TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աջ ղեկով մեքենաներ ներկրել-չներկրելու հարցում կողմերը հայտարարի չեկան

13:15 26.10.2018

Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցչի կողմից առաջարկվել է աջ ղեկով մեքենաներ ներկրողներին լուծել խնդիրը հետևյալ տարբերակով՝ թույլատրել մեքենաների ներկրումը՝ պայմանով, որ դրանք չեն շահագործվի այնքան ժամանակ, քանի […]

̰
«Զապչաստ»-ի տարբերակը չենք քննարկում. «Ղեկը աջ»-ը հակադարձում է

12:32 26.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ  այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հերթական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն՝ այս անգամ հանդիպմանը մասնակցել են նաև խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե լուծումը մեքենաներն […]

̰
Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել Իրանում

12:04 26.10.2018

Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել Իրանում. Իրանի Իսլամական Հանրապետության Նավթի ազգային գործակալության տնօրինությունը հայտարարել է, որ նա նշանակվել է Եկամուտների և ներդրումների հանձնաժողովի նոր տնօրեն, գրում է «Արեւելք»-ը: Աղբյուրը գրում է, որ հայուհի Թալին Մանսուրյանն ստանձնել է այդ տնօրինության պաշտոնը՝ ավելացնելով, որ հատկապես այս հանգրվանին այդ հանձնաժողովի պատասխանատու դառնալը երկրում համարվում է խիստ կարևոր […]

̰
Վիճակագրություն աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների թվի վերաբերյալ

11:56 26.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին է տրամադրել վիճակագրությունն այն մասին, թե 2017-2018 թվականներին գրանցված վթարների մեջ քանի տոկոսն են կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները: «2015 թվականին 2923 պատահար է գրանցվել, որից […]

̰
Գումի շուկայի մսի վաճառակետում ձիու մսի խմբաքանակ է հայտնաբերվել

20:17 25.10.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները: […]

̰
Որևէ բանկ, կառուցապատող կամ վարկառու այլևս արտոնություններ չի ունենալու. ԿԲ ներկայացուցիչ

19:23 25.10.2018

Ցանկացած մարդ, ցանկացած պահի՝ ամուսնացած, չամուսնացած, ընտանիքով, առանց ընտանիքի կարող է վերցնել հիփոթեքային վարկ, եթե ունի համապատասխան եկամուտ: Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը: Նա պնդել է՝ ցանկացած վարկունակ քաղաքացի հիփոթեք ձևակերպելու հնարավորություն կունենա, եթե անգամ չունի 20-30 տոկոս կանխավճար: «Կա 10% կանխավճարի հնարավորություն, եթե գրավ է դրվում երկրորդ գույք կամ ձեռք […]

̰
Որո՞նք են Հայաստանի 2018թ. առաջին կիսամյակի խոշորագույն հարկատուները

16:36 25.10.2018

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով: Ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը տարվա առաջին վեց ամիսներին վճարել է 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամ, նրան հետևում է «Գազպրոմ Արմենիա»-ն` 20 մլրդ 736 մլն 254 հազար դրամ ցուցանիշով: «Գրանդ Տոբակո»-ն 2018-ի առաջին կիսամյակին վճարել […]

̰
Երևանը կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող 10 քաղաքների թվում է․ Enterprise Times

16:00 25.10.2018

Բրիտանական Enterprise Times պարբերականը հրապարակել է վերլուծություն կարիերա սկսելու համար բարենպաստ պայմաններ ստեղծող լավագույն քաղաքների մասին, և հոդվածում համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքների կողքին Երևանը հայտնվել է 4-րդ լավագույն հորիզոնականում։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը աճելու է եռակի՝ հասնելով մինչև 30 հազարի: Դա մեծապես կախված է ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտում պարբերաբար արձանագրվող աճից: […]

̰
Իրան-Հայաստան անցակետում ապրանքների ներկրման սահմանափակումներ կա՞ն. ՊԵԿ պարզաբանումը SHANTNEWS-ին

