17:08 19.10.2018
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Ու Յուն-Գընին: Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Հայաստանի կառավարության երախտագիտությունն է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին հուզող տարբեր հարցերում ցուցաբերած շարունակական աջակցության համար: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ ձեռնարկելու գործնական քայլեր Կորեայի Հանրապետության հետ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման և հետագա ընդլայնման ուղղությամբ: […]
17:06 19.10.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր SHANTNEWS.am-ին ասել են, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն այնքան է ավելացել, որ արդեն խանգարում է մեքենաների տեղաշարժին, մասնավորապես՝ բեռնատարների երթևեկությանը: Որոշ ավտոմեքենաներ արդեն վնասվել են բեռնատարների անցուդարձի հետևանքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնության անդամները որոշ մանրամասներ են հայտնել SHANTNEWS.am-ի թղթակցին ու ասել, որ այսօր ավտոմեքենաների թիվն արդեն 150-ի է հասել: […]
16:48 19.10.2018
Ինչպես հայտնի է, հայ- վրացական սահմանին կուտակված ավտոմեքենաների խնդիրը լուծելու հարցում տարբերակ է համարվում նաև մեքենայի ղեկը հենց Վրաստանում ձևափոխելը՝ Հայաստան բերելու նպատակով: Բանն այն է, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից արգելված է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Ղեկը փոխել-չփոխելու խնդրին են այսօր անդրադարձել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամներից Դավիթ Գասպարյանն ասել է, որ աջ ղեկ […]
14:25 19.10.2018
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անթույլատրելի համարելով Ալավերդու պղնձաձուլարանի փակումը: Նամակում ասվում է. «Հարգելի՛ պարոն Վարչապետ Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարյուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդյունաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն […]
14:16 19.10.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը լսել է քաղաքացիների բողոքները և առաջարկները: Դրանք հիմնականում վերաբերում էին ճանապարհների վիճակին և նպաստներին: «Կառավարությունը գործարան չի բացում, դա խորհրդային ժամանակներում էր: Մենք պիտի օրինականություն ձևավորենք, որպեսզի ներդրողները գան, աշխատեն և գործարաններ կառուցեն»,- ասել է նա: Քաղաքացիները նաև բողոքել են ջրի խնդրից, անդրադարձել […]
13:52 19.10.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրապարակեց պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները: Ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հոգեբուժարանների, քրեակատարողական և այլ հիմնարկների կարիքների համար սննդամթերքի գնում են իրականացնում: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի պետական գնումները և նպատակ է […]
13:42 19.10.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնությունից, թե ինչ վիճակ է հայ-վրացական սահմանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել […]
13:08 19.10.2018
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և «Էկոս» ՓԲԸ- ի գլխավոր տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հոկտեմբերի 18-ին ստորագրել են Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր։ Փաստաթղթով սահմանվում են ԱՏԳ-ի կազմակերպչի գործառույթները, պարտականությունները, ինչպես նաև պետության հետ փոխհարաբերությունները: Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչն […]
12:16 19.10.2018
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն այսօր առավոտից դադարեցրել են աշխատանքները և բողոքի ակցիա են կազմակերպել: Աշխատակիցները փակել են Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը՝ պահանջելով կառավարությունից լուծումներ տալ առաջացած խնդիրներին: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ աշխատակիցները փակում են միջպետական ճանապարհը: https://www.facebook.com/armen.kirakosyan.737/videos/1939895572733729/
11:43 19.10.2018
