18:30 23.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է դիմել գրությամբ ու այժմ արձագանքի է սպասում: «Քիչ առաջ գրությամբ դիմել եմ վարչապետին՝ աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերից ստացված դիմումի կապակցությամբ: Մասնավորապես, ինչպես շատերդ տեղեկացված եք, հոկտեմբերին ուժի մեջ մտած օրենքի պատճառով նրանք չեն կարողանում […]
17:58 23.10.2018
ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ, Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մուրատ Մայկեևի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին Ալմաթի քաղաքում կկայանա ՀԱՊԿ ռազմական կոմիտեի 13-րդ նիստը` նվիրված ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական համագործակցության զարգացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի ԳՇ ղեկավարները, Ղրղըզստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ […]
17:49 23.10.2018
Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է՝ ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, կայուն իրավիճակ է հարկավոր: «Մենք շահագրգռված ենք, որ որևէ հակամարտություն չլինի, լինի կայուն, բարեհաջող զարգացում»,- նշել է պաշտոնյան: ՌԴ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ եթե […]
11:26 23.10.2018
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Մինչ համաժողովի բացումը, Հանրապետության նախագահը կարճատև զրույց է […]
11:16 23.10.2018
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը բարձր […]
20:51 22.10.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը՝ բաժնի 6 աշխատակիցների և իրեն, առանց իրավական հիմքի, վճարել է ընդհանուր […]
19:57 22.10.2018
«Կոռուպցիայով ձերբակալված մարդ այսօր գոյություն չունի: Ինձ հայտնի չէ մամուլով ոչ ոք, ոչ մի դեպք ու անցել է 6 ամիս: Հայտարարվել է, որ 38.1 մլրդ դրամ բերել են բյուջե: Օրինակ՝ Տարոն Մարգարյանը բյուջե մուծեց իբր թե 1 մլրդ 800 մլն դրամ, բայց չի բացատրվում, թե դա ինչ էր: Եթե էսքան բերել եք, բա էս տարվա […]
19:46 22.10.2018
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 %: Բացի գյուղատնտեսության ոլորտից, նշված ժամանակահատվածում բոլոր ճյուղերի գծով աճ է գրանցվել։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4 %-ով, շինարարության ծավալը՝ 7.6 %-ով, ծառայությունների ծավալը՝ 19.1 %-ով: Արտաքին առևտրի շրջանառությունը, 2017թ. նույն ժամանակահատվածի […]
19:33 22.10.2018
«Ըստ իս՝ ոչինչ չի արվել: Երբ մայիսին կառավարությունը ծրագիր ներկայացրեց, իրականում ծրագիր չկար և կառավարությունը առանց ծրագիր չի կարող աշխատել: Պատկերացրեք՝ դուք ղեկավարում եք մի հիմնարկ, որտեղ ոչ մեկին չեք ասել, թե ինչ եք անելու»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում նոր կառավարության տնտեսական հարցերին անդրադառնալով՝ ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Ըստ տնտեսագետի՝ երբ հստակ ծրագիր […]
19:09 22.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է` այսօր առավոտյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել ԱԺ ծառայողական մուտքի մոտ: Նախաձեռնության անդամները գիտեին, որ խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է, ուստի հենց օրենսդիրի այդ մուտքի մոտ էին հավաքվել, որպեսզի ներս մտնելիս պատգամավորներին ու կառավարության անդամներին տեսնեն: Վարչապետին էլ հանդիպելու ակնկալիք ունեին, բայց Նիկոլ Փաշինյանը չէր եկել: Նախաձեռնության անդամներին մոտեցել […]
18:20 22.10.2018
Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։ Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա. Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով, 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր […]
18:18 22.10.2018
Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին է ներկայացվել շուրջ 300 մլն. դոլար նախնական արժեքով ներդրումային փաթեթ, տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքների ընթացքն ու ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրերը: Աշխատանքների առաջին փուլում, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին, […]
18:06 22.10.2018
Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող 6 ընկերություն բողոքում է երկրում ռուսական ընկերության վարած դեմպինգային քաղաքականության դեմ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Արտակ Շաբոյանը։ Պաշտոնյայի խոսքերով՝ ընկերությունը հակամրցակցային պայմաններ է ստեղծում՝ ցածր գնով վաճառելով իր արտադրանքը։ Այդ գինը, ըստ Շաբոյանի, ավելի ցածր է, քան Ռուսաստանում վաճառքի գինը։ «Այդ ընկերությունը […]
18:00 22.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առերևույթ կատարված ինքնիրավչության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. օգոստոսի 7-ին Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու […]
14:38 22.10.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ […]
13:50 22.10.2018
Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: «Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային […]
12:35 22.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը խորհրդարանում «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, նշեց. «Ես Ձեզ ճանաչում եմ որպես ժողովրդավար և ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող անձ, ինձ համար զարմանալի է, որ ասում եք ֆորսմաժորային իրավիճակ, երբ այդպիսին չկա, արհեստականորեն ստեղծվում է, արհեստականորեն օրակարգ […]
11:50 22.10.2018
