է Բաղդասարյանը: Լրագրողները Բաղդասարյանից հետաքրքվել են՝ ՀՀԿ-ն […]

̰
Տիգրան Ավինյանը «ստվերային այգիների» քարտեզ է հրապարակել

11:17 31.10.2018

Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք, փաստացի, ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության […]

̰
Մոսկվան ամենաթանկ անշարժ գույք ունեցող քաղաքների 20-յակում է հայտնվել

00:22 31.10.2018

Մոսկվան աշխարհի ամենաթանկ անշարժ գույք ունեցող քաղաքների ցուցակում 13-րդ տեղում է: Այս մասին հայտնում է m24-ը՝ վկայակոչելով Knight Frank ընկերության մասնագետների կողմից կատարված հետազոտությունների արդյունքը: Աղբյուրը հայտնում է, որ ցուցակում հայտնված բոլոր քաղաքները դասակարգվել են՝ ըստ 1 մլն դոլարով որևէ տարածք ձեռք բերելու ցուցանիշի: Ըստ հետազոտությունների՝ Մոսկվայում ամենաթանկ թաղամասը ճանաչվել է, այսպես կոչված, «Պատրիարքի լճեր» […]

̰
Ստեփանակերտում երկու բնակելի թաղամաս է կառուցվում արտոնյալ պայմաններով տրամադրման համար

20:30 30.10.2018

Ստեփանակերտի երկու հատվածներում բնակելի բազմահարկ համալիրներ են կառուցում, որոնց բնակարանները արտոնյալ պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկով վաճառելու են արցախցի ընտանիքներին։ Երկու համալիրներից մեկն ունի մոտ 200 բնակարան, երկրորդը՝ 300 բնակարան։ Դրանց մեջ մեծ մասը լինելու են 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ։ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը տեսանյութում բացատրում է, թե ինչ արտոնյալ հիփոթեքային պայմաններով են տրամադրվելու […]

̰
Պետությունը կընդունի Մանվել Գրիգորյանի նվիրաբերությունը՝ 10 մլն դոլար արժողությամբ տարածքը

19:16 30.10.2018

Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված, մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ տարածքն իր շինություններով կառավարությունը պետք է ընդունի կամ չընդունի։ Եվ պետական գույքի կառավարման կոմիտեն այստեղ կապ չունի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Թե ինչ պետք է լինի, որ կառավարությունը չընդունի նվիրատվությունը, Բաբայանը դժվարացավ պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ […]

̰
176 մլն դրամի հարկային պարտավորություն է վերականգնվել պետբյուջե. ՊԵԿ

16:33 30.10.2018

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ, այսպես կոչված՝ «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ […]

̰
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՄԿ նախագահ Կունիո Միկուրիան քննարկել են գործակցության հեռանկարները

16:03 30.10.2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու, ինչպես նաև ՊԵԿ-ի ու ՀՄԿ-ի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը քննարկվել է համատեղ […]

̰
Գործարարների համար մի շարք հարկատեսակներով հարկային բեռը որոշակիորեն նվազելու է

14:50 30.10.2018

Գործարարների համար մի շարք հարկատեսակներով հարկային բեռը որոշակիորեն նվազելու է: Այս մասին հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Թե որքանով է նվազելու հարկային բեռն ու երբ, Մանուկյանը չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրա մասին ինքը չէ, որ պետք է ասի: «Էթիկական նկատառումներից ելնելով՝ չէի ուզի այդ ամենը հնչեր իմ շուրթերից: Կառավարությունում մենք ունենք […]

̰
BACK_TO_TOP