14:23 30.10.2018
Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունը տնտեսական քաղաքականություն չունի: Ըստ Մանուկյանի՝ տնտեսական քաղաքականությունն իրենից առաջին հերթին ենթադրում է երկիրը դարձնել ավելի մրցունակ, ինչի նախադրյալներն արդեն կան: «Կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն. սա արդեն նշանակում է, որ կա անհրաժեշտ պայմանների մի բազմություն, որոնք հնարավորություն են ընձեռում, որպեսզի երկիրը դառնա ավելի մրցունակ»,- […]
14:00 30.10.2018
«Չնայած դեմոկրատական Հայաստանում տարբեր տեսակի քննարկումներին, ի դեմս Բելառուսի, դուք միշտ ունեցել եք և կունենաք լավ ու վստահելի ընկեր։ Մենք միասին աշխատում ենք միասնական տնտեսական տարածքում՝ մեր Եվրասիական միությունում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում։ Եվ ինչ էլ որ այնտեղ ասեն, գրեն, մենք սրբորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները, ամենը, ինչ դրված է այս կազմակերպությունների շրջանակներում»,- այս մասին հայտարարել […]
13:56 30.10.2018
Երբ մենք ասում ենք ստվերի դեմ պայքար, դա գոնե պետք է տնտեսական ցուցանիշների վրա արտացոլված լիներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ Բաբկեն Թունյանը: Ըստ նրա՝ եթե ստվերի դեմ պայքար եղել է, ապա տնտեսական ակտիվության աճը 0,2 %-ից ավելի բարձր պետք է լիներ, եթե եղել է ստվերի դեմ պայքար, ապա Հայաստանում տնտեսական ակտիվության աճն […]
13:44 30.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ասել է, որ արդեն հստակ երկու առաջարկ կա: «Սա հերթական քննարկումներից մեկն էր, որի ժամանակ պարտավորվել էինք ներկայացնել մեր […]
13:30 30.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ամերիկյան «Salesforce» ընկերության գլխավոր գիտաշխատող Ռիչարդ Սոհերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: «Salesforce»-ը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների ղեկավարման (Customer relationship managment) աշխարհի թիվ մեկ պլատֆորմ։ Այն ամպային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք […]
13:25 30.10.2018
Հայաստանի տնտեսական աճը դանդաղել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Սակայն նա ընդգծել է՝ տնտեսական ցուցանիշն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մշտապես է այդպիսին եղել: «Սա մեր տնտեսության կառուցվածքներից է: Եթե դուք փորձեք ուսումնասիրել, շատ մեծ հավանականությամբ կարող եք ասել, որ նոյեմբերին, դեկտեմբերին շատ ավելի լավ ֆոն կլինի, բայց հոկտեմբերի համար մտահոգություններ […]
13:00 30.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսային և միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ հաշվի առնելով […]
12:08 30.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում այսօր դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ավարտին որոշվել է առաջարկներ ներկայացնել, իսկ առաջարկներ պետք է ներկայացնեն նաև նախաձեռնության անդամները: Օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ մեկ առաջարկ արվել էր ՊԵԿ-ի կողմից, այն […]
10:14 30.10.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, հաղորդում է Hetq.am-ը: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որպեսզի տրամադրեն «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը: Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում […]
17:42 29.10.2018
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Մարզադպրոցի երկու աշխատակից հոկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում հաղորդումներ և նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ մարզադպրոցի նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում մարզադպրոցի 6 հաստիքներում […]
16:12 29.10.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ հայտարարեց` Երևանում աղբահանության ծառայություն մատուցող «Սանիթեք» ընկերությունը տապալել է այդ ծառայությունը: «Քաոսային վիճակ է, քաղաքը չի մաքրվում, որևէ բանակցություն, պայմաններ, խոստումներ արդեն արժեք չունեն: Երկու պայմանագիր է կնքվել, մեկը` մրցույթով, մեկն առանց մրցույթի: Ձեր մոտեցումն ու պատկերացումը, այս խնդրի լուծումը ո՞րն է լինելու, ե՞րբ […]
11:26 29.10.2018
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. 9 ամիսների ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.130.144.343 […]
12:23 28.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ գործարար Մայք Բադալյանին, ով հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման սկզբում գործարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի գինեգործության ոլորտում` արտադրելով «Արբա» գինիներ և Հայաստանում ևս […]
17:44 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ուսումնասիրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հետ կապված խնդիրը: «Կարող են լինել որոշումներ, անհնարություններ, բայց առաջարկում եմ, որ մենք երկխոսության տոնայնությունը պահենք: Համենայն դեպս, մեր տրամադրությունը դա է: Ես էլի եմ ասում, սիրելի’ հայրենակիցներ, ոչ մեկի նկատմամբ որևէ դավադրություն չի լինելու: Եթե ինչ որ բան այնպես չի եղել և […]
17:12 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ գործարարների հետ տեղի ունեցած հանդիպումն ամփոփելով` նշեց, որ գործարարների շրջանում մտահոգություններ չկան: «Ասում են, որ համընդհանուր լավատեսություն է տիրում գործարար դաշտում, թվերն էլ դա են ցույց տալիս»,- ասաց նա: Փաշինյանը նկատեց` մեր տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից: «Ասենք, եթե մի գործարանի սեփականատեր այդ օրը […]