15:56 25.10.2018

Վերջին օրերին ահազանգեր էին հնչում, թե Իրան-Հայաստան (Ագարակ) անցակետում հայերին չեն թողնում նույնիսկ տան համար մի շարք ապրանքներ ներկրել: Այդ ապրանքների թվում նշվում էին հավը, յուղը, բրինձը, շաքարը, թեյը, լվացքի փոշին, ալյուրը, կարագը, խտացրած կաթը և այլ ապրանքներ: Պարզաբանումների համար SHANTNEWS.am-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտեին: ՊԵԿ-ից մեզ տրամադրեցին հետևյալ պարզաբանումը. «Ցանկում նշված ապրանքատեսակների արտահանման սահմանափակումները […]

̰
Ի՞նչ փուլում են աջ ղեկով մեքենաների արգելքի վերաբերյալ քննարկումները. պարզաբանում է Հակոբ Արշակյանը

15:04 25.10.2018

«Հիմա ես օրենքով արգելված որևէ բան բերեմ, ձեզ ասեմ՝ ի՞նչ եք պատրաստվում անել սրա վերաբերյալ, ի՞նչ եք պատասխանելու»,- հոկտեմբերի 25-ին՝ կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքին, ասել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նախարարը նշել է, որ այս պահին միակ հնարավոր բանը քննարկումներ կազմակերպելն […]

̰
«Բերքահավաք» է, մեր աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են. Դավիթ Սանասարյան

14:40 25.10.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատարին կներկայացնի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: «Այսինքն` «բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են: Աշնան և ձմեռվա վերջին ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր, մի մասը «Բարձրավոլտ»-ից է, […]

̰
ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ

14:32 25.10.2018

ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել լրատվական որոշ կայքերում հրապարակված «Հարկային տեսչությունը հարձակվել է Etto Kids մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա» վերնագրով «ԷՏՏՈ ՔԻԴՍ» ՍՊԸ-ի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ: «Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ Հայտարարությամբ նշված է. «Անհասկանալի է, թե ինչ են ուզում մեզնից, այդ ինչ ռիսկեր են տեսնում մեր վարած գործունեության մեջ, որ երկու տարվա ընթացքում բացում […]

̰
Դավիթ Անանյանը` իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում առկա ստվերի մասին

14:06 25.10.2018

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ հայտարարությանն այն մասին, որ «Իրավաբանական ծառայություններ մատուցողները խիստ թերի են հայտարարագրում եկամուտները, ոլորտում առկա է ստվերային մեծ տնտեսություն»: Նա խորհուրդ տվեց, որ լրագրողական հետաքննություն իրականացնեն: «Վերցրեք «Դատալեքս»-ի բազան, բազայից հանեք այն դատական վճիռները կամ դատական ակտերը, որտեղ, օրինակ՝ անդրադարձեր կան դատարանով […]

̰
Երբեմն մեր տեսադաշտից վրիպումներ են լինում. Դավիթ Անանյանը` կաշառք ստանալու մեջ կասկածվող աշխատակիցների մասին

13:43 25.10.2018

ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ կաշառք ստանալու կասկածանքով ՊԵԿ 3 պաշտոնյայի բերման ենթարկվելու դեպքին: Հարցին` մանրամասներ պարզե՞լ է, արդյոք, նա պատասխանեց, որ դա իր ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում: «Այն, ինչ արել եմ այդ կապակցությամբ, համապատասխան ծառայությունները գնացել են, տեղում աշխատում են: Համարում ենք սա մեր համակարգի առումով ոչ լավ երևույթ, […]

̰
ExxonMobil-ը կուսումնասիրի Արևմտյան Վրաստանում ածխաջրածնային ռեսուրսների ներուժը

00:59 25.10.2018

Վրաստանի Գազի և նավթի (SAOG) Պետական ​​գործակալությունը երեքշաբթի օրը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ նավթային ExxonMobil ընկերության հետ: Ընկերության փորձագետները կուսումնասիրեն ու կգնահատեն Արևմտյան Վրաստանում ածխաջրածնային ռեսուրսների ներուժը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը: Գերատեսչությունը հայտարարել է, որ երկրաբանական և երկրաֆիզիկական տվյալների վերլուծությունից հետո ExxonMobil -ը կպատրաստի զեկույց և միասնական տվյալների բազա ու այն կներկայացնի պետությանը: «Ավելի […]