Մրցակցության պաշտպանության մարմինը չի պայքարում խոշոր ընկերությունների առկայության դեմ, չի պայքարում գերիշխող դիրք ունեցողների առկայության դեմ: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Մեր հիմնական խնդիրը մուտքի խոչընդոտների վերացումն է: Մենք չպետք է թույլ տանք մուտքի խոչընդոտներ: Եթե մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցությունն արդար է, այն գինը, որը ձևավորվում է, […]
10:53 19.10.2018
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում ասել է, որ հանձնաժողովը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սոցիալական նշանակության ապրանքային շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ, այդպիսի 10 ընկերություն կա. «Շաքարավազն է, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ցորենը, ալյուրը, կաթնամթերքը, հավի ձուն, հավի միսը և արևածաղկի ձեթը», – ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ այս շուկաներում կան նաև […]
20:30 18.10.2018
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է Արմավիր–Երևան մայրուղու վրա գտնվող անանուն, բայց անուն հանած շուկա, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Գյուղացիներին ներկայացրել է կարկտահարության ու ցրտահարության հասցրած վնասից ապահովագրման կառավարության ծրագիրը:
19:17 18.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]
19:06 18.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր բացվեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում կառուցված բիթքոինի մայնինգի ֆերման։ Միջոցառումից հետո լրագրողները Ծառուկյանի ներկայությամբ Փաշինյանին հարցրին՝ Ծառուկյանը բիզնեսով զբաղվո՞ւմ է։ «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Մնացածը իմ մեկնաբանության խնդիրը չէ»,- նշեց Փաշինյանը։ Հարցին, որ ինքը՝ Փաշինյանը հայտարարել է, որ օլիգարխներ չպետք […]
18:50 18.10.2018
«Ես չեմ ասել՝ մարդիկ ներդրումներ չեն ուզում անել, ես ասել եմ, որ քաղաքական առկախված վիճակը առկախում է որոշակի տնտեսական գործունեություն, և դա ակնհայտ է, դա ես չեմ հորինել։ Դա տնտեսագիտության մեջ կանոն է»,- այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ իրականացված ներդրումներին՝ Հայաստանում բիթքոինի մայնինգի ֆերմայի ստեղծման ուղղությամբ։ […]
12:32 18.10.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցն այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում աջ ղեկով ավտոմեքենաների՝ սահմանում առաջացած խնդիրը կարգավորելու համար: Ինչպես հայտնի է, հայ-վրացական սահմանին ավելի քան 100 մեքենա է կանգնած: SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը խնդիրը լուծելու ուղղությամբ: «Իսկ ի՞նչ քայլ պետք […]
21:17 17.10.2018
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետի պաշտոնակատարը սիրիահայերին հայտնել է, որ կառավարությունը քննարկում է միկրոբիզնեսը հարկերից ազատելու հարցը: «Առևտրաշրջանառության շեմը դեռ չենք որոշել, այն քննարկման փուլում է, սակայն դիտարկում ենք 20 մլն դրամի շրջանառության տարբերակը: Այսինքն, եթե այդ սահմաններում լինի […]
21:00 17.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով ԱԶԲ պաշտոնյային՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նախարարության գործունեության շրջանակներում բանկի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերը։ Շեյն Ռոզենթալը ներկայացրել է Հայաստանում ԱԶԲ-ի […]
20:30 17.10.2018
ОС Android համակարգով աշխատող սմարթֆոնները կթանկանան եվրոպական տնտեսական գոտու երկրների համար, այս մասին տեղեկացնում է Google ընկերության պաշտոնական բլոգը: Սմարթֆոններ արտադրողները ստիպված են վճարել Google-ին Play Store, Gmail, YouTube, Google Maps և այլ ծառայությունների համար, որոնք նախկինում անվճար տեղադրված էին Android-ներում: Այսպիսով, ընկերությունը մտադիր է կատարել Եվրահանձնաժողովի կարգադրությունը: Նշվում է, որ նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2018թ հոկտեմբերի 29-ից: […]
19:28 17.10.2018
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավարտել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մոնիթորինգի առաջին փուլը, որն իրականցվում էր Երևան քաղաքի վարչական տարածքում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացրել են, որ հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավելի դեպքեր, ճշտվել խմելու ջրի […]
14:37 17.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետևողական լինել նախաձեռնություններում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն […]
12:59 17.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Երևանում հոկտմբերի 17-19-ն անցկացվող «Էքսպո Ռուսաստան- Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի և երևանյան բիզնես ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի նպատակն է […]
18:43 16.10.2018
Ամերիկյան Google ընկերությունը բոյկոտելու է Սաուդյան Արաբիայում անցկացվելիք Future Investment Initiative տնտեսական ֆորումը: Պատճառը The Washington Post թերթի լրագրող Ջեմալ Խաշըգջիի անհետացումն է: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Google-ի գլխավոր տնօրեն Դիանա Գրինը չի մեկնի Սաուդյան Արաբիա: Նշենք, սակայն, որ Google-ը միակ ընկերությունը չէ, որը բոյկոտել է տնտեսական համաժողովը: Ավելի վաղ համաժողովին մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարել էին […]
18:13 16.10.2018
Կենսաթոշակները և նպաստները ամբողջ ծավալով կշարունակվեն վճարվել, եթե նույնիսկ հունվարի 1-ի դրությամբ (բյուջետային տարվա սկիզբ) նոր բյուջեն Ազգային ժողովում ընդունված ու նախագահի ստորագրությամբ հաստատված չլինի։ Սա օրենքի պահանջ է, և բյուջեի չընդունվելը սրա վրա չի ազդի, ի տարբերություն այլ ոլորտների։ Միացյալ Նահանգներում այսպիսի դեպքերը կոչվում են «շաթդաուն» («անջատում»)։ Եվ պատճառն այն է, որ եթե բյուջեն […]
17:13 16.10.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ վերջապես ստացել է 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված ԱԺ։ «Ի դեպ, ասում են՝ հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։ Բայց ի՞նչ երաշխիք […]
16:30 16.10.2018
Շիրակի մարզում միայն այս տարի նախատեսվում է ավելի քան 700 նոր աշխատատեղ բացել: Սա տարեսկզբին ներկայացված ներդրումային ծրագրերի խոստումներից է, բայց տարեվերջին արդեն պարզ կդառնա, որ նշված քանակը դժվար թե ապահովվի: Սպասվող կամ արդեն եղած ներդրումները մարզում հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում են։ Շիրակի մարզում այս ճյուղն է համարվում զարգացող, իսկ արտադրողները հիմա ներկրվող հումքով են աշխատում, […]
16:14 16.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2018թ. հոկտեմբերի 15-ի, թիվ ՆՀ-445-Ա հրամանագրով Գեղամ Գևորգյանը ստանձնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Ստորև ներկայացնենք որոշ կենսագրական տվյալներ նորանշանակ նախարարի մասին. Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1987 թ. հունիսի 29, ք. Երևան Կրթություն 2010-2013թթ.-ՀՀ պետական կառավարման ակադեմիա ասպիրանտուրա, իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության թեկնածու 2011-2013թթ.-Երևանի պետական համալսարան և […]
15:49 16.10.2018
ՀՀ կառավարությունն ամփոփել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքները: Կառավարության ֆեյսբուքյան էջում այդ արդյունքների մասին ամփոփ նշված է. «Խավիարային» մագնատ Արմեն Պետրոսյանը մտադիր է Հայաստանում ձկնկիթի արտադրություն սկսել։ Համացանցի հիմնադիրներից Լուի Պուզանը Հայաստանում սկսելու է ինտերնետային նոր ցանցի ստեղծումը։ Ֆրանսիական Poma ընկերությունը բարձր է գնահատել Հայաստանում լեռնադահուկային գոտիների զարգացման հեռանկարը:
14:36 16.10.2018
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող այն լուրին, թե ՊԵԿ նախագահը հնարավոր է՝ այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը, քանի որ հավաքագրված մեծ գումարներ են անհետացել, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել: Դավիթ Անանյանն ասել է, որ այդ հրապարակմանը հումորով է վերաբերվում, դրանից ոչ ինքն […]
14:26 16.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաձայն իր հայտարարության, այսօր կհայտարարի հրաժարականի մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, ամփոփելով Փաշինյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն առանձնացրեց վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը ագրարային երկրից պետք է դառնա արդյունաբերական երկիր, հատկապես լինի ինովացիոն տնտեսության երկիր, այսինքն` առաջադեմ տեխնոլոգիաներ և այլն, որը շատ ճիշտ ուղի […]