14:54 27.10.2018
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բախշման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությունը: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Ծանոթանալով Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի համացանցում հեռարձակվող 2-րդ նիստի ժամանակ հանձնաժողովի […]
14:50 27.10.2018
2017 թվականի 7,5 տոկոսի դիմաց 2018 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2018 թվականին կանխատեսում է ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) 5,3 տոկոս աճ։ Այս մասին նշվում է կառույցի հերթական զեկույցում։ Տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների՝ հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության, գնաճի ցածր մակարդակի և առևտրի համար պայմանների կողքին Համաշխարհային բանկը նշում է նաև տնտեսությանը սպառնացող ռիսկերը, որոնք և՛ […]
14:37 27.10.2018
Համաշխարհային բանկի նոր հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) աճը 2018 թվականի արդյունքներով կլինի 5,3 տոկոս՝ հաջորդելով 2017 թվականի 7,5 տոկոսին։ Հաջորդ՝ 2019 թվականի համար կառույցը կանխատեսում է էլ ավելի ցածր՝ 4,3 տոկոս ՀՆԱ աճ։ Միայն 2020 թվականի համար է, որ կանխատեսվում է աճի տեմպ՝ հասնելով 4,6 տոկոսի։ Զեկույցի համաձայն՝ աճի այս մակարդակը […]
13:59 27.10.2018
Ծայրահեղ աղքատների քանակը Հայաստանում կնվազի ու 2017 թվականի 11,6 տոկոսի փոխարեն 2020 թվականին կհասնի 7,6 տոկոսի։ Այդ ժամանակ աշխարհում ծայրահեղ աղքատների քանակը կնվազի ու կհասնի մինչև 1 տոկոսի։ Նման եզրահանգումների է եկել ու կանխատեսումներ է արել Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական վիճակի մասին։ Միաժամանակ, կնվազի նաև աղքատության (վերին շեմի) մակարդակը՝ նույն ժամանակահատվածում 39,9 տոկոսից հասնելով 34,9 […]
12:52 27.10.2018
Համաշխարհային բանկի հերթական զեկույցի ու դրանում ներառված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի պետական պարտքը (ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը) կնվազի առաջիկա տարիներին։ Եթե 2017 թվականի վերջին այն կազմում էր ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) 58,9 տոկոսը, ապա 2020 թվականին այն կիջնի մինչև 55 տոկոսի մակարդակի։ Պետական պարտքի նվազումը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, պայմանավորված է նաև այն կանոնով, որը պարտք/ՀՆԱ […]
12:27 27.10.2018
Ս. թ. հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Համերգին հանդես կգան հայ էստրադային և օպերային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն […]
00:13 27.10.2018
ԵՄ-ն հերթական անգամ խստացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը: «Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն առանձնացրել է առևտրային 3 նավ, որոնց մուտքը միջազգային շուկա նախատեսվում է արգելել: Այս կապակցությամբ՝ պատժամիջոցների ցուցակն այս որոշմամբ պետք է համալրվի»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, Հյուսիսային Կորեային պատկանող 3 […]
19:22 26.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստան տեղափոխման ենթակա աջ ղեկով մոտ 3000 մեքենաների խնդիրը շարունակվում է մնալ չլուծված, քանի որ կողմերն այսօր դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել: Բանն այս է, որ այսօր հերթական քննարկումն էր կազմակերպվել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման […]
19:07 26.10.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ գեներալ Մանվել Գրիգորյանը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հաստատել է այդ տեղեկությունը: «Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը հոկտեմբերի 17-ին նամակ է հղել կառավարությանը, սակայն մեզ երեկ է հասել այն: Հիմա հարկավոր է համապատասխան […]
18:04 26.10.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պետությանը պատճառված վնասը փոխհատուցվում է: «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ […]
17:34 26.10.2018
Օրերս իրավապահներն առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք են բացահայտել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: Հոկտեմբերի 24-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ: 2017-2018 թթ. ընթացքում Արմավիրի մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների հետ նա կազմել […]
17:24 26.10.2018
«Այս պահին քննարկումներն ընթացքում են, դրանք բաժանված են երկու մասի՝ սահմանին գազի գնի նվազեցման և ներքին՝ սահմանից մինչև սպառող սակագինը նվազեցնելու հնարավորությունները: Շատ շուտով, հենց լինեն արդյունքներ, տեղյակ կպահենք»,- խոսելով գազի գնի նվազեցման հնարավորության մասին՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր […]
16:20 26.10.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Մանե Ադամյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Կողմերը քննարկել են ԵՄ աջակցության շրջանակներում իրականացվող Թվինինգ ծրագրերի ընթացիկ իրավիճակը: Մասնավորապես, քննարկումը ծավալվել է քաղաքացիական պաշտպանության, արդարադատության ոլորտում և էլեկտրոնային կառավարման համակարգում Թվինինգ ծրագրերի […]
15:35 26.10.2018
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար […]
15:23 26.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանը։ Այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության, մասնավորապես գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պատվիրակությանը ուղեկցում էր գործարար Վահե […]