Ինչպես է կազմակերպվում ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման պետական աջակցության ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+22.09 oC

Ինչպես է կազմակերպվում ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման պետական աջակցության ծրագիրը

12:19 13.12.2023

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստան ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար պետական աջակցության ծրագրից օգտվող քաղաքացիները պետք է վճարեն միայն իրենց հասանելիք մաքսատուրքի չափը։ Պետության կողմից մասնակի փոխհատուցումն իրականացվում է միանգամից։
Այսինքն, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է մաքսազերծման գումարի միայն 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է միայն 30%-ը։

Ինչպես է ձևավորվում ավտոմեքենայի մաքսազերծման գումարի չափը

Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ կատարվում է միագումար մաքսային վճար (անկախ ավտոմեքենայի տարիքից) և բնապահպանական հարկ (եթե ավտոմեքենայի տարիքը մեծ է
5-ից): Միագումար մաքսային վճարի չափը մինչև 3 տարեկան ավտոմեքենաների համար կախված է ավտոմեքենայի արժեքից և շարժիչի ծավալից, իսկ 3 տարեկանից բարձր ավտոմեքենաների դեպքում՝ բացառապես շարժիչի ծավալից։ Բնապահպանական հարկի չափը կախված է ավտոմեքենայի տարիքից և արժեքից։

Ինչպես է հաշվարկվում միագումար մաքսային վճարի չափը

Մինչև 3 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․

▪️եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է մինչև 8500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 54%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 2.5 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 8501-16 700 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 3.5 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 16 701-42 300 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 5.5 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 42 301-84 500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 7.5 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 84 501-169 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 15 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 169 001 և ավելի եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 20 եվրո։

Օրինակ, եթե ավտոմեքենան երկու տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր․ սմ, արժեքը 30 000 եվրո, ապա միագումար վճարի չափը կհաշվարկվի հետևյալ կերպ․ հաշվարկվում է արժեքի 48%-ը, այսինքն՝ 30 000×48%=14 400, ապա հաշվարկվում է ըստ շարժիչի ծավալի, այսինքն՝ 3000×5.5=16 500, և վերցվում է այդ գումարներից առավելագույնը, այսինքն՝ վճարման ենթական միագումար մաքսային վճարի չափը կազմում է 16 500 եվրո, քանի որ շարժիչի ծավալով հաշվարկն ավելի մեծ էր, քան արժեքի 48%-ը։

3 տարեկանից բարձր մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.5 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.7 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.5 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.7 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.6 եվրո։

Օրինակ, եթե ավտոմեքենան 4 տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր․սմ, արժեքը 80 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կկազմի 9000 եվրո (3000×3), այսինքն՝ ավտոմեքենայի արժեքը որևէ դեր չունի հաշվարկում։

5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.2 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.5 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 4.8 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5 եվրո,

▪️եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5.7 եվրո։

Օրինակ, եթե ավտոմեքենան 7 տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր․սմ, արժեքը 40 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կկազմի 15 000 եվրո (3000×5), այսինքն՝ ավտոմեքենայի արժեքը որևէ դեր չունի հաշվարկում։

Ի գիտություն
Մաքսային ձևակերպման պահին եվրոն վերահաշվարկվում է դրամով։

Ինչպես է հաշվարկվում բնապահպանական հարկը

Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ բնապահպանական հարկի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ․

▪️մինչև 5 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ բնապահպանական հարկ չի հաշվարկվում,

▪️6-ից 10 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 2%

▪️11-ից 15 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 10%

▪️16 և ավելի տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 20%

Օրինակ, եթե ավտոմեքենան 12 տարեկան է, արժեքը կազմում է 2 մլն դրամ, ապա բնապահպանական հարկի գումարը կկազմի 200 հազար դրամ (2 մլն դրամ x 10%):

Ինչպես է որոշվում ավտոմեքենայի տարիքը

Միագումար մաքսային վճարի հաշվարկման համար ավտոմեքենայի տարիքը հաշվարկվում է ավտոմեքենայի արտադրման ամսաթվից (օր, ամիս, տարի) մինչև մաքսային ձևակերպման ամսաթիվը (օր, ամիս, տարի) ընկած ժամանակահատվածով, իսկ բնապահպանական հարկի հաշվարկման համար` ավտոմեքենայի արտադրման տարեթվից մինչև մաքսային ձևակերպման տարին ընկած ժամանակահատվածով։

Ընդ որում, ավտոմեքենայի արտադրման ամսաթիվը որոշվում է տեխնիկական անձնագրի և (կամ) ավտոմեքենայի թափքի, ամրաշրջանակի նույնականացման պիտակների, ցուցանակների վրա կատարված նշումների հիման վրա։ Նշված տեղեկատվության բացակայության դեպքում՝ արտադրման տարեթիվը կարող է որոշվել նաև այլ աղբյուրներով, օրինակ՝ արտադրողի ներկայացուցչի եզրակացություն, առևտրաարդյունաբերական պալատի եզրակացություն, մաքսային փորձագետի եզրակացություն, ինչպես նաև այլ տեղեկատվական աղբյուրներ։

Միագումար մաքսային վճարի հաշվարկման ժամանակ, եթե վերը նշված տվյալներով որոշվել է միայն արտադրման տարին, և հայտնի չէ ամիսն ու օրը, ապա արտադրության ամսաթիվ է համարվում որոշված տարվա հուլիսի 1-ը։ Իսկ, եթե որոշվել է արտադրման տարին, ամիսը և հայտնի չէ օրը, ապա արտադրության ամսաթիվ է համարվում որոշված տարվա և ամսվա 15-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Yonhap․ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հարգել Հյուսիսային Կորեայի պետականությունը

09:50 15.08.2025

Yonhap․ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հարգել Հյուսիսային Կորեայի պետականությունը

Կորեական թերակղզու ազատագրման 80-ամյակին նվիրված իր ելույթում Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյունը հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է հարգել ԿԺԴՀ-ի պետական համակարգը: Նրա խոսքերը մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը: «Մենք հաստատում ենք, որ հարգում ենք Հյուսիսային Կորեայի ներկայիս համակարգը և չենք ձգտի միավորման՝ միաձուլման միջոցով։ Մենք հայտարարում ենք, որ թշնամական մտադրություններ չունենք», – […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող հինգ շրջանների

09:40 15.08.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող հինգ շրջանների

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիթանի գետից հյուսիս գտնվող հինգ լիբանանյան շրջանների, որտեղ, ենթադրաբար, շիա «Հեզբոլլահ» աշխարհազորը ռազմական թիրախներ ունի, ասվում է տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայության X կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Օդային հարվածները թիրախավորել են Բուրգուզ, Ջաբբուր, Ջերմակ, Ալ-Քատրանիա և Ալ-Մահմուդիա քաղաքների ծայրամասերը, որտեղից երևացել են շիա զինյալների շարժը։ Ավելի վաղ Արևմտյան Բեքաա […] ...

Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտում

09:30 15.08.2025

Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտում

Հնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:18 15.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

09:10 15.08.2025

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

09:00 15.08.2025

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...

BACK_TO_TOP