«Օրենքն ընդունել են ու այն մտել է գործողության մեջ: Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնեցնելու մեխանիզմ չկա: Կա միայն մեկ մեխանիզմ՝ նոր օրենք ընդունելը կամ օրենքում փոփոխություն անելը, որը 2-3 ամիս կտևի»,- հոկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների արգելքի դեմ բողոքող ներկրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որոնք […]
23:21 20.10.2018
Թուրքիայի ծայր արևմուտքում՝ Իզմիրում, բացվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) թուրքական դուստր ձեռնարկությանը պատկանող նավթավերամշակող գործարան։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար այս տարվա ընթացքում երրորդ անգամ Թուրքիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երկու երկրների նախագահները գործարանի բացման ժամանակ շրջել են դրա տարածքում ու ծանոթացել ենթակառուցվածքների հետ։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս […]
19:50 20.10.2018
Ձմռան օրերին ընդառաջ շատերը պահածոյացումներ են կատարում և հաճախ չեն հետևում հիմնական կաննոններին: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ պահածոյացումներից. «Ամեն տարի պահածոյացումներ կատարելու սեզոնից առաջ առողջապահության նախարարությունը հորդորում է չկատարել դրանք, սակայն կատարելու դեպքում առնվազն պետք է հետևել հիմնական կանոններին, քանի որ […]
19:40 20.10.2018
Բաքվի նավթավերամշակման գործարանի ախատանքի դադարեցումից հետո դրա վերսկսումը հետաձգվում է։ Ադրբեջանի կառավարությունում միջոցներ են ձեռնարկում, որ նավթ ունեցող երկրում բենզինը չթանկանա։ Երկրի կառավարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ներկրվող բենզինի հարկումը, հայտնում է տեղական մամուլը։ ԱԻ-92 («Ռեգուլյար») բենզինի ներկրումը լիարժեք ազատվում է մաքսատուրքերից։ Նախկինում ներկրողները մաքսային գումարները վճարում էին բենզինի արժեքի 15 տոկոսի չափով։ Ավելին, ներկրվող […]
16:29 20.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում: Դիմավորման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը: Այնուհետ մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Իր հերթին Լիբանանի նախագահը բարձր է […]
15:10 20.10.2018
«Ես կողմնակից եմ ուղիղ խոսելուն: Ես կողմնակից չեմ հարցերը ձգձգելուն, ինչ-որ քաղաքական պատեհ պահեր ման գալուն: Հարցը շատ կանկրետ է դրված՝ կա օրենք, որն արգելում է սա անձնականացնել, կամ պրոֆեսիոնալ տեսանկյունից մարդու վրա ուղղելը համարում եմ շատ վատ խաղ»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հողարդման տաղավարում աջ ղեկով մեքենաների շուրջ ծավալված բողոքի ակցիաներին անդրադառնալով՝ ասել է տրանսպորտի, […]
14:43 20.10.2018
Գալիք շաբաթը նորություններով հագեցած է լինելու. Երևանում մեկնարկում է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների իշխանության, բիզնեսի և կարգավորող մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խոշորագույն միջոցառումը: «Եվրասիական շաբաթ» համաժողովի մասնակիցների թիվը մոտավորապես 2 000 է, համաժողովի ժամանակ կանցկացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ, իսկ համաժողովի գլխավոր թեմաները կլինեն ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում բարենպաստ բիզնես-միջավայրի […]
13:57 20.10.2018
«Աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելվել է միջգերատեսչական մարմնի քննարկումների արդյունքում: Այդ քննարկմանը ներկա է եղել «Աջ ղեկ» շարժման ներկայացուցչական խումբը, և իրենց կարծիքը նույնպես հաշվի է առնվել, այսինքն՝ դա չի եղել մի գերատեսչության միանձնյա որոշումը: Այդ որոշման հիմքում ընդունվել են ոստիկանության ներկայացրած կարծիքը, ՊԵԿ-ի, տնտեսական զարգացման նախարարության, կապի տրանսպորտի նախարարության: Հաշվի է առնվել այն հանգամանքը, […]
12:30 20.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 19-ին առաջին աշխատանքային այցն է կատարել «Ի-Վի-Էն գինու ակադեմիա», այնուհետև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:: Աշխարհի լավագույն համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ընկերակցությամբ և մոդելով հիմնադրված կրթական այս հաստատությունը ոչ միայն պատրաստում է գինեգործության ոլորտի որակյալ կադրեր, այլև […]
11:33 20.10.2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշել են, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարեցմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն է եղել ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից: Վարագ […]
23:39 19.10.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանն ընդունել է «Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին չինական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը, նախարարության այլ […]
19:30 19.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն իրենց մեքենաները թողել են սահմանին և Երևան եկել: Մեր թղթակիցն այսօր հանդիպել է նախաձեռնության անդամների հետ, որոնք որոշ մանրամասներ են ներկայացրել: Հարցին՝ ի՞նչ քայլ է ձեռնարկելու նախաձեռնությունը Երևան գալուց հետո, անդամներից Դավիթ Գասպարյանն այսպիսի պատասխան տվեց. «Մենք հիմա պահանջում ենք լուծումներ: Երբ իրենք մեր հետ կնստեն կլոր սեղանի շուրջ՝ […]
17:38 19.10.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շուտով աջ ղեկով մեքենաները սկսելու են տուգանվել: «Մեր քաղաքացիներն ավտոմատ ընկնում են տուգանքների տակ»,- ասել է նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը: Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Դավիթ Գասպարյանը, պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված այդ տուգանքների կիրառումը. «Խոսքը Վրաստանի տարածքում գտնվող մեքենաների մասին է: Երբ նավից […]