16:57 14.12.2023
Հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական և հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, ծագման կանոնների որոշումը, վեճերի լուծումը, պետական գնումները և այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:
Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։
10:00 15.08.2025
Անքորիջի իշխանությունները Պուտինի և Թրամփի համար գյուղական վայրեր այց կազմակերպելու խնդրանք չեն ստացելՏեղական իշխանությունները Անքորիջում կայացած գագաթնաժողովից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համար Ալյասկայի գյուղական վայրեր հնարավոր կարճաժամկետ այց կազմակերպելու որևէ խնդրանք չեն ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Visit Anchorage» ոչ առևտրային միավորման փոխնախագահ Ջեք Բոննին, որը փաստացի ծառայում է որպես Անքորիջի քաղաքապետարանի զբոսաշրջային բյուրո: «Մենք միշտ պատրաստ ենք օգնել մարդկանց […] ...
09:50 15.08.2025
Yonhap․ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հարգել Հյուսիսային Կորեայի պետականությունըԿորեական թերակղզու ազատագրման 80-ամյակին նվիրված իր ելույթում Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյունը հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է հարգել ԿԺԴՀ-ի պետական համակարգը: Նրա խոսքերը մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը: «Մենք հաստատում ենք, որ հարգում ենք Հյուսիսային Կորեայի ներկայիս համակարգը և չենք ձգտի միավորման՝ միաձուլման միջոցով։ Մենք հայտարարում ենք, որ թշնամական մտադրություններ չունենք», – […] ...
09:40 15.08.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող հինգ շրջաններիԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիթանի գետից հյուսիս գտնվող հինգ լիբանանյան շրջանների, որտեղ, ենթադրաբար, շիա «Հեզբոլլահ» աշխարհազորը ռազմական թիրախներ ունի, ասվում է տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայության X կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Օդային հարվածները թիրախավորել են Բուրգուզ, Ջաբբուր, Ջերմակ, Ալ-Քատրանիա և Ալ-Մահմուդիա քաղաքների ծայրամասերը, որտեղից երևացել են շիա զինյալների շարժը։ Ավելի վաղ Արևմտյան Բեքաա […] ...
09:30 15.08.2025
Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտումՀնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...
09:18 15.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...
09:10 15.08.2025
Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներԻրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...