̰
«Մեղրի» ազատ տնտեսական գոտու նկատմամբ Իրանի հետաքրքրությունը մեծանում է

20:30 24.10.2018

Իրանը հետաքրքված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ զարգացմամբ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այդ գործընթացը դանդաղում է, այս մասին հոկտեմբերի 24-ին Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի իր զեկույցում նշեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը, գրում է «Արմենպրես»-ը: «Ներկայումս կա մի ընկերություն`«Բոնվարոն»-ը, որը մեր գոտում գործունեություն ծավալելու հայտ է ներկայացրել: Այն կառավարության դրական եզրակացությունն  է ստացել և  հաջորդ տարվա հունվարի վերջից կսկսի գործել մեր տարածքում: Այն կզբաղվի կաթնամթերքի արտադրությամբ և դրա արտահանմամբ»,- ասել է Զարբաբյանը: Նրա խոսքերով`  իրենք ցանկանում են, որ «Մեղրի» տնտեսական գոտին հնարավորինս արագ զարգանա, սակայն տեխնիկական […]

̰
Սյունիք համայնքի ղեկավարն ամողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը. ՔԿ

19:32 24.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավասու պաշտոնատար անձանց կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքների հողօգտագործողներին ցորենի առաջին վերարտադրության սերմացուի և ազոտական պարարտանյութի տրամադրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերում, շահադիտական նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով սերմացու և ազոտական պարարտանյութ հափշտակելու […]

̰
ՊԵԿ-ի պատասխանը տնտեսվարողի բաց նամակին

16:18 24.10.2018

ShantNews.am-ը հրապարակել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ուղղված տնտեսվարողի բաց նամակը, որում Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը բարձրաձայնում է անցյալում եղած արհեստական, շինծու դժվարությունների մասին և նշում, որ դրանք դեռևս կան ու շարունակվում են կիրառվել: ՊԵԿ-ն այս նամակին պատասխանել է և մի քանի կետերով ներկայացրել հարցի պարզաբանումը: Պատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ ստորև՝ «ՀՀ պետական եկամուտների […]

̰
ՊԵԿ-ի կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ. բաց նամակ ՊԵԿ նախագահին

16:10 24.10.2018

Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը բաց նամակ է ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին: Տնտեսվարողը նամակում բարձրաձայնում է անցյալում եղած արհեստական, շինծու դժվարությունների մասին և նշում, որ դրանք դեռևս կան ու շարունակվում են կիրառվել: Հայկ Իսախանյանը շեշտում է, որ մասնավորապես իր ընկերության նկատմամբ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԵԿ-ի կողմից   շարունակում է […]

̰
Նախագահը ելույթ է ունեցել Համաշխարհային ներդրումային համաժողովում՝ հրավիրելով ներդրումներ անել նոր Հայաստանում

16:08 24.10.2018

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ելույթով hանդես է եկել Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում: Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մեր երկիրը դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների, կրոնների, հետաքրքրությունների ու առևտրի խաչմերուկում, կարևոր դերակատարում է ունեցել ժողովուրդների միջև համագործակցության մեջ: Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների և […]

̰
Հունիսին աննախադեպ տնտեսական աճ ունեինք, պարզվեց` ֆուտբոլի առաջնություն է եղել, խաղադրույքներ են արել. Փաշինյան

15:34 24.10.2018

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ տնտեսական վիճակին: «Հունիսին մենք, վերջին տարիների համեմատ, աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք՝ 11%, և, բնականաբար, հետաքրքիր էր՝ այս ինչ է եղել, որ այսպես թռել է մեր տնտեսությունը, չենք կարողանում հետևից հասնել: Ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մենք գնացել ենք, բուքմեյքերական […]

̰
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ

15:28 24.10.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: ԱԻՆ […]

̰
Բեղլուն ու կողակն էլ սիգից ու իշխանից պակաս կարևոր չեն. Բարդուխ Գաբրիելյան

15:02 24.10.2018

«Հիմա բոլորս ուշադրություն ենք դարձնում հիմնականում արդյունագործական ձկների՝ սիգի և իշխանի պաշարի վրա, բայց մոռացել ենք էնդեմիկ այլ ձկնատեսակների մասին»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ հավելելով, որ բեղլուն ու կողակն էլ պակաս կարևոր չեն: Ըստ Գաբրիելյանի՝ շատ ցավալի է, որ Սևանա լճում կողակ հիմա գրեթե […]

̰
Գյուղնախարարությունը հորդորում է 2 օրում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը

14:54 24.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա երկու օրերի ընթացքում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը: Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ անկում, […]

̰
Հարկավոր է քայլ-քայլ գնալ բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը և փակմանը. Փաշինյան

13:04 24.10.2018

Խաղադրույքների ոլորտը, ըստ էության, վերջին տարիներին Հայաստանում ամենամեծ շահույթ ապահովող ոլորտներից է, որը, սակայն, հարկունակ չէ, որովհետև գեներացվող եկամուտները պատշաճ ձևով չեն հարկվում և հարկային բավական մեղմ ռեժիմում են: Այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, կա պրոբլեմ, այն, որ մեր երկրում աղքատության մեծ տոկոս կա, բայց […]

̰
ԵԱՏՄ մասնակից-երկրների նախարարներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և Ինժեներական քաղաք

12:50 24.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանի և Ղազախստանի Ինֆորմացիայի և հեռահաղորդակցության փոխնախարար Դարին Տույակովի հետ այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հյուրերին դիմավորեցին և շրջայցի […]

̰
Այնպես պիտի լինի, որ խրախուսվի բարձր աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան

12:48 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձավ հարկային քաղաքականությանը: Նա նշեց, որ իրենց նպատակը աշխատանքը խրախուսող հարկային քաղաքականություն վարելն է: «Եթե ուզում եք այդպես անել, որ 80 հազար դրամը դադարի փոքր աշխատավարձ լինելուց և համարվի մեծ աշխատավարձ, մենք այդ խնդիրը որևէ կերպ չենք կարող լուծել, եթե անգամ 100 հազար դրամը […]

̰
Գյուղատնտեսական թափոններից Բասենում կենսավառելիք ստանալու ծրագիրը՝ անհեռանկարային. նոր արտադրություն կհիմնվի մեկ այլ տարածքում

12:08 24.10.2018

Վառելիք ստանալ գյուղատնտեսական թափոններից. այս տրամաբանությամբ տարիներ առաջ Շիրակի մարզում ներդրվեց այլընտրանքային վառելիքի արտադրություն։ Հնարավոր եղավ վառելիք ստանալ ծղոտի, չոր գոմաղբի, ծխախոտի և այլ կենսաթափոնների մնացորդներից։ Փորձացուցադրական տարածք դարձավ Բասեն գյուղը, որը արտադրությունն ընդլայնելու հեռանկարներ ուներ, բայց ծրագիրը ձախողվեց ֆինանսների բացակայության պատճառով: Բասենում, այդուհանդերձ, հնարավոր եղավ կենսաթափոններից վառելիք ստանալ։ Օրինակ՝ ծխախոտի մնացորդները մանրացված վիճակում կենսավառելիքի […]

̰
Ճապոնիայում քնելու համար աշխատակիցներին հավելյալ գումար է վճարվում

00:36 24.10.2018

Ճապոնական CRAZY ընկերության ղեկավարությունը հավելյալ գումար է վճարում իր աշխատակիցներին՝ քնի ռեժիմը պահելու համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել է այդ ընկերության մամուլի քարտուղար Միյու Գորայը: «Ընկերությունն աշխատակիցներին վճարում է այն դեպքում, երբ շաբաթական 5 օր և օրական 6 ժամից ավելի քնում են: Մեկ բալը մեկ յեն արժե: 5 օրվա ընթացքում տևական քնի համար աշխատակիցը […]

̰
Բողոքի բազմամարդ ակցիա. շինարարները դարձյալ փակել են Գյումրի-Երևան մայրուղին

18:38 23.10.2018

Հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող նախկին ենթակապալառու «Սթոնս» շինարարական ընկերության աշխատակիցներն այսօր ևս փակել էին Գյումրի-Երևան մայրուղին ու պահանջում վճարել իրենց երեք ամսվա աշխատավարձերը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ընկերության փոխտնօրենը հավաքվածներին տեղեկացրեց, որ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով իրենց  հաշիվները կալանքի տակ են ու իր անձնական միջոցներից 3 միլիոն դրամ է բերել, որով […]

̰
BACK_TO_